400 տարի առաջ գործած սարսափելի արարքները, որոնց համար եկեղեցին «վերջապես» ներողություն է խնդրել
Lifestyle400 տարվա լռությունից հետո, գերմանական Այխշտետ քաղաքի կաթոլիկ եկեղեցին ներողություն է խնդրել վհուկների այրման համար: Այս մասին հաղորդել է «The Independent» թերթը:
XV-XVIII դարերում, կախարդության կասկածանքով, այս քաղաքում հարյուրավոր մարդիկ դաժան խոշտանգումների են ենթարկվել և սպանվել: Միայն հիմա է Այխշտետի կաթոլիկ եկեղեցին ներողություն խնդրում կատարված սպանությունների համար: Քաղաքի արքեպիսկոպոս Գրեգոր Մարիա Ֆրանց Խարկեն այդ իրադարձությունները «եկեղեցու պատմության մեջ արյունահոսող վերք» է անվանել՝ խոստանալով զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակ տեղադրել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը