Որտե՞ղ կարող են 2021 թվականին բռնկվել պատերազմներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

vm.ru-ն «Բռնության օջախներ. որտե՞ղ կարող են 2021 թվականին բռնկվել պատերազմներ» վերնագրով հոդվածում գրում է, որ 2020 թվականը դարձել է 21-րդ դարի ամենաարյունալի տարիներից մեկը: Սակայն աշխարհում դեռ կան շատ սթրեսային կետեր: Որտե՞ղ է առավել սրվելու իրավիճակը: Ըստ փորձագետ, արևելագետ Կիրիլ Սեմյոնովի, 2021 թվականին Աֆրիկայում են հնարավոր բռնության նոր բռնկումներ. «Ամենապայթյունավտանգ իրավիճակը աֆրիկյան Սահարայի և Անդրսահարայի երկրներում և մի փոքր ավելի հարավ՝ Նիգերիայում են, որտեղից անկայունությունը տարածվում է դեպի Մոզամբիկ: Նաև, նրա կարծիքով, Բիրման, Հնդկաստանը և Հնդկաչին թերակղզին բախման մեծ ներուժ ունեն ռոհինգյա ցեղերի և իսլամական խմբավորումների պատճառով:

Հին հակամարտություններից Սեմյոնովն առանձնացրել է Աֆղանստանը, Քաշմիրը, Պաղեստինը և Սիրիան, որտեղ կառավարությունը կրկին կարող է փորձել ուժով հետ վերցնել Իդլիբ նահանգը: Իսկ ի՞նչ իրավիճակ է հետխորհրդային տարածքում: ՄԳԻՄՈ- ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսեյ Տոկարևը կարծում է, որ 2021 թվականին, չնայած հակամարտության գոտիների առկայությանը, իրավիճակը վերահսկողությունից դուրս չի գա: Նա համոզված է, որ Վրաստանը չի փորձի վերադարձնել Հարավային Օսիան և Աբխազիան, Մոլդովայում նոր իշխանությունները՝ նախագահ Մայա Սանդուի գլխավորությամբ, կխորացնեն Մոսկվայի դեմ հռետորաբանությունը և կպահանջեն Մերձդնեստրից ռուս խաղաղապահների դուրսբերումը, սակայն սրացում չի ակնկալվում: Ըստ փորձագետի, ոչ ոք չի ցանկանում կրկնել Միխայիլ Սահակաշվիլիի ճակատագիրը:

Տոկարևը կարծում է, որ Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սրացման հավանականությունը նվազեցնում է ռուս զինվորականների ներկայությունը, բայց Ուկրաինայի իշխանությունները կարող են ոգեշնչվել Բաքվի հաջողություններից։ «Ուկրաինայում շատ են ոգևորվել Ղարաբաղում Ադրբեջանի հաջողություններից, հակաօդային պաշտպանությունը ճնշելու, զինված ուժերը և ռազմական տեխնիկան ոչնչացնելու հարցում թուրքական անօդաչու սարքերի հաջողությունից: Ուկրաինական «բազեները» կփորձեն սրել իրավիճակը Դոնբասում, բայց Ռուսաստանը կհիշեցնի, որ իրավիճակը նույնը չէ, ինչ Ղարաբաղում էր»,- ասել է Տոկարևը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քիչ առաջ երկրաշարժ գրանցվեց Հասարակությունը ֆեյսբուքում բավական պասիվացել է. Սամվել Մարտիրոսյան Շների գազազած ոհմակը Երևանում հոշոտել է 207 գլուխ ոչխար․ Yerkir.am Մահացել է Լարի Քինգը Ոստիկանները բերման են ենթարկել Ալեքսեյ Նավալնիի կնոջը Տգիտությո՞ւն, անգրագիտությո՞ւն, թե՞ ընկճախտային անտարբերություն Հայաստանում ու Ռուսաստանում ներքին թուրքերը սնվում են նույն աղբյուրից. թուրքագետ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք չենք հասկանում` ինչի համար ենք Ղարաբաղի կամ Շուշիի համար կռվում. Արման Նշանյան Եթե Նիկոլ Փաշինյանը սա ասեր նոյեմբերի 1-ին, հիմա լավագույն դեպքում կլիներ ԱԱԾ մեկուսարանում. Ղազինյան Տո անամո՜թ, բա ինչի՞ էիր 2017-ին Արցախում Շուշին ազատագրողների կենացը խմում Արայիկ Հարությունյանը մի շարք օրենքներ է ստորագրել Նիկոլը իմ տղային սպանեց, բայց ես ուզում եմ, որ Մայրամիկը, Աշոտիկը, Շուշանը, Արփին ապրեն ու երջանիկ լինեն «Պարզապես մեզ մի քիչ ժամանակ տուր, խնդրում եմ». Արմեն Աշոտյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թաթուլ Օթարյանն անմահացավ Շուշիում Ծնվել է հերոս Հովիկ Վարդանյանի դուստրը Հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են ՊԲ-ն նոր հայտարարություն տարածեց Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու. հաղորդագրություն՝ Արցախից Եվս 72 զոհ. Արցախի ՊԲ-ն անուննոր է հրապարակել Գազն ապրիլից կթանկանա՞. Ինչով է դա հիմնավորվելու. «Ժամանակ»
website by Sargssyan