Yerevan, 07.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Շուշին հանձնվել է Փաշինյանի ուղիղ հրամանով. կա այդ խոսակցության ձայնագրությունը. Արամ Գաբրիելյան.168.am

Politics

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ 168.am–ը զրուցել է ռուսաստանաբանկ մեդիամագնատ, հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Աշոտի Գաբրիելյանովի հետ:

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ.

Պարոն Գաբրիելյանով, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականն այս պահին Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ: Ընդդիմությունը հանրահավաքներ ու երթեր է անցկացնում, փակում է փողոցներ ու կառավարական շենքեր, բայց դեռևս, կարծես թե, ապարդյուն:

Ես կարծում եմ, որ կանգ առնել բացարձակապես չի կարելի: Անկեղծ ասած, ես փոքր-ինչ հիասթափված եմ երևանցիներից, քանի որ մարդիկ կա՛մ չեն հասկանում, կա՛մ ջայլամի պես իրենց գլուխներն ուզում են թաքցնել ավազի մեջ, թե իբր դա իրենց չի վերաբերում, բայց իրավիճակն այնպիսին է, որ վտանգ է սպառնում արդեն Հայաստանի սահմաններին: Միգուցե պետք է, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչները հարթակ չբարձրանան ու ելույթ չունենան: Պետք չի: Կան երիտասարդ ու տաղանդավոր տղաներ, օրինակ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, այլք, թող նրանք խոսեն: Կա Վազգեն Մանուկյանը՝ ազնիվ, խելացի մարդ, թող նա խոսի: Ես հասկանում եմ, որ նրանք էլ են մտահոգված հայրենիքի համար, իրենց սիրտն էլ է ցավում, բայց այս դեպքում, երբ հարցն այն է, որ Փաշինյանը դավաճան է ու մեզ բոլորիս է դավաճանել, մարդիկ պետք է վստահ լինեն, որ այստեղ իշխանության համար պայքար չէ: Բոլորն իրենց ամբիցիաները մի կողմ պետք է դնեն՝ անկախ Փաշինյանի նկատմամբ իրենց վերաբերմունքից: Թող գնան հանրահավաքների, փողոցներ փակեն, մասնակցեն ակցիաներին, բայց հարթակ չբարձրանան:

Երբ հարցը հայրենիքին է վերաբերում, մի մարդու հարցը չպետք է գերակայի: Պետք չէ պայքարել Փաշինյանի անձի դեմ, պետք է պայքարել նրա դեմ՝ որպես դավաճանի:

Այսպիսի մի ցարական գեներալ կար՝ Դենիկինը, ով խորհրդային իշխանությանը դեմ էր: Երբ գերմանացիները նրան դիմեցին, որ ղեկավարի անջատողական բանակը, նա կատեգորիկ կերպով մերժեց՝ ասելով՝ ես կարմիրների դեմ եմ կռվել, ոչ թե իմ հայրենիքի:

Արցախի համար արդեն կարելի է չանհանգստանալ, քանի որ այնտեղ արդեն ռուսական զորքն է կանգնած, և ռուս զինվորը ոչինչ չի զիջի, դա հասկանալի է, բայց խնդիրն այն է, որ և՛ Փաշինյանը, և՛ նրա շրջապատն իրենց պաշտոնները պահպանելու համար գնում են ամենատարբեր այլանդակությունների՝ մարդկանց խաբելու համար:

Իմ հայրը ծնունդով զանգեզուրցի է, մայրս՝ արցախցի: Ես այսօր եմ խոսել Սյունիք. նրանք ասում են՝ ամեն օր ինչ-որ բան զիջվում է GPS-ով: Նախ՝ ինչո՞ւ GPS-ով, և, բացի դրանից, չէ՞ որ եռակողմ համաձայնագրում որևէ բառ անգամ չկա, որ այդպես պետք է Հայաստանի սահմանները հանձնվեն:

Երրորդ՝ ես առհասարակ չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, քանի որ Փաշինյանի իշխանությունն ամեն կերպ ամեն ինչ զիջում է այնտեղ, ուր կարելի է չզիջել, կարելի է բանակցել, պայմանավորվել:

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի ողջ իշխանությունում Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից նշանակված մարդիկ են: Ես լիակատար զգացողություն ունեմ, որ նրանք հայեր չեն, ես նույնիսկ չգիտեմ՝ ովքե՞ր են, ի՞նչ ազգության: Ավելի շուտ թուրքեր են, որովհետև հանձնում են ամեն ինչ, հերթով: Չի ընթանում որևէ բանակցային պրոցես: Ես չեմ լսել, որ արտաքին գործերի նախարարն ինչ-որ հայտարարությամբ հանդես գա: Իմ հույսը միայն Բանակի գլխավոր շտաբի ու նրա պետ Օնիկ Գասպարյանի վրա է: Փաշինյանի վրա հույս դնելն անօգուտ գործ է: Նա տարածության մեջ կորսված մարդ է, ով կորցրել է իր բարոյակամային հատկանիշները և փորձում է իր վախկոտության պատճառով ստեղծված իրավիճակը բարդել հայերի, երևանցիների, բողոքող մարդկանց վրա:

Ինչ-որ ցուցադրական բաների հույսին է մնացել, ինչ-որ մարդկանց է հրավիրում իր մոտ, զրուցում նրանց հետ: Ես Արցախն ու ողջ Հայաստանը հանձնած մարդու հետ զրուցելու գնացած մարդկանց  կցանկանայի հարցնել՝ ինչի՞ մասին են խոսում նրա հետ:

Դուք ամենօրյա ռեժիմով քննադատում եք Նիկել Փաշինյանին, և հիմնականում դրանք շատ կտրուկ գնահատականներ են: Ինչի՞ հետ է դա կապված: Մինչև կապիտուլյացիան Դուք նույն վերաբերմո՞ւնքն ունեիք նրա նկատմամբ, նույնքա՞ն կոշտ էր Ձեր դիրքորոշումը:

Երբ Փաշինյանն իշխանության եկավ, ես Ձեզ անկեղծ եմ ասում, նրա առաջին ելույթից 40 րոպե անց ես Ֆեյսբուքում գրեցի՝ այս մարդը կհանձնի Արցախը: Ինձ համար դեռ այն ժամանակ էր հասկանալի՝ ինչո՞ւ է նա եկել իշխանության: Բայց երբ պատերազմն էր ընթանում, ու նրան քննադատում էին, ես այն բանի ջատագովն էի, որ քանի դեռ պատերազմ է, չի կարելի նրան քննադատել, քանի որ ազգը պետք է միասնական լինի: Նույնիսկ գրառում էի արել, որ քանի դեռ պատերազմ է ընթանում, ես պատրաստ եմ Փաշինյանի հետ լինել միևնույն խրամատում:

Ցավոք, նա փախավ խրամատից, լքեց իր զինվորներին, ովքեր իսկապես առյուծներ են, հերոսներ: Փաշինյանը լքեց նրանց ու փախավ:

Եթե դու գերագույն հրամանատար ես, ի՞նչ ես ամեն բան գցում Օնիկ Գասպարյանի, բանակի վրա: Կապիտուլյացիայից հետո նրա առաջին հայտարարությունը հետևյալն էր, եթե հիշում եք. Ինչպե՞ս կռվեի, եթե զորքը փախչում էր:

Նա և Ղարաբաղի նախագահն էին անում այդպիսի դավաճանական հայտարարություններ: Այն բանից հետո, երբ նա ստորագրեց այդ կապիտուլյացիոն փաստաթուղթը, իհարկե, ես հանդես եմ գալիս նրա դեմ ու կարծում եմ, որ Փաշինյանն առհասարակ չպետք է տեղ ունենա Հայաստանում: Ես արյուն չեմ տենչում, չեմ պահանջում, որ նրան գնդակահարեն, բայց եթե նա ինքնասպան լինելու կամքի ուժ չունի, ուրեմն չունի, վախկոտ է նա:

Դուք բավականին ինֆորմացված մարդ եք, հիանալի տիրապետում եք հայաստանյան ներքաղաքական իրավիճակին, րոպեի ճշգրտությամբ գիտեք՝ ինչ, երբ և ինչու է այստեղ տեղի ունենում: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ վրա է իր հույսը դրել Փաշինյանը: Որքա՞ն երկար դեռ նա կմնա վարչապետի պաշտոնում ու ինչի՞ հաշվին:

Ես կարծում եմ՝ Փաշինյանի հույսը միայն մեկ բանի վրա է․ Նա փորձում է մարդկանց ներշնչել, որ իշխանության կգան նախկինները: Նա դրա հաշվին է փորձում խաղալ: Բացի դրանից, խաղի մեջ է ներքաշում դեռևս մոլորված իր ընտրազանգվածին, որոնց մի մասը սկսել է հասկանալ՝ ինչ է կատարվել, սակայն հոգեբանորեն պատրաստ չէ ընդունել իր պարտությունը:

Նրանք պատրաստ չեն ընդունել, որ աջակցել են դավաճանին: Նա իր ազգին է դավաճանել, ոչ միայն Հայաստանին, այլև մեզ բոլորիս:

Ես, օրինակ, ՀՀ քաղաքացի չեմ, բայց ես էթնիկ հայ եմ, ծնողներս հայ են, ու նա ողջ աշխարհի հայ էթնոսին է դավաճանել: Եվ այդ մարդիկ, ովքեր հրապարակներում աջակցում էին նրան ու գոռում՝ «Նիկոլ, Նիկոլ», չեն ուզում ընդունել իրենց ձախողումը, չնայած շատերն են արդեն գրում, որ սխալվել են:

Նա, իհարկե, կգնա, Փաշինյանն այլևս կենսունակ չէ, բայց նա հիմա փորձում է ինչ-որ կերպ մնալ ու կրկին խաբել հայերին՝ ի հաշիվ իր դեմագոգիայի: Նա իսկապես լավ հռետոր է: Տեսեք, կան հռետորներ, ովքեր չեն վախենում անընդհատ խաբել ու դա անում են միշտ: Հիշո՞ւմ եք՝ նա գոռում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», բա եթե դա այդպես էր, ինչո՞ւ դու Արցախը հանձնեցիր: Հիմա էլ Արցախի խնդիրներն իրեն չեն վերաբերում, ասում է՝ ես ի՞նչ կապ ունեմ, ռուսներն են այնտեղ, թող ռուսներն էլ պատասխանեն:

Ի՞նչ տպավորություն է Ձեզ մոտ ստեղծվում կողքից, ինչո՞ւ է Փաշինյանը կառչում իշխանությունից: Ըստ էության նա գործնականում չի կարողանում տեղաշարժվել երկրով: Որտեղ էլ հայտնվում է, անգամ շրջապատված մոտ 70-80 թիկնապահներով, միևնույն է, անվտանգային խնդիրներ են առաջանում, մարդիկ գոռում են՝ դավաճան, թուրք, այլ նվաստացնող խոսքեր են հնչեցնում: Ինչո՞ւ նա հրաժարական չի տալիս:

Այժմ տեսեք, թե իշխանությունն ինչի՞ հաշվին է գոյատևում: Կա Փաշինյանը, կա նրա համադասարանցի՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, կա Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ղեկավար Սասուն Խաչատրյանը: Սա մի դավաճանների «շայկա» է, որը հասկանում է, որ հենց իշխանություն փոխվի, հետաքննություն կսկսվի, ու կբացահայտվեն նրանց կատարած բոլոր հանցագործությունները:

2.5 տարի անընդհատ կրկնում են՝ Քոչարյանն է գողացել, սա է գողացել, նա, բայց 2.5 տարվա ընթացքում դուք ավելի շատ եք գողացել, դուք բանակն եք ոչնչացրել: Նա գիտակցում է, որ իրեն բանտն է սպասում: Տեսեք, ես ամենաակտիվ մարդկանցից էի, ով կոչ էր անում, որ ՌԴ հայերը գումար հավաքեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար: Հավաքվել էր 170 միլիոն դոլար գումար:

Իմ ընկերներից մեկը, քանի որ ինքս գրական հայերենին չեմ տիրապետում, իմ խնդրանքով զրուցեց հիմնադրամի ղեկավարության հետ, ասաց՝ բայց չէ՞ որ մենք այդ գումարը բանակի համար ենք հավաքել: Գիտե՞ք ի պատասխան ինչ ասացին՝ որ հիմնադրամի կանոնադրության մեջ ամենաներքևում գրված է, որ իրենք են որոշում՝ ինչպես տնօրինել հիմնադրամի գումարները: Բոլորս տեսանք, թե ինչպես տնօրինեցին, ու չկա ոչ մի հաշվետվություն:

Նույնը Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամում է: Այնտեղ ևս հսկայական գումարներ են հավաքված: Ինչո՞ւ հաշվետու չեք լինում յուրաքանչյուր կոպեկի համար, ո՞ւր անհետացան այն գումարները, որ այդ հիմնադրամին էին փոխանցել Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, բոլորը:

Իսկ հնարավո՞ր է, որ Փաշինյանը չի հեռանում, որովհետև դեռ կիսատ գործեր ունի:

Էլ ի՞նչ պետք է հանձնի… Երևա՞նը… դուք տեսնում եք, չէ՞՝ տեսանյութեր են տարածվում, որ ադրբեջանցիներն արդեն Սևանի մյուս ափին են կանգնած:

Իշխանությունները հերքել են այդ տեղեկությունը:

Դա սուտ է, նրանց հերքումը ոչ մի արժեք չունի: Ադրբեջանցիները կանգնած են Վարդենիսի կողմից: Նրանք ուզում են՝ մտնում են, ուզում են՝ դուրս են գալիս: Հերքում են… Իսկ ի՞նչը չեն հերքում: Հիշո՞ւմ եք՝ երբ Շուռնուխն էին հանձնում, նա ասում էր՝ ոչ մի սանտիմետր չեմ հանձնի, բայց կառավարության վերջին նիստին ասաց, որ այնտեղ ցավոտ լուծումների են գնալու: Հիվանդ գլխում են միայն ցավոտ որոշումներ ծնվում: Ես կարծում եմ, որ Ալիևը և ադրբեջանցիներն էլ են զարմացած, թե ինչպես են հայերն ամեն ինչ հանձնում, այն դեպքում, երբ մենք միշտ աչքի ենք ընկել խիզախությամբ ու համառությամբ: Փաշինյանն իր դավաճանությամբ կոտրեց իր ժողովրդի կամքը:

Բանակն ինչո՞ւ չի դիմադրում:

Օրինակ, ես գիտեմ՝ ինչ խիզախ մարդ է Օնիկ Գասպարյանը, գիտեմ Խաչատուրովներին, մեր գեներալներին ու զինվորներին: Անկեղծ ասած, հիմա չեմ հասկանում՝ ինչով են զբաղված մեր բանակի գեներալները, ինչու նրանք չեն գալիս ու ուլտիմատում չեն ներկայացնում Փաշինյանին, չեն ասում՝ հավաքի՛ր փասափուսեդ ու ռադդ քաշիր այստեղից:

Իսկ ինչո՞ւ չեն անում:

Ես կարող եմ հասկանալ, թե այդ վերջնաժամկետը Փաշինյանին ինչու Սասուն Խաչատրյանը չի ներկայացնում. Նրանք հանցակիցներ են: Հասկանում եմ, թե ինչու ոստիկանության պետը չի ստիպում Փաշինյանին հեռանալ, բայց ես չեմ հավատում, որ Օնիկ Գասպարյանը նրա հետ միասին ինչ-որ հանցանք է գործել, ինչ-որ բան է գողացել, պարզապես չեմ հավատում դրան:

Բայց չէ՞ որ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը տեսնում է՝ ինչ է կատարվում երկրում, ինչո՞ւ է մի կողմ քաշվել ու լուռ հետևում՝ ինչպես է կործանվում երկիրը:

Անկեղծ՝ ես չգիտեմ, իրոք, չեմ հասկանում, թե ինչո՞ւ են նրանք բոլորը վախենում Փաշինյանից: Կա՛մ նա բոլորի վրա կոմպրոմատ ունի, կա՛մ ինչ-որ բան կա, որ նրանց վախեցնում է, կա՛մ վախենում են, որ նոր իշխանությունը կգա, ու իրենք խնդիրներ կունենան… Բայց ինչի՞ց են վախենում: Եթե դու ոչ մի հանցանք չես գործել ու մասնագետ ես, ի՞նչ ունես վախենալու: Օնիկ Գասպարյանն ի՞նչ ունի վախենալու, ես չեմ հասկանում:

Հայաստանում վերջին ժամանակներում կարծիք է ձևավորվել, որ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունն այս պահին աջակցում է Փաշինյանին: Այդպե՞ս է դա արդյոք, թե՞ ոչ: Եվ եթե այո, ինչո՞ւ:

Ո՛չ: Ես հաստատ գիտեմ, որ նրան ոչ ոք չի աջակցում: Խոսակցությունն այն մասին է, որ նախագահ Պուտինը հավատացյալ, ազնիվ, կարգին մարդ է, ով դեմ է մարդ սպանելուն ու բռնություններին: Նա պարզապես կանգնեցրեց այս պատերազմը, ու նրա մեղքը չէ, որ Փաշինյանը պատերազմից 5 օր անց, երբ Պուտինն առաջարկել էր կանգնեցնել պատերազմը, չարեց դա: Ռուսաստանը խնդիր չունի Փաշինյանին պաշտպանելու: Ռուսաստանը խնդիր ունի, որ Հայաստանը շարունակի մնալ իր ռազմավարական դաշնակիցը: Եթե այդպես չլիներ, նա Արցախում խաղաղապահներ չէր տեղակայի, չէր գործարկի Ստեփանակերտի օդանավակայանը: Խնդիրը Փաշինյանի մեջ չէ, ու հաստատ Ռուսաստանը նրան չի աջակցում: ՌԴ-ն հետևում է, թե ուր է ուզում գնալ Հայաստանի ժողովուրդը: Եթե ժողովուրդը դեմ է Փաշինյանին, իհարկե, Ռուսաստանը չի պաշտպանի նրան: ՌԴ-ի ինչի՞ն է պետք Փաշինյանը: Նրանք հիանալի գիտեն, որ Փաշինյանը դավաճան է: Մարդը, ով մեկ անգամ դավաճանել է իր հայրենիքը, Ռուսաստանին էլ կդավաճանի, կծախի թուրքերին, ամերիկացիներին, նրա համար ի՞նչ տարբերություն:

Ավելին...

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal