Առաջնագծի բուժքույրը․առաջին պատերազմում մորը, Ապրիլյանում հորը կորցրած Լուսին սպասում է գերությունից սիրելիի վերադարձին

Լուսին Քաջարանի կամավորականների ջոկից է։ «Մեր աղջիկը»՝ այսպես են նրան դիմում կամավորները ու տանում նրա հետ ծանոթացնելու։ Լուսին էլ, նրանց պես, մինչեւ Սյունիքի սահման հետ քաշվելը, պատերազմով է անցել․ «Շտապօգնության» կամավոր բուժքույր էր։

Պատերազմի հետքերը դեռ Լուսիի դեմքին են․ ցրտից չորացած մաշկը շարֆով ծածկում է, որ «հյուրերը» չտեսնեն։ Կարճ ժամանակում դուրս ենք գալիս հյուրի պաշտոնական կարգավիճակից․ Լուսին իր տեսած պատերազմի մասին է պատմում։

«Սեպտեմբերի 30-ից կամավոր ենք եղել․ Հադրութ, Ջաբրայիլ, Ստեփանակերտ, Մատաղիս։ Ամեն «Շտապում» եղել է 5 վիրավոր, 2 մահ, ինքս 120 հիվանդ եմ մինչեւ նոյեմբերի 6-ը տեղափոխել։ Սկզբում մի քանիսին Ստեփանակերտ ենք տարել, հետո հիմնականում Գորիս։ Մի ժամ, ժամուկես տեւել է ամեն գնալ գալը, գնացել, հետ ենք եկել օրվա մեջ մի քանի անգամ։ Եթե թեթեւ վիրավորներ էին, սպասել ենք կրակը հանդարտվի, նոր անցնենք, եթե չէ, աղոթելով, կրակների միջով անցել ենք։ Ամեն ինչ տեսել ենք, անգամ ինքնապաշտպանվել ենք զենքով։ Քնել ենք նստած, եթե ստացվել է, մի անգամ էլ մեքենան Շուշիի տակ կանգնեցրած՝ մեքենայի տակ ենք քնել․․․ Պատերազմը ոչ մի լավ հուշ չի թողնում»,- պատմում է նա։

Լուսիի պատմությունների մեջ ջահել մահեր են, ոտքերն ու ձեռքերը կորցրած երիտասարդներ, ապրելու հույսով հիվանդանոց ճանապարհված, բայց տեղ չհասած տղերք են։ Լուսին դանդաղ ու զգույշ է խոսում՝ ընտրելով հիշողությունները։ Հասկանում ենք, որ պատերազմի օրերին իր ապրածի միայն մի փոքր մասն է, որը պատրաստ է օտարի հետ կիսել։

«Սկզբում հիմնականում հրետանու, սնայպերի խփածներ էին, ամսի 13-ից հետո արդեն    ֆոսֆորային զենքի անթույլատրելի կիրառման հետեւանքով վիրավորվածներ։ Որտեղ անտառային ծածկը շատ էր, այնտեղ էին հիմնականում ֆոսֆոր կիրառում։ Ֆոսֆորայինի հարվածին հիմնականում չէին դիմանում, մնացածից տղաներ են եղել՝ դիմացել են, եղել է՝ չեն դիմացել, եղել է ոտքը կտրած զինվոր, խաբել ենք, որ ապրելու ես, բայց չի ապրել»,- պատմում է նա։

Լուսիի բջջային հեռախոսում ֆոսֆորային զենքից առաջացած վնասվածքների լուսանկարներ կան։ Դրանցից մեկում զինվորը վնասվածք է ստացել թիկունքից։

«Ֆոսֆորը որ կրակել են, միանգամից ամբողջ մարմինը վնասել է 45 տեղից, ու սա հաշված ժամերի ընթացքում փտախտ է առաջացնում։ Այս տղան էլ ֆոսֆորից գանգուղեղային վնասվածք է ստացել, մահացել է»,- ցույց է տալիս նա։

«Ֆոսֆորային զենքերը սարսափելի են, էդ ընթացքում եթե չհասցրիր շնչուղիներդ փակել, փախնել, դժվար է ապրելու հավանականությունը։ Հարվածը հիմնականում վերեւից է լինում, մինչեւ 1 կմ շառավղով է հարվածում, որ ուժգնությունն ավելի հզոր լինի, քանի որ ինքն ինչքան մոտ է, այնքան իր քիմիական նյութի ազդեցությունն ավելի շատ է։ Պայթում է ու թույն է տարածում, որից էլ անտառներում հրդեհներ, իսկ մարդկանց դեպքում մարմնի այրվածքներ են առաջանում։ Ֆոսֆորից գանգուղեղային, դիմածնոտային այրվածքներ են եղել, մեջքի, ողնաշարի, ողնուղեղի, թեւերի, ոտքերի կտրվածքներ վառվածից»,- ասում է Լուսին ու կտրուկ ընդհատում պատմությունը․ «Մի քիչ դժվար է խոսելը, հիշողություններ են, որ չեմ ուզում, որ թարմանան»։

Լուսիի անձնակազմի բժիշկը դիպուկահարի կրակից զոհվել է պատերազմի դաշտում՝ Մարտակերտում, հոկտեմբերի 18-ին։ Ինքը, ինչպես ասում է, Աստծո պահած է․ Արցախյան առաջին պատերազմի տարիներին է ծնվել Տաթեւի վանքում, քանի որ պատերազմին մասնակցող կամավոր մորը չեն հասցրել Ղարաբաղից Հայաստան՝ ծննդատուն տանել։ 4 տարեկան է եղել, երբ մայրը զոհվել է կռվում։ Հայրն էլ զոհվել է Քառօրյա պատերազմի ժամանակ։ Այս պատերազմն էլ 30-ամյա աղջկան բաժանել է սիրելիից․ նրա նշանածը գերեվարվել է։ Լուսին հավատում է, որ իր կյանքում մեկը մյուսի հետեւից հարազատներին կորցնելու  շղթան արդեն կտրվել է ու սիրելիի վերադարձով նոր կյանք սկսելու շանս կունենա։

Ավելին...

Շուռնուխցի Ստեփանի տունը Հայաստանում է, գոմը՝ Ադրբեջանում․ քարտեզագետը՝ Սյունիքի գործընթացի մասին Նիկոլ Փաշինյանն արդեն համաձայնվել է, որ Արցախն իր զինված ուժերը չի ունենալու Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին ուղարկել է Սյունիք 3 տասնյակից ավելի զինծառայողներ հետմահու պարգևարտվել են «Ինձ համար սա բարոյական հարց էր»․ դատարանն անվավեր է ճանաչել Ամատունի Վիրաբյանի վերաբերյալ նախարարի որոշումը Վերացրել է երեսունից ավելի թուրք ու ազերի, վիրավոր ընկերներին դուրս է հանել կռվի դաշտից…ու անմահացել Նոր տեսանյութ է հրապարակվել հայ գերիների մասնակվությամբ Փաշինյանը երկու անգամ մերժել է եվրոպական մի երկրի հակաօդային համակարգեր ուղարկելու առաջարկը Արցախից տեղեկացնում են․ Խուճապի չմատնվել Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 7-10 աստիճանով Հայաստանը պետք է իր պատկերացումներն ունենա և դրանցով առաջ շարժվի. Բորիս Նավասարդյան Ավելի քան 200 քաղաքացի հրաժարվել է դառնալ ոստիկան «Կարմիր գծերի» սակագներն անփոփոխ են. քաղաքապետարանը հիշեցնում է Արցախում 2320 անձ անհետ կորած է համարվում Մեր երկրին անհապաղ ուժեղ ձեռք է պետք. Կարեն Քոչարյան ՊՆ-կողմից անհայտ կորած համարվող զինծառայողը 20 օրից ավելի տանն է. ՀՔԱՎ Այս գիշեր ամենացուրտն է լինելու Յուրի Խաչատուրովը հաղթեց. ինչ է պարզվել Առողջապահության նորանշանակ նախարարն աղանդավոր է ու չի էլ թաքցնում դա ՀՀ-ն և ՌԴ-ն կվերացնեն սահմանված մուտքի և ելքի սահմանափակումները. փոխվարչապետ
website by Sargssyan