Ադրբեջանը հայտարարություն է տարածել
SocietyԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղարաբաղում էսկալացիայի ընթացքում իր կորուստների մասին:
Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ներկայացնում ենք Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 2823 զո հված զինծառայողների լուսանկարները, անունները, ազգանունները, զինվորական կոչումների և ծննդյան տարեթվի մասին տեղեկատվությունը․.. աշխատանքներ են տարվում անհետ կորած համարվող 30-ից ավելի զինծառայողների որոնման և 50-ից ավելի անձանց նույնականացման ուղղությամբ, որոնց ինքնությունը հայտնի չէ:
Այդ մասին պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը»,- հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հայ-ադրբեջանական պա տերազմը կամ Արցախյան երկրորդ պա տերազմը, պա տերազմ էր Արցախի Հանրապետության՝ Հայաստանի աջակցության տակ և Ադրբեջանի Հանրապետության միջև՝ Թուրքիայի աջակցության տակ, որը տևել է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։
Պատերազմը 1988 թվականին սկսված արցախյան հակամարտության վերջին էսկալացիան է, և առաջինը պատերազմից հետո։ Մարտական գործողությունները ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։ Մարտական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10-ին: