«Թագադրված միրգը». Նռան հազվագյուտ հատկությունների մասին

Ամեն օր նռան փոքր չափաբաժին օգտագործելը կարող է օգնել՝ խուսափել առողջական տարբեր խնդիրներից: «Радио Sputnik»-ին տված հարցազրույցի ժամանակ նռան օգտակար հատկությունների մասին խոսել է բժշկուհի-սննդաբան Ելենա Սոլոմատինան:

Սննդաբանը նշել է, որ նուռը բարձրացնում է իմունիտետը, հակաբորբոքային և հակաուռուցքային հատկություն ունի, դրական ազդեցություն է թողնում արյունատար անոթների վրա և նույնիսկ օգնում է կանխել թուլամտության վաղ զարգացումը և դիմակայել կրծքագեղձի քաղցկեղին:

-Նուռը մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ և թթուներ է պարունակում, որոնք բորբոքումները վերացնող վառ արտահայտված հատկություններ ունեն: Նուռը կանխում է սրտանոթային համակարգի բջիջների ոչնչացումը, բարելավում դրա վիճակը և օգնում խուսափել լուրջ հիվանդություններից, ինչպիսիք են ինֆարկտը և ինսուլտը: Այս միրգը նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցմանը… Նուռը կարող է կանխել թուլամտության վաղ զարգացումը: Այն նաև հակաուռուցքային ազդեցություն ունի, - նշել է Սոլոմատինան:

Կարևոր է ճիշտ նուռ ընտրել: Դրա համար պետք է ուշադրություն դարձնել նռան «թագին». այն պետք է լինի չոր և բորբոսի հետքեր չունենա:

-Օրական նռան քառորդ մասը կամ 30 գրամ նռան հյութը բավարար է, - ասել է սննդաբանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

 

Ի՞նչ է անհրաժեշտ ցամաքային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելու դեպքում ՀՀ ՊՆ-ն՝ հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին Վաղարշակ Հարությունյանը Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է գերիների վերադարձին առնչվող հարցեր Շուռնուխցի Ստեփանի տունը Հայաստանում է, գոմը՝ Ադրբեջանում․ քարտեզագետը՝ Սյունիքի գործընթացի մասին Նիկոլ Փաշինյանն արդեն համաձայնվել է, որ Արցախն իր զինված ուժերը չի ունենալու Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին ուղարկել է Սյունիք 3 տասնյակից ավելի զինծառայողներ հետմահու պարգևարտվել են «Ինձ համար սա բարոյական հարց էր»․ դատարանն անվավեր է ճանաչել Ամատունի Վիրաբյանի վերաբերյալ նախարարի որոշումը Վերացրել է երեսունից ավելի թուրք ու ազերի, վիրավոր ընկերներին դուրս է հանել կռվի դաշտից…ու անմահացել Նոր տեսանյութ է հրապարակվել հայ գերիների մասնակվությամբ Փաշինյանը երկու անգամ մերժել է եվրոպական մի երկրի հակաօդային համակարգեր ուղարկելու առաջարկը Արցախից տեղեկացնում են․ Խուճապի չմատնվել Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 7-10 աստիճանով Հայաստանը պետք է իր պատկերացումներն ունենա և դրանցով առաջ շարժվի. Բորիս Նավասարդյան Ավելի քան 200 քաղաքացի հրաժարվել է դառնալ ոստիկան «Կարմիր գծերի» սակագներն անփոփոխ են. քաղաքապետարանը հիշեցնում է Արցախում 2320 անձ անհետ կորած է համարվում Մեր երկրին անհապաղ ուժեղ ձեռք է պետք. Կարեն Քոչարյան ՊՆ-կողմից անհայտ կորած համարվող զինծառայողը 20 օրից ավելի տանն է. ՀՔԱՎ Այս գիշեր ամենացուրտն է լինելու
website by Sargssyan