Գիտնականները նշել են տղամարդկանց կյանքը կրճատող մթերքը
LifestyleԲրիտանացի գիտնականները նշել են տղամարդկանց կյանքը կրճատող մթերքը: Այս մասին հաղորդել է «Express»-ը: Հոդվածը վերցրել ենք lenta.ru կայքից:
Հետազոտության տվյալների համաձայն՝ կարմիր միս, հատկապես՝ բեկոն և նրբերշիկներ օգտագործելը մեծացնում է տղամարդկանց մահվան ռիսկը, ինչպես նաև քրոնիկական հիվանդությունների (օրինակ՝ սրտի իշեմիկ հիվանդության) առաջացման հավանականությունը:
Գիտնականները տղամարդկանց խորհուրդ են տալիս միսը փոխարինել լոբազգիներով, ընկուզեղենով և սոյայով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը