Մանդարինի 7 օգտակար հատկությունների մասին

Շատերի համար մանդարինի բույրը տոնի, կախարդանքի և մանկության հիշողությունների բույրն է: Հյութեղ նարնջագույն պտուղները բազմաթիվ օգտակար հատկություններ ունեն: Այդ մասին գրել է «РБК»-ն: Ստորև ներկայացնում ենք օգտակար հատկություններից յոթը:

  1. Մանդարինը բարձրացնում է իմունիտետը

Մանդարինը հարուստ է C վիտամինով, որն անհրաժեշտ է հատկապես ցուրտ եղանակին: Այն ակտիվացնում է իմունային բջիջները՝ օրգանիզմին օգնելով պայքարել վարակների և վիրուսների դեմ: Վիտամինն ավելի շատ են պարունակում կլեմենտինները:

  1. Կարգավորում է աղիքների աշխատանքը

Մանդարինը լուծվող և չլուծվող մանրաթելեր է պարունակում: Լուծվող մանրաթելերը նպաստում են օգտակար բակտերիաների աճին, որոնք բարելավում են մարսողությունը և վերականգնում ստամոքսաղիքային տրակտի միկրոֆլորան: Չլուծվող մանրաթելերը դրական ազդեցություն են գործում աղիների գալարակծկանքի վրա:

  1. Նվազեցնում է տագնապայնությունը

Մանդարինն արդյունավետ է տագնապի, անհանգստության և սթրեսի դեմ պայքարում: Պտղում պարունակվող B խմբի վիտամինները պաշտպանում են նյարդային համակարգը, իսկ C վիտամինը կրճատում է սթրեսի հորմոն կորտիզոլի սինթեզը:

  1. Բարելավում է մաշկի վիճակը

A և C վիտամինների առատության շնորհիվ՝ ցիտրուսը բարելավում է մաշկի վիճակը: Բացի այդ, մանդարինն արագացնում է վերքերի ապաքինումը և պայքարում է ծերացման վաղաժամ նշանների՝ կնճիռների, չորության, մաշկի առաձգականության նվազման դեմ:

  1. Նվազեցնում է նորագոյացությունների զարգացման ռիսկը

Պտղի մեջ պարունակվող ֆլավոնոյիդներն օրգանիզմը պաշտպանում են ազատ ռադիկալների անհավասարակշռությունից և օքսիդատիվ սթրեսից, որոնք կարող են հանգեցնել հյուսվածքների վնասման և ուռուցքաբանական հիվանդությունների առաջացման: Բացի այդ, նշված հակաօքսիդանտները կարող են ճնշել քաղցկեղի բջիջների աճը:

  1. Ամրացնում է սրտամկանը

Մանդարինը մեծ քանակությամբ կալիում է պարունակում, որը կարգավորում է զարկերակային ճնշումը և ամրացնում սրտամկանը: Իսկ վիտամին C-ն ամուր և ճկուն է դարձնում արյունատար անոթների պատերը:

  1. Բարելավում է տեսողությունը

Մանդարինում պարունակվող A վիտամինը բարելավում է տեսողությունը, ամրացնում եղջերաթաղանթը, օգնում լավ տեսնել մթության մեջ և պաշտպանում լորձաթաղանթները: Իսկ C վիտամինը պատասխանատու է տեսողական օրգանների արյան մատակարարման համար, նվազեցնում է աչքի ճնշումը և 33%-ով պակասեցնում կատարակտի զարգացման ռիսկը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Ավելին...

Մահացել է Լարի Քինգը Ոստիկանները բերման են ենթարկել Ալեքսեյ Նավալնիի կնոջը Տգիտությո՞ւն, անգրագիտությո՞ւն, թե՞ ընկճախտային անտարբերություն Հայաստանում ու Ռուսաստանում ներքին թուրքերը սնվում են նույն աղբյուրից. թուրքագետ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք չենք հասկանում` ինչի համար ենք Ղարաբաղի կամ Շուշիի համար կռվում. Արման Նշանյան Եթե Նիկոլ Փաշինյանը սա ասեր նոյեմբերի 1-ին, հիմա լավագույն դեպքում կլիներ ԱԱԾ մեկուսարանում. Ղազինյան Տո անամո՜թ, բա ինչի՞ էիր 2017-ին Արցախում Շուշին ազատագրողների կենացը խմում Արայիկ Հարությունյանը մի շարք օրենքներ է ստորագրել Նիկոլը իմ տղային սպանեց, բայց ես ուզում եմ, որ Մայրամիկը, Աշոտիկը, Շուշանը, Արփին ապրեն ու երջանիկ լինեն «Պարզապես մեզ մի քիչ ժամանակ տուր, խնդրում եմ». Արմեն Աշոտյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թաթուլ Օթարյանն անմահացավ Շուշիում Ծնվել է հերոս Հովիկ Վարդանյանի դուստրը Հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են ՊԲ-ն նոր հայտարարություն տարածեց Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու. հաղորդագրություն՝ Արցախից Եվս 72 զոհ. Արցախի ՊԲ-ն անուննոր է հրապարակել Գազն ապրիլից կթանկանա՞. Ինչով է դա հիմնավորվելու. «Ժամանակ» Զգացեք գոմերի տարբերությունը. Արմեն Աշոտյան Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են. ԱՀ ԱԻՆ «Բայդենը ծագումով քուրդ է. նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել». թուրք նախկին պատգամավորը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ
website by Sargssyan