«Մշակույթի միջոցով ավելի հեշտ ու հաճելի է գիտելիք փոխանցելը». Փառատոնի տնօրեն

Հունվարի 11-ից մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը: Aravot.am-ի հետ զրույցում փառատոնի նախագահ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը նշեց, որ ավանդաբար 5 օր տևողությամբ փառատոնը այս անգամ 10 օր կտեւի : Տիկին Մանուկյանը նշեց, որ փառատոնի բացման արարողության ժամանակ փոքրիկ ֆիլմով կներկայացնեն 15 տարիների աշխատանքը :

«Մենք առաջինն էինք, որ գնացինք մարզեր, առաջինն էինք, որ մշակութային դեսանտ ուղարկեցինք Արցախ, համագործակցություն սկսեցինք, որը շարունակվում է մինչ օրս»,-ի թիվս այլնի, նշեց փառատոնի նախագահը: Նրա խոսքով, «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը աշխարհում նման ձեւաչափով անցկացվող միջազգային փառատոների ցանկում է ներառված:


Հավելեց, որ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնի աջակիցներն են Վիշեգրադ միջազգային հիմնադրամը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, Երևանում Գյոթե կենտրոնը : Շուրջ 29 երկրից ստացված 180 ֆիլմերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 15 երկրներից 62 ֆիլմ, որոնցից կցուցադրվի 46 ֆիլմ՝ 15 երկրներից: «Ռոլան» 16-րդ մանկապատանեկան փառատոնի շրջանակներում ներկայացված են մրցութային և ոչ մրցութային 7 անվանակարգեր. «Գրան պրի» մրցանակը, «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգը, ընդ որում՝ որպես ժյուրի, հանդես կգան «Այբ» դպրոցի աշակերտները, «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգը, ժյուրի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ, «Հանդիսատեսի համակրանքը», ժյուրի՝ Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի ուսանողներ, «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգը՝ ժյուրի Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողներ, ինչպես նաեւ «Լավագույն ռուսական ֆիլմ» անվանակարգը:

«Ռոլան» 16-րդ մանկապատանեկան միջազգային փառատոնի այս տարվա մրցութային անվանակարգերին ավելացել է ևս մեկը՝ «Վիշեգրադի լավագույն ֆիլմը»:Հաղթողին կընտրեն Գավառի մանկատան սաները: Նունե Մանուկյանը հավելեց, որ բացի ֆիլմերի ծրագրերից՝ ունեն սոցիալական, անապահով, թիրախային խմբերին նաեւ երեխաների իրավունքներին նվիրված ծրագրեր, իսկ յուրահատուկ՝ «Պատիվ ունեմ» ծրագիրն իրենք միշտ հպարտությամբ են նշում: «Մեր փառատոնը յուրահատուկ կրթամշակութային հարթակ է, որտեղ կան տարբեր վեկտորներ եւ ուղղություններ: Մեր միջազգային գործընկերները միշտ նշում են, որ տարածաշրջանում չկա նման ձեւաչափով փառատոն, որն իր մեջ կրի նման բաղադրիչներ»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Նունե Մանուկյանը նշեց, որ քսան տարի է՝ բարձրաձայնում է մանկապատանեկան ֆիլմերի ստեղծման եւ կինոդպրոցների անհրաժեշտության մասին, վկայակոչում է Սկանդինավյան երկրների փորձը, որտեղ մանկապատանեկան ֆիլմերի արտադրությունը բյուջեի առանձին տողով է ֆինանսավորվում, բայց «սայլը» տեղից չի շարժվում:

«Մեր երեխաները պետք է իմանան ուր ենք գնում, ինչ ուղերձ ենք մենք փոխանցում մեր երեխաներին, ինչպես ենք պատկերացնում մեր ապագան»,-ասում է փառատոնի տնօրենը: Նա շեշտում է, թե որքան կարեւոր է նաեւ միջմարզային, միջմշակութային ծրագրերի իրականացումը: Մասնավորապես այս տարի Վիշեգրադ-Հայաստան հատուկ ծրագրի շրջանակներում անցկացվելու են ֆիլմերի առցանց ցուցադրություններ, վեբինարներ, ցուցահանդես-մրցույթներ՝ օնլայն և օֆլայն: Ծրագրում ընդգրկվել է 21 ֆիլմ՝ Չեխիայից, Սլովակիայից, Հունգարիայից, Լեհաստանից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Վիշեգրադի երկրների 15 ֆիլմերի առցանց և օֆլայն ցուցադրություն: Ոչ առցանց կինոդիտումներ կկազմակերպվեն Գավառի մանկատանը եւ Վանաձորի՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում: Կանցկացվեն առցանց վարպետության դասեր, որոնց կմասնակցեն Վիշեգրադի երկրների, Ուկրաինայի և Բելառուսի անվանի կինոգործիչներ: Նրա ձեւակերպմամբ, Արցախն առանձին պատմություն է իրենց փառատոնի պատմության մեջ, եւ այն, ինչ կատարվում է Հայաստանում, պետք է անպայման տեղափոխվի, պրոյեկտվի Արցախում: Փառատոնը անդրադարձել է նաեւ COVID-ի թեմային:

Մասնավորապես, կիրականացվի «Միասին կհաղթահարենք COVID-19-ը» ցուցահանդեսը, որին կմասնակցեն երեխաներ և պատանիներ 7 երկրներից՝ Հայաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Ուկրաինա, Վրաստան: Ցուցահանդես-մրցույթում Հայաստանը կներկայացնեն Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի սաները, Երևանի եւ ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների աշակերտները: Նունե Մանուկյանի խոսքով. «Այժմ այլ իրավիճակ է՝ COVID-ով պայմանավորված, բայց երեխան նաեւ պետք է հնարավորություն ունենա հաճախելու երաժշտական դպրոց, կինոդահլիճ, որպեսզի կայանա նրա բազմակողմանի զարգացումը : Երբ մենք 2001-ին սկսում էինք փառատոնը, կարծես վերացել էր կինոթատրոն, համերգադահլիճ հաճախելու մշակույթը, այսօր եւս այդ մշակույթը շարունակում է կարեւոր լինել: Եթե մենք ուզում ենք երեխայից կերտել աշխարհի քաղաքացի, ինքնավստահ մարդ, պետք է գիտելիք փոխանցենք նաեւ մշակույթի միջոցով : Մշակույթի միջոցով ավելի հեշտ ու հաճելի է գիտելիք փոխանցելը» :

Գոհար Հակոբյան

Լուսանկարները տրամադրել է Նունե Մանուկյանը:

«Հրապարակ». Փաշինյանն ու իր թիմը «երես չունեն»,որ Արցախ մեկնեն IDBank-ը պատերազմական գործողությունների մասնակից իր հաճախորդներին խնդրում է մինչև մարտի 31-ը դիմել Բանկ Կոշտ հայտարարություն Խաչիկ Ասրյանից. արտահերթը կրկին օրակարգում է. (Տեսանյութ) Անթույլատրելի և անընդունելի է նման ուժի սպառնալիք ցուցադրելը. Վանեցյանը՝ ոստիկանական ուժերի, լուսաձայնային նռնակների, դիպուկահարների մասին Կասեցվել է գարեջրի արտադրության առանձին գործառույթն ու հացի արտադրամասի գործունեությունը Հայոց բանակը մեր ներկա ու ապագա լինելիության կռվանն է․ հայտարարություն «Թավշյաները» Հայ ժողովրդին տարաբնույթ բաժանումների ենթարկեցին, պառակտեցին ու տարան պարտության. ո՞վ կարող է Հային ու Հայաստանը դուրս բերել այս ճահճից Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2021-2022թթ. դրամաշնորհային ծրագիրը Ինչպիսի՞ն կլիներ Բարբի տիկնիկը, եթե իրական մարդ լիներ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՐՏԻ). Փոխհ­րաձ­գու­թյուն քրե­ա­կան աշ­խար­հի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մի­ջև. «Փաստ» Աչքի են ընկնում գործընկեր և դաշնակից երկրների հետ հարաբերությունները փչացնելու յուրահատուկ տաղանդով. «Փաստ» Աղանդ­նե­րը զգա­լի դեր են խա­ղա­ցել 2018 թվա­կա­նի թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան ժա­մա­նակ․ «Փաստ» ԱՄՆ-ում ցան­կա­նում են ավե­լի ակ­տիվ մաս­նակ­ցել․ «Փաստ» Կոշտ հայտարարություն Խաչիկ Ասրյանից. արտահերթը կրկին օրակարգում է «Անհեռատես և չկշռադատված քաղաքականությամբ կառավարող ուժն ավելի է արագացնում տնտեսության անկումը». «Փաստ» Երբ ուղեղի փոխարեն ստամոքսն է մտածում․ «Փաստ» Ինչո՞ւ չեն կատարվում պայմանագրային պարտավորությունները. «Փաստ» Կրթա­կան նոր չա­փո­րո­շի­չով որ­քա՞ն դա­սա­ժամ կհատ­կաց­վի հա­յոց լեզ­վին և մյուս առար­կա­նե­րին․ «Փաստ» «2018 թվականից մինչև հիմա տեղի ունեցողը հատուկ օպերացիա էր՝ միտված մեզ թուլացնելուն». «Փաստ» Նի­կոլ Փա­շի­նյա­նի «ռենտ­գե­նի» պա­տաս­խան­նե­րը. «Փաստ»
website by Sargssyan