Հայաստանում կարանտինի մասին որոշումն այսօրվանից ուժի մեջ է մտել

ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի n 1514-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշում է կայացվել.

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման 1-ին կետում «հունվարի» բառը փոխարինել «հուլիսի» բառով.

2) որոշման հավելվածի՝

ա. 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության տարածք» բառերից հետո լրացնել «օդային և ցամաքային սահմանային անցման կետերով» բառերով,

բ. 9-րդ կետում «սույն հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված անձանց» բառերը փոխարինել «միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարների (այդ թվում` նրանք, ովքեր բեռնատար ավտոմեքենաների, գնացքների շարժակազմերի բեռնաթափումից հետո լքում են Հայաստանի Հանրապետության տարածքը)» բառերով,

գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Անձին 14 օրացուցային օրով ինքնամեկուսացման հրահանգ տրվում է անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատման դեպքում, եթե վերջինս ենթակա չէ հոսպիտալացման:»,
դ. 1-ին, 11-րդ, 13-րդ, 13․1-ին և 14-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,-ասված է որոշման մեջ:

 

«Ժողովուրդ»․ Մեկ տարի 10 ամսվա փոխարեն Դիլիջանի ղեկավարի ժ/պ Դավիթ Սարգսյանը քոլեջն ավարտել է առնվազն 3 տարում, իսկ այդ պաշտոնին նշանակվել է, քանի որ Սիփան Փաշինյանի մտերիմն է «Ժողովուրդ»․ Չորս համայնքի գործող և նախկին ղեկավարներ դիմել են ՍԴ, վիճարկում են գործադիրի կողմից տեղական ինք­նակառավարմանը միջամտող օրենք­ների դրույթների սահմանադրականու­թյունը «Ժողովուրդ»․ Փաշինյանը հրաժարական կտա, ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի «Հրապարակ»․ Միջազգային հանրության համար կարևորը Կովկասում իրենց պատկերացումները կյանքի կոչելն է, որը հրաշալի իրականացնում է Փաշինյանը «Ժողովուրդ»․ Ջերմոցատերերը դժգոհում են. դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով թանկացել են թունաքիմիկատները, պարար­տանյութը «Ժողովուրդ»․ Ոստիկաններն այս տարի կայացած ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար 2 անգամ պարգևավճար են ստացել «Հրապարակ»․ Քոչարյանը խոսել է Հայրենիքի փրկության շարժման մասին «Հրապարակ»․ Հիմա էլ որոշել են դատական համակարգը քանդել «Հրապարակ». Փաշինյանն ու իր թիմը «երես չունեն»,որ Արցախ մեկնեն IDBank-ը պատերազմական գործողությունների մասնակից իր հաճախորդներին խնդրում է մինչև մարտի 31-ը դիմել Բանկ Կոշտ հայտարարություն Խաչիկ Ասրյանից. արտահերթը կրկին օրակարգում է. (Տեսանյութ) Անթույլատրելի և անընդունելի է նման ուժի սպառնալիք ցուցադրելը. Վանեցյանը՝ ոստիկանական ուժերի, լուսաձայնային նռնակների, դիպուկահարների մասին Կասեցվել է գարեջրի արտադրության առանձին գործառույթն ու հացի արտադրամասի գործունեությունը Հայոց բանակը մեր ներկա ու ապագա լինելիության կռվանն է․ հայտարարություն «Թավշյաները» Հայ ժողովրդին տարաբնույթ բաժանումների ենթարկեցին, պառակտեցին ու տարան պարտության. ո՞վ կարող է Հային ու Հայաստանը դուրս բերել այս ճահճից Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2021-2022թթ. դրամաշնորհային ծրագիրը Ինչպիսի՞ն կլիներ Բարբի տիկնիկը, եթե իրական մարդ լիներ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՐՏԻ). Փոխհ­րաձ­գու­թյուն քրե­ա­կան աշ­խար­հի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մի­ջև. «Փաստ» Աչքի են ընկնում գործընկեր և դաշնակից երկրների հետ հարաբերությունները փչացնելու յուրահատուկ տաղանդով. «Փաստ» Աղանդ­նե­րը զգա­լի դեր են խա­ղա­ցել 2018 թվա­կա­նի թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան ժա­մա­նակ․ «Փաստ»
website by Sargssyan