Աշխատանքային հարցազրույցների ընթացքում թույլ տրվող հինգ հիմնական սխալները

Woman.ru-ն նշել է հինգ հիմնական սխալները, որոնք թույլ են տալիս մարդիկ՝ աշխատանքային հարցազրույցների ժամանակ: Ստորև ներկայացնում ենք դրանք:

  1. Ուշադրություն դարձրեք արտաքին տեսքին

Հարցազրույցի գնալիս հաստիքին համապատասխան հագուստ կրեք, որը վառ գույներով չի առանձնանա: Ուշադրություն դարձրեք նաև կոկիկությանը. էժան, արդուկված հագուստը գերադասելի է թանկարժեք, բայց վատ վիճակում գտնվող հագուստից: Հագուստը և կոշիկը պետք է մաքուր լինեն: Դիմահարդարումը չպետք է շատ վառ լինի, մի՛ մոռացեք նաև օծանելիքի չափավոր օգտագործման մասին:

  1. Հետևեք էթիկայի կանոններին

Հարցազրույցից առաջ անջատեք հեռախոսը: Զրույցի ընթացքում մի՛ ընդհատեք խոսողին, եղեք հարգալից: Անպայման մտապահեք և ճիշտ արտաբերեք զրուցակցի անունը և ընկերության անվանումը:

Կոպիտ սխալներից մեկը մաստակ ծամելն է: Խորհուրդ չի տրվում աջակցության խմբով գնալ հարցազրույցի:

Անմիջականությունը լավ է, բայց հիշեք, որ հանդիպումը պաշտոնական բնույթ է կրում:

  1. Մի՛ ստեք Ձեր հմտությունների և կարողությունների մասին

Եթե Ձեր հմտությունների և կարողությունների մասին ստեք, հնարավոր է, որ չկարողանաք ապացուցել դրանց առկայությունը: Այդ դեպքում Դուք ոչ միայն չեք ընդունվի աշխատանքի, այլև ստելու պատճառով ամոթի այրող զգացում կունենաք:

Շատերը նշում են այնպիսի հմտություններ, որոնք իրենց մոտ բացակայում են՝ համոզված լինելով, որ աշխատանքի ընթացքում ձեռք կբերեն դրանք: Այդ դեպքում ավելի լավ է անկեղծորեն ասել, որ տվյալ հմտությունը չունեք, բայց արագ ձեռք կբերեք:

  1. Մի՛ բողոքեք նախկին ղեկավարից

Հարցազրույցի ընթացքում գնահատում են ոչ միայն Ձեր հմտությունները, այլև նախկին աշխատանքային փորձը: Եթե նախորդ աշխատանքային փորձի մասին պատմելիս բողոքեք Ձեր նախկին ղեկավարից և (կամ) նշեք, որ ամեն ինչ ինքներդ եք արել, և որ նա մասնագետ չէր, ապա պոտենցիալ գործատուն կարող է կարծել, որ իր մասին նույնպես նման կերպով կարտահայտվեք:

Ձեր փորձից անկախ՝ կենտրոնացեք դրական կողմերի վրա, խոսեք Ձեր ձեռքբերումներից. Նշեք, որ շնորհակալ եք նախկին գործընկերներին՝ ձեռք բերված փորձի և հմտությունների համար:

  1. Ընկերության նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեք

Պարզելուց հետո՝ արդյո՞ք Դուք պետք եք ընկերությանը, գործատուն փորձում է պարզել՝ արդյո՞ք Ձեզ պետք է ընկերությունը: Եթե ընկերության նկատմամբ թույլ հետաքրքրվածություն ցուցաբերեք, Ձեզ, հավանաբար, կմերժեն, քանի որ ցանկանում են, որ թափուր տեղը երկար ժամանակով զբաղեցվի: Կարող եք նշել՝ ինչ կարող եք տալ ընկերությանը, ինչու եք որոշել գնալ հարցազրույցի և այլն:

Նախապես պատրաստեք նաև Ձեր հարցերը: Դրանք պետք է վերաբերվեն ոչ միայն աշխատավարձին և արձակուրդին, այլև Ձեր ապագա պարտականություններին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Ավելին...

Մոսկվայում 45 չվերթ է հետաձգվել և չեղարկվել «Սև» ու «սպիտակ» գունաբաժանման անխուսափելի արդյունքը՝ առաջացավ «գորշը» Մինչև -30 աստիճան ցուրտ, բուք ու ձյուն. Ուշադրություն՝ ԱԻՆ-ը տեղեկացնում է Բժիշկը նշել է կորոնավիրուսի տնային պայմաններում բուժման ճակատագրական սխալը 2021-ի 6 ամենաթրենդային սանրվածքները` ամենանորաձև աղջիկների համար Մահացել է Պետդումայի պատգամավորը Ավտովթարի հետևանքով հայազգի բռնցքամարտիկ է զոհվել Բարձրացվեց Հայաստանում թերևս ամենաբարձր հայկական եռագույնը Զինծառայողների աճյուններ են հայտնաբերվել Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարին Կարսում զորավարժություններ կանցկացնեն Արայիկ Հարությունյանի նոր հայտարարությունը Բաց և փակ տարածքներում հանդիսություններ իրականացնելու սահմանափակումները հանվել են Բոլոր նրանց համար, ովքեր երեխաների լուսանկարները տեղադրում են համացանցում․ ՄԻՊ-ը զգուշացնում է Եղանակը Հայաստանում Ինտրիգներ՝ կառավարության շենքում. DJ-ը կազատվի Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Հրդեհ Էջմիածին քաղաքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Յուրաքանչուր աշակերտ կարող է հաճախել մշակութային երեք հաստատություն. ԿԳՄՍ «Ղարաբաղի զարգացման ծրագիր» առանց Ղարաբաղի․ ինչ են մտածել Մոսկվան ու Թուրքիան Որևէ ԱԱԾ երբեք չի կարող ընդունել կոնկրետ անձի՝ իր գործակալ լինելու հանգամանքը Ինչո՞ւ Միքայել Մինասյանը թիրախավորեց Արարատ Միրզոյանին. Արտակ Գալստյան
website by Sargssyan