Անհետ կորած զինվորի՝ ավտոմեքենայով ՊՆ մուտք գործած հայրն ազատ է արձակվել. նրան մեղադրանք է առաջադրվել

Հատուկ պահպանվող զինվորական տարածք ապօրինի մուտք գործելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալը արգելանքից ազատվել է. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Խուլիգանական դրդումներից ելնելով, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հատուկ պահպանվող զինվորական տարածք ապօրինի մուտք գործելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով այսօր՝ 2021 թ. հունվարի 13-ին , Գ.Վ-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանոթյուն) 4-րդ մասով և 327.6-րդ հոդվածի (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) 5-րդ մասով:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին, և նա ազատվել է արգելանքից:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Շների գազազած ոհմակը Երևանում հոշոտել է 207 գլուխ ոչխար․ Yerkir.am Մահացել է Լարի Քինգը Ոստիկանները բերման են ենթարկել Ալեքսեյ Նավալնիի կնոջը Տգիտությո՞ւն, անգրագիտությո՞ւն, թե՞ ընկճախտային անտարբերություն Հայաստանում ու Ռուսաստանում ներքին թուրքերը սնվում են նույն աղբյուրից. թուրքագետ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք չենք հասկանում` ինչի համար ենք Ղարաբաղի կամ Շուշիի համար կռվում. Արման Նշանյան Եթե Նիկոլ Փաշինյանը սա ասեր նոյեմբերի 1-ին, հիմա լավագույն դեպքում կլիներ ԱԱԾ մեկուսարանում. Ղազինյան Տո անամո՜թ, բա ինչի՞ էիր 2017-ին Արցախում Շուշին ազատագրողների կենացը խմում Արայիկ Հարությունյանը մի շարք օրենքներ է ստորագրել Նիկոլը իմ տղային սպանեց, բայց ես ուզում եմ, որ Մայրամիկը, Աշոտիկը, Շուշանը, Արփին ապրեն ու երջանիկ լինեն «Պարզապես մեզ մի քիչ ժամանակ տուր, խնդրում եմ». Արմեն Աշոտյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թաթուլ Օթարյանն անմահացավ Շուշիում Ծնվել է հերոս Հովիկ Վարդանյանի դուստրը Հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են ՊԲ-ն նոր հայտարարություն տարածեց Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու. հաղորդագրություն՝ Արցախից Եվս 72 զոհ. Արցախի ՊԲ-ն անուննոր է հրապարակել Գազն ապրիլից կթանկանա՞. Ինչով է դա հիմնավորվելու. «Ժամանակ» Զգացեք գոմերի տարբերությունը. Արմեն Աշոտյան Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են. ԱՀ ԱԻՆ
website by Sargssyan