«Դարձյա՞լ ռուսները մեղավոր եղան այս պարագային մեջ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը։ Թեև ՀՀ իշխանությունները վստահեցնում էին, թե Մոսկվայում եռակողմ հանդիպմանը չի նախատեսվում փաստաթղթի ստորագրում, փաստաթուղթ, այնուամենայնիվ, ստորագրվեց։ Բացի այն, որ ստորագրված հայտարարությունում հայկական շահերից բխող ոչ մի դրույթ չկար, մի բան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցն իրեն չի հաջողվել լուծել։ Այսինքն, ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի շահերը ներկայացնող անձը պրոհայկական ոչ մի կետ չի կարողացել իրականացնել, սակայն դրա հետ մեկտեղ բավականին հանգամանալից քննարկվել է ճանապարհների ապաշրջափակման հարցը, ստեղծվել է դրանց ժամանակագրությունը։

Զավեշտալին այն է, որ տեղի ունեցածից հետո իշխանական քարոզչական մեքենան ակտիվորեն շրջանառում է այն թեզը, թե հայ գերիների հարցը բաց է մնացել, քանի որ, կոպիտ ասած, «Պուտինը չի ցանկացել»: Այլ կերպ ասած՝ տեղի ունեցած և շարունակվող խայտառակության մեջ դարձյալ մեղավոր են բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից: Այս դեպքում գլխավոր մեղավորը ռուսներն են։ Ընդհանրապես, նկատելի է, որ հետկապիտուլ յացիոն շրջանում իշխանական ու մերձիշխանական որոշակի շրջանակներ նորից սկսել են իրականացնել ակտիվ հակառուսական քարոզչություն: Եվ արշավը, բնականաբար, չի սահմանափակվում միայն այս մեկ հարցով. նկատելի է հստակ միտում՝ հնարավոր ու անհնար շատ մեղքեր բարդել ռուսների վրա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

31-ամյա Վահրամը զոհվել է պատերազմի 2-րդ օրը. օրերս լույս աշխարհ եկավ հերոսի 2-րդ երեխան Լավրովը՝ Արցախը Հայաստանից կտրելու փորձերի բացակայության մասին Շիրակում 2 հրշեջ-փրկարարական ջոկատի մասնաշենք է կառուցվում /Տեսանյութ/ Անահիտ Ավանեսյանն ազատվեց պաշտոնից Անահիտ Ավանեսյանն ազատվեց Առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից Համեղ սնվելու գաղտնիքը ` «Տուն լահմաջո» պանդոկում է ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Հունվարի 21-ից ալեհավաքի միջոցով այլևս հնարավոր չի լինի դիտել «Հ2»-ի հաղորդումները ՊՆ-ի հայտարարությունը՝ ձմեռային զորակոչի մասին Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Քանի օր է COVID-19֊ով հիվանդը մնում վարակիչ․ ԱՀԿ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին. սպասվում է բուք, ջերմաստիճանի նվազում Ադրբեջանցիները նոր տեսանյութ են հրապարակել հայ գերիների մասնակցությամբ Արցախյան պատերազմում հայոց բանակի դեմ կռվող ահաբեկիչների մոտ ամերիկյան նորագույն կապի միջոցներ են եղել. Խաչիկ Ասրյան Զինծառայող է վիրավորվել. հայտնի է անունը Արսեն Թորոսյանը հրաժարական տվեց Արցախից հաղորդագրություն են տարածել Սյունեցու անվտանգությունը երաշխավորված չէ. ԲՀԿ-ական պատգամավորները երկօրյա այցով եղել են Սյունիքում
website by Sargssyan