«Սո­ցի­ա­լա­կան խնդիր­նե­րի հաղ­թա­հար­ման հար­ցում գոր­ծուն քայ­լեր պետք է կա­տա­րի պե­տու­թյու­նը»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռևս 2020 թվականի գարնանից սկսած համաճարակային, հետո էլ արդեն պատերազմական իրավիճակը լրջագույն հետք են թողել մեր երկրի տնտեսության վրա։ Այս ընթացքում սպառողն արդեն իսկ զգում է առաջին անհրաժեշտության ապրանքների՝ շաքարավազի, ձեթի, ալ յուրի և այլնի գնաճը։ Բնական է, որ սրան զուգահեռ թանկանում են հացաբուլկեղենը և շատ այլ ապրանքներ։ Փետրվարի մեկից բարձրանում է էլեկտրաէներգիայի սակագինը, արդեն իսկ խոսակցություններ կան, որ գազի սակագինը ևս փոփոխվելու է։ Ակնհայտ է, որ այս ծառայությունների գնի փոփոխությունը կբերի արտադրվող մի շարք ապրանքների գնաճին։

Մյուս կողմից՝ մեր քաղաքացիների եկամուտը շարունակում է մնալ նույնը կամ էլ նվազել, տարբեր ընկերություններ, ելնելով ֆինանսական բարդ իրավիճակից, գնում են աշխատակիցների կրճատումների կամ էլ աշխատավարձի նվազեցման ճանապարհով։ Արդյոք սա էլ իր հերթին չի՞ հանգեցնի աղքատության շեմի բարձրացմանը։ Եթե սրան էլ հավելենք այն, որ երկրում շարունակվում է պահպանվել անորոշության, անկայունության մթնոլորտը, ապա իրավիճակը, մեղմ ասած, այնքան էլ լավը չէ։ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը նշում է՝ գազի գնի թանկացման վերաբերյալ դեռ որևէ հստակ տեղեկություն չունենք։ «Սպասենք պաշտոնական տեղեկատվության, տեսնենք, թե ինչ կլինի։ Ինչ վերաբերում է էլէներգիայի թանկացմանը։ Մինչև 400 կՎտ էլեկտրաէներգիա սպառողը վճարելու է նախկին գնով, իսկ 400 կՎտ-ից ավելի սպառողը՝ երեք դրամով ավելի։ Սա կոչվում է դիֆերենցված սակագին։

Երկար տարիներ բարձրաձայնում ենք այն մասին, որ քիչ էլեկտրաէներգիա սպառողը պետք է ավելի քիչ վճարի, շատ սպառողը՝ շատ։ Այս հարցում միշտ բերում եմ Վրաստանի օրինակը և կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում է։ Ցանկալի կլիներ, իհարկե, որ սակագինն ընդհանրապես չբարձրանար, այլ հակառակը, օրինակ՝ մինչև 400 կՎտ սպառողների համար սակագինը նվազեր, իսկ ավելի շատ էլէներգիա սպառողների համար նույն սակագինը մնար։ Սակագնի բարձրացման պատճառը եղավ այն, որ ատոմակայանը երկար ժամանակ չաշխատեց, դրա փոխարեն Հրազդանի ՋԷԿ-ն էր աշխատում, իսկ դրա արտադրած էլեկտրաէներգիան ավելի թանկ էր. գազ շատ օգտագործվեց, իսկ մենք գիտենք, որ նույն ՋԷԿ-երի և այլ իրավաբանական անձանց համար գազը թանկացել էր։ Սրանից ելնելով էլ արդեն թանկացավ հոսանքի արտադրությունը ՋԷԿ-երի համար։ Հուսանք, որ եթե հաջորդ տարի խնդիրներ չառաջանան, սակագինը կիջնի, այլ ոչ թե կբարձրանա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը։

Անդրադառնալով ապրանքների գնաճին՝ նա առաջարկում է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ թանկացած ապրանքներից շատերը ներմուծվում են, կամ էլ եթե դրանք արտադրվում են մեր երկրում, տնտեսվարող սուբյեկտները ներմուծում են հումքը, այս դեպքում էլ բնական է, որ պետք է գնան ապրանքի թանկացման ճանապարհով շահույթ ունենալու համար։ «Թանկացավ ալ յուրը, բնական է, որ դա բերեց հացի թանկացման։ Թանկացավ ձեթը և շաքարավազը։ Շատ կարևոր է նշել այն, որ այս ապրանքները չեն թանկացել պատերազմի կամ էլ համաճարակի պատճառով, այլ ուղղակի այդ անուն-ապրանքները թանկացան Ռուսաստանի Դաշնությունում, իսկ գաղտնիք չէ, որ մենք հիմնականում դրանք ներկրում ենք հենց Ռուսաստանից։ Ապրանքները թանկացան այնտեղ, բնական է՝ նույն օրինաչափությունը գործեց նաև Հայաստանում։ Թանկացման պատճառների և դրանց զսպման հարցերով սկսեց զբաղվել անգամ ՌԴ կառավարությունը։

Բայց մենք այս դեպքում չենք կարող զսպել թանկացումը, քանի որ կոնկրետ ապրանքները ներմուծում ենք արդեն իսկ թանկ գներով»,-նշում է մեր զրուցակիցը։ Մեր այն դիտարկմանը, որ այստեղ գուցե բախվենք մեկ այլ խնդրի հետ, այն է՝ որոշ տնտեսվարողներ, օգտվելով առիթից, փորձեն գերշահույթ ստանալ՝ էլ ավելի թանկացնելով առաջին անհրաժեշտության ապրանքները, Չիլինգարյանն արձագանքում է՝ այս դեպքում անելիք ունի ՏՄՊՊՀ-ն։ «Այն պետք է հետևի թանկացումներին, հասկանա՝ որքանո՞վ են դրանք արդարացված։ Պետք է հաշվի առնել, որ գները կարգավորում է շուկան, ներկրողները մի քանիսն են, լինում է մրցակցություն։ Հուսանք՝ որևէ ընկերություն չի փորձի գերշահույթ ստանալ և իրեն բարեխիղճ կդրսևորի»,-ընդգծում է ՀԿ-ի նախագահը։

Մտավախություն կա, որ մեր երկրում աղքատության շեմը բարձրանալու է, ինչին նպաստեցին համաճարակը և պատերազմը։ Չիլինգարյանը նշում է՝ երբ կորոնավիրուսը նոր սկսեց տարածվել Հայաստանում, շատ կազմակերպություններ և հիմնարկներ կտրուկ դադարեցրեցին իրենց աշխատանքները, բայց հիմա շատերը փորձում են վերաբացվել, սկսում են քիչ-քիչ աշխատել։ «Իհարկե, դժվարություններ եղել են ինչպես նախկինում, այնպես էլ հիմա։ Տնտեսությունը շարունակում է գործել, այլ հարց է, թե ինչպես է այն գործել այսքան ժամանակ։ Խնդիրներ կան, որոնք տարիներ շարունակ առկա են եղել մեր երկրում և դրանց այդպես էլ լուծում չի տրվել։ Պատերազմն էլ իր հետ այլ խնդիրներ է առաջ բերել։

Այսօր Արցախում մի շարք կազմակերպություններ անցել են Ադրբեջանի տիրապետության տակ։ Որոշակի քանակությամբ հացահատիկ Հայաստան էր ներմուծվում Արցախից, հիմա դրա հետ կապված խնդիր կունենանք: Կա այն մտավախությունը, որ այս տարի մեր ազգաբնակչությունը կունենա սոցիալական խնդիրներ։ Դրանք հաղթահարելու հարցում պետք է գործուն քայլեր կատարի պետությունը, տնտեսությունը պետք է լիարժեքորեն գործի»,-եզրափակեց Կարեն Չիլինգարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կողոպտել են Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի քրոջ տունը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 242, մահվան՝ 12 նոր դեպք Կրկին զինվորների մարմիններ են դուրս բերվել «Էդ դո՞ւք էիք ասում, որ ես հայտարարել եմ, որ Շուշին ադրբեջանական է». վարչապետը՝ լրագրողին Իմ մարտական ընկերների անունից ասում եմ ՝ դու չե´ս պարտվել, ես քեզ լավ եմ ճանաչում․ Սերժ Սարգսյան Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի 29-ամյակի կապակցությամբ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն տարածեց Շրջադարձային հունվարի 28 Եթե պատրաստվում եք մեկնել ՌԴ, պարտադիր կարդալ. ՖՈՏՈ Փակ քննարկում․ որոշվել է ՝ երբ սկսել բուհերի դասերը Համաձայն չեմ, որ հանրային դժգոհության ալիքը մարում է. Արսեն Բաբայան. «Երկրի հարցը» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում Թթու կաղամբ՝ չինակա՞ն, թե՞ ռուսական կերակուր․ «Փաստ» Պատերազմում զոհվածների 18 չհայտնած անուն. Razm.info ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (ՀՈՒՆՎԱՐԻ 28)․ Պատմական որոշում, որով ազդարարվել է ազգային բանակի ստեղծման սկիզբը․ «Փաստ» Ղա­րա­բա­ղի պա­տե­րազ­մի մա­սին ֆիլմ է ցու­ցադր­վել լե­հա­կան հե­ռուս­տա­տե­սու­թյամբ․ «Փաստ» Հետևանքները կարող են պարզապես անդառնալի լինել․ «Փաստ» Իշխանության ստրուկն ու ստրուկի իշխանությունը․ Նիկոլ Փաշինյանն ունի մեկ գերագույն խնդիր՝ իշխանության պահպանումը բոլոր հնարավոր մեթոդներով. «168 ժամ» Ադր­բե­ջա­նի կող­մից կռվել են նաև աֆղանցի վարձ­կանն­եր․ «Փաստ» «Ունակ չեն խնդիրներ լուծել. կա՛մ չտեսնելու են տալիս դրանք, կա՛մ էլ մեծ-մեծ խոսում»․ «Փաստ»
website by Sargssyan