ՖՈՏՈ. Կրակոցներ Երևանում

Երեկ՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատության պողոտայում գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում և գլխավոր մուտքի մոտ ավտոմեքենաներ կան կայանված, որոնց վրա կրակոցի հետքեր կան:

Նշված վայր են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պարեկապահակային ծառայության ծառայողները և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի մի քանի օպերլիազորներով,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

 
Ոստիկանները նշված հյուրանոցի կայանատեղիում հայտնաբերել են Mercedes AMG GL 42 մակնիշի E 001 AA 190 RUS համարանիշի, իսկ հյուրանոցային համալիրի մուտքի մոտ՝ Mercedes G 500 մակնիշի A 777 AA 777 RUS համարանիշի ավտոմեքենաներ:

Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Թե ինչ հանգամանքներում և որտեղ են կրակոցներ արձակել նշված ավտոմեքենաների վրա, էրեբունու ոստիկաններն ու քննիչները ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ պարզել են:

Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք պազրել են նաև, որ կրակոցները հնչել են Թոխմախի գերեզմաններում, որտեղ հայտնաբերվել են նաև կրակված պարկուճներ:

Փաստի առթիվ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում: Նշված ավտոմեքենաների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր:

Վնասված են նաև Mercedes AMG GL 42-ի հետևի և դիմացի ապակիները, կողային հատվածներում էլ կան կրակոցի հետքեր:

 

 

Ավելին՝ այստեղ

Պայմանագրի լուրը առաջնագծում լավ չընդունեցինք, բայց հասկանում էինք, որ տարբերակ չկար. պատերազմի մասնակից Ադրբեջանցիները սոցցանցերում շարունակում են հպարտանալ և հիանալ Նիկոլով «Շուշին եղել է ու լինելու է նորից հայի ու հայկական քաղաք, հայերի բնօրրան․․․ անիծվեն դավաճանները, որ դարձել են ադրբեջանի պետության հերոսներ»․ Նազենի Հովհաննիսյան Արման Վարդանյանի հետ մեր գաղափարական շփումներն ընթանում են բնականոն և դրական հունով. Արտակ Թովմասյան Նոր չափորոշիչները կբարձրացնեն երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգությունը Մոտ օրերս ՌԴ հետ-ի հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն. Գևորգ Խաչատրյան Առաջիկա ամիսներին համատարած թանկացում տեղի չի ունենա. Կարեն Չիլինգարյան Պարգև Սրբազանին փոխարինողի անունը հայտնի է Ի՞նչ է անհրաժեշտ ցամաքային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելու դեպքում ՀՀ ՊՆ-ն՝ հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին Վաղարշակ Հարությունյանը Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է գերիների վերադարձին առնչվող հարցեր Շուռնուխցի Ստեփանի տունը Հայաստանում է, գոմը՝ Ադրբեջանում․ քարտեզագետը՝ Սյունիքի գործընթացի մասին Նիկոլ Փաշինյանն արդեն համաձայնվել է, որ Արցախն իր զինված ուժերը չի ունենալու Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին ուղարկել է Սյունիք 3 տասնյակից ավելի զինծառայողներ հետմահու պարգևարտվել են «Ինձ համար սա բարոյական հարց էր»․ դատարանն անվավեր է ճանաչել Ամատունի Վիրաբյանի վերաբերյալ նախարարի որոշումը Վերացրել է երեսունից ավելի թուրք ու ազերի, վիրավոր ընկերներին դուրս է հանել կռվի դաշտից…ու անմահացել Նոր տեսանյութ է հրապարակվել հայ գերիների մասնակվությամբ Փաշինյանը երկու անգամ մերժել է եվրոպական մի երկրի հակաօդային համակարգեր ուղարկելու առաջարկը Արցախից տեղեկացնում են․ Խուճապի չմատնվել
website by Sargssyan