ԱՀԿ-ն կանխատեսել է կորոնավիրուսի համավարակի է՛լ ավելի ծանր տարի

Կորոնավիրուսի համավարակի երկրորդ տարին կարող է ավելի ծանր լինել, քան առաջինը: Այսպիսի կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք մտնում ենք համավարակի երկրորդ տարի, եւ այն կարող է լինել նույնիսկ ավելի ծանր՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման դինամիկան եւ որոշ խնդիրներ, որոնք տեսնում ենք»,- հայտարարել է նա:

ԱՀԿ ներկայացուցիչը շեշտել է, որ վերջին 2 շաբաթում կազմակերպության ստացած տվյալները վկայում են, որ հիվանդացությունը «կրկին պիկի է հասել»:

Ռայանի խոսքով՝ Հյուսիսային կիսագնդում, հատկապես Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում դիտվում է «կատարյալ փոթորիկ»: Ինֆեկցիայի տարածման մեծացման գործոններ են դարձել ցրտերը, մարդկանց կուտակումները փակ տարածքներում, ինչպես նաեւ կորոնավիրուսի նոր շտամների շրջանառությունը, նշել է նա:

ԱՀԿ տվյալներով՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակումների թիվը անցել է 90 միլիոնից, մահացել է գրեթե 2 մլն մարդ: Անցած մեկ օրում աշխարհում հայտնաբերվել է COVID-19-ի 546 016 նոր դեպք եւ 9 884 մահ:

2020 թվականի մարտի 11-ին կազմակերպությունը COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկումը համավարակ էր հայտարարել:

Ամերիկյան կործանիչը մտել է Սև ծով Լույս չի լինի Երևանում և 4 մարզերում Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին. Արսեն Ղուկասյան (տեսանյութ) Թուրքիայում ծով է հանվել սեփական արտադրության առաջին հետախուզանավը ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսում կա կուտակված 760 բեռնատար Լիլիթ Կարապետյանը` լանջաբաց զգեստով (լուսանկար) Դերասան Գնել Սարգսյանն ընտրվել է ՔՊ-ի խորհրդի անդամ Սպանված հայտնաբերված բնակիչները հրաժարվել էին լքել գյուղը Ողբերգական ավտովթար,կան զոհեր և վիրավորներ Հրդեհ Երասխավան գյուղում. այրվել է հեծանիվ և 50 հավ «Բայդենը ծագումով քուրդ է. նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել». թուրք նախկին պատգամավորը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ «Այդ օրը նրա ձայնի մեջ անհագստություն նկատեցի»․ անհետ կորած զինվորական Իրինայի հարազատները սպասում են նրա վերադարձին 10-ամյա աղջկա մահվանից հետո Իտալիան արգելափակել է TikTok-ը որոշ օգտատերերի համար Հայաստանի դեմ որևէ ոտնձգության անելուց առաջ պետք է երկար մտածեն. Ռուբեն Սաֆրաստյան Իսկ ի՞նչ կանի Նիկոլ Փաշինյանը, եթե Ալիևը պահանջի նաև Շուշիում ուտող-խմող Սերժ Թանկյանին ու Արսինե Խանջյանին Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանն այցելել են հետմահու պարգևատրված ոստիկանի ընտանիքին (տեսանյութ) Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ձյուն է տեղում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Պետք է ռեալիստ լինել և շատ սթափ գնահատել իրավիճակը. Արման Նավասարդյան Քիչ առաջ երկրաշարժ գրանցվեց Հասարակությունը ֆեյսբուքում բավական պասիվացել է. Սամվել Մարտիրոսյան
website by Sargssyan