Էրդողանի «ախորժակն» ավելի է մեծանում

«Թուրքիայում ավելի են ակտիվանում պանթուրքիստական քաղաքական ուղղվածության տարբեր արտահայտումները։ Դա պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պահանջարկով։ Արեւելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրուցում նշեց, որ ներքին քաղաքականության առումով դա պայմանավորված է նախեւառաջ այն հանգամանքով, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության դաշնակիցը պանթուրքիստական ուղղվածության «Ազգայնական շարժում» կուսակցությունն է։ Թուրքական մամուլը գրում է, որ թուրքական քաղաքական դաշտի վետերան եւ «Ազգայնական շարժում» կուսակցության երկարամյա ղեկավար Դեւլեթ Բահչելին մեծ ազդեցություն ունի Էրդողանի վրա։

Արտաքին քաղաքականության բնագավառում եւս Թուրքիայում ակտիվանում է պանթուրքիստական ուղղությունը։ Այն դրսեւորվում է ինչպես փափուկ ուժի կիրառմամբ, այնպես էլ՝ ռազմական ոլորտում։

Պանթուրքիստական ուղղվածությունից բացի, Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ակտիվացրել է նաեւ պանիսլամիստականը։ Թուրքիան ակտիվորեն ձգտում է դառնալ իսլամական աշխարհի առաջնորդը։ Սաֆրաստյանի խոսքով, այստեղ կան հետաքրքիր նոր զարգացումներ, որոնց մասին մեզանում, ցավոք, քիչ է խոսվում։ Մասնավորապես, Էրդողանի հովանու ներքո ստեղծվել է մի հայեցակարգ՝ «Ասրիկա»-ն (Ասիա եւ Աֆրիկա), որի նպատակն է ուժեղացնել համագործակցությունը իսլամական երկրների միջեւ։ Դրանք 61 իսլամական երկրներ են Ասիայից եւ Աֆրիկայից։ Արդեն իսկ այդ ուղղությամբ սկսել են քայլեր իրականացնել, ինչպես, օրինակ, իսլամական կոնֆեդերացիա ստեղծելուն ուղղված աշխատանքները, որի մայրաքաղաքը պետք է լինի Ստամբուլը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թաթուլ Օթարյանն անմահացավ Շուշիում Ծնվել է հերոս Հովիկ Վարդանյանի դուստրը Հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են ՊԲ-ն նոր հայտարարություն տարածեց Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու. հաղորդագրություն՝ Արցախից Եվս 72 զոհ. Արցախի ՊԲ-ն անուննոր է հրապարակել Գազն ապրիլից կթանկանա՞. Ինչով է դա հիմնավորվելու. «Ժամանակ» Զգացեք գոմերի տարբերությունը. Արմեն Աշոտյան Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են. ԱՀ ԱԻՆ «Բայդենը ծագումով քուրդ է. նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել». թուրք նախկին պատգամավորը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի 25-ամյա զինծառայողի մոխրացած դին հայտնաբերվել է Opel-ում Այսօր լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք Երևանյան լճի հարակից քարանձավում դի են գտել «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Որ հասցեներում լույս չի լինելու Աին-ը տեղեկացնում է. կան փակ ավտոճանապարհներ Դավաճանական և արյունալի պատերազմին մնացել էր 1 տարի 8 ամիս և 4 օր. Աշոտյան Նիկոլ Փաշինյանի պլան A-ն հայտնի է Շամպայն «Սովետական». ոչ այնքան նրբահամ, բայց կարևորը՝ էժան․ «Փաստ» «Հրապարակ». Հաղթել սեփական պարտությունը․ Հայաստանն իր քայլերով պարտավոր է աշխարհին հստակ ցույց տալ, որ չի ընկալում իրեն պարտված, մենք կենսունակ պետություն ենք և վստահ վերականգնվելու ենք․ Ա․ Վանեցյան Փաշինյանի թաքնված նպատակը․ նա փորձելու է կրած պարտությունը քաղաքացիներին վաճառել՝ որպես լավ կյանքի գրավական. «168 ժամ»
website by Sargssyan