Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Իրական, աշխատող մարդիկ և ֆեյք իշխանություն. ինչու՞ է Փաշինյանը փորձում սեղմել Ծառուկյանի ձեռքը

Analysis

2018 թվականի ապրիլյան հայտնի հեղափոխության ժամանակ խորհրդարանական երկրորդ ամենամեծ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց կալանավորելու թույլատվություն տալ Նիկոլ Փաշինյանին և ընդդիմադիր այլ պատգամավորների, հայտարարելով, որ ոչ մի դեպքում թույլ չի տա հետապնդել ընդդիմադիր գործընկերներին:

Պատմության խայտառակություններից մեկը դարձավ այն, որ նույն մարդիկ, գալով իշխանության, ոչ միայն թույլատվություն տվեցին Գագիկ Ծառուկյանին կալանավորելու, այլև մանդատից զրկելու գործընթաց սկսեցին:

Ծառուկյանը խոշոր սեփականատեր ու բարերար է: Նա ունի կապեր աշխարհում ամբողջ, կարողանում է գտնել գործընկերներ, բերել Հայաստան՝ ներդրումներ անելու նպատակով: Հետհեղափոխական շրջանում նույն վարչապետ Փաշինյանը քանիցս մասնակցել է  Ծառուկյանի և նրա գործընկերների ներդրումներով կառուցված բազմաթիվ ձեռնարկությունների բացման: Եվ ի՞նչ էին անում իշխանությունները այդ ամենը խրախուսելու համար՝ թղթաբանական, ձևական պատճառներով խոչընդոտում էին, կանգնեցնում ներդրումների ընթացքը:

Բազմաթիվ ներդրումներ այդպես էլ կիսատ մնացին իշխանությունների կողմից ուղղակի խոչընդոտների պատճառով... Տարիներով արդեն խոչընդոտում և փորձում են թույլ չտալ կառուցել, ուշադրություն դարձրեք, բազմաբնակարան շենքեր երիտասարդների համար... Սա մեր պետականության, թերևս, ամենամեծ աբսուրդն է, երբ իրենցից ոչինչ չներկայացնող, քարը քարին չդրած դիլետանտները գալիս են իշխանության և... խոչընդոտում երկրի զարգացմանն ուղղված լուրջ ծրագրեր, որովհետև այդ ծրագրերի իրականացնողը... ընդդիմադիր է:

Գագիկ Ծառուկյանը նաև խոշոր կուսակցության ղեկավար է, որը Հայաստանի քաղաքական դաշտում մշտապես եղել է գլխավոր դերակատարներից մեկը: Սակայն ինչ ունենք հետհեղափոխական Հայաստանում ԲՀԿ - իշխանություն կոնֆիգուրացիայում: Սա կարևոր է այն կոնտեքստում, որ ԲՀԿ-ն աջակցել է հեղափոխությանը: Եկավ մի պահ, երբ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը սկսեց հանդես գալ առավել ընդդիմության դիրքերից: Որովհետև Ծառուկյանը հայտարարում էր՝ սկսած հունիսի 5-ի հայտնի ելույթից, տարբեր ամբիոններում տարբեր ժամանակ հնչեցրած կարծիքներից, որ ոչ պրոֆեսիոնալ, փնթի կառավարման արդյունքում մենք կորցնում ենք Արցախը և Հայաստանն ընդհանրապես:

Պատճառը թերևս այն էր, որ ՀՀ շարքային քաղաքացիների համար հաճախ տեսանելի չէր, թե ինչ զարգացումներ են երկրում և Արցախի հարցի շուրջ, ինչն ակնհայտ հասկանում էին ԲՀԿ նախագահն ու կուսակցության քաղաքական վերնախավը: Նախորդ տարի, մինչև պատերազմի սկսվելը, ԲՀԿ քաղաքական խորհրդում Ծառուկյանը հայտարարեց, թե Արցախի հարցում լրջագույն կորուստներ կարող ենք ունենալ և սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամի առաջ ենք կանգնելու: ԲՀԿ-ն պահանջեց կառավարության 100 տոկոսով փոփոխություն: Քաղաքական ընդդիմադիր ուժը դասական իմաստով կարող է նման պահանջ ներկայացնել իշխանությանը, առավել ևս, եթե բերում է դրա համար ծանրակշիռ հիմքեր և ապացույցներ: Քաղաքական ողջամիտ վարքագիծ դրսևորելու պարագայում իշխանություններն անմիջապես պետք է նստեին ու խոսեին 2-րդ քաղաքական ուժի հետ, քննարկեին առաջացած մարտահրավերներն ու դրանք միասնաբար հաղթահարելու ուղիները: Բաց տեքստով ասած` օգտագործեին Ծառուկյանի հնարավորությունները: Առավել ևս, մինչ այդ ԲՀԿ-ն քանիցս օգնության ձեռք մեկնել է իշխանությանը:

Բայց, ի հեճուկս այս բոլորի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Ծառուկյանի և նրա թիմի անդամների վրա սկսեց բառի բուն իմաստով քաղաքական տեռոր: Ֆեյքային զազրելի գրոհներին զուգահեռ հարուցվեցին տասնյակ քրեական գործեր, նույնիսկ Ծառուկյանը ձերբակալվեց: Մարդ, որը կարող էր շոշափելի օգնություն ցուցաբերեր պատերազմական վիճակում գտնվող երկրին, թե ֆինանսապես, թե դրսի կապերով, թե մարդկային ռեսուրսով, նույնիսկ պատերազմի օրերին պահվում էր անազատության մեջ: Աբսուրդ է, բայց փաստ: Այդուհանդերձ ակնհայտ է մեկ բան` թե Արցախի, թե տնտեսության մասով Ծառուկյանի թիմի կանխատեսումները իրականություն դարձան: Եվ այսօր, հետհայացք նետելով, կարող ենք արձանագրել, որ իշխանությունը պոռոտախոսության, պոպուլիզմի, հիվանդագին ինքնավստահության և անսխալականության սինդրոմների բուժման փոխարեն, զբաղված էր երկիրը հետևողականորեն կազմաքանդման տանելու գործով:

Ի դեպ, այդ ամենը շարունակվում է նաև այսօր: Պատերազմից հետո Փաշինյանը նախաձեռնեց Ծառուկյանի հետ հանդիպում` արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգ քննարկելու համար: Ակնհայտ է նաև, որ Փաշինյանի նման նախաձեռնության նպատակը ոչ միայն լոկ կոնսուլտացիաներ անցկացնելն էր, այլև Ծառուկյան հետ նորից քաղաքական համագործակցության եզրեր գտնելը: Սակայն, ինչպես գիտենք, Ծառուկյանը շատ կարճ տևած հանդիպմանն ասել է, որ կա մի ելք` վարչապետը պետք է հրաժարական տա: Այլ խոսքով` գնացքն արդեն գնացել է: Իշխանությունը պարտվել է պատերազմում, շարունակում է տանուլ տալ սոցիալ-տնտեսական ուղղություններում և արտաքին քաղաքական հարաբերություններում: Հետևաբար իշխանությունները պետք է հեռանան:

Ի դեպ, շատ կարևոր մի նյուանս էլ կա` արտահերթ ընտրությունների անցկացման համար նաև քաղաքական լեգիտիմության կարիք ունի Փաշինյանը, ինչը ԲՀԿ-ն նրան չտվեց: Ծառուկյանը չսեղմեց և չի սեղմելու Փաշինյանի ձեռքն այն պատճառով, որ քանիցս ԲՀԿ նախագահի մեկնած օգնության ձեռքն օդում է մնացել: Հիմա, երբ Փաշինյանը արդեն նեղն է ընկել և ստերով ու պոռոտախոսությամբ այլևս չի կարողանում կառավարել, կրկին հիշել է Ծառուկյանին ու նրա հզորությունը: Եվ ու՞մ է պետք այդ հետողորմյան, երբ հնարավոր ամեն ինչ կործանել ես, ու երկիրը պետք է կառուցել զրոյից: Այդ պարագայում ի՞նչ իմաստ ունի ապահովել Փաշինյանի անիմաստ գոյությունը իշխանության ղեկին:

Նաև բոլորը գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը անհուսալի գործընկեր է` հաճախ է ստում, նենգափոխում է փաստերը, մանիպուլացնում է հնարավոր ամեն ինչ, քաղաքական հավասարակշռության մասին խոսել անգամ ավելորդ է: Եվ վերջապես` քաղաքական գործընթացներից զատ, կան նաև բարոյական գրված և չգրված օրենքներ, որոնք, կապ չունի իշխանություն ես, թե ընդդիմություն, չպետք է անցնել: ՀՀ իշխանություները բազմիցս անցել են այդ կարմիր գծերը:

Հենց այդ պատճառով առավել հաճախ կստանան երեք մատի կոմբինացիա...

Արտակ Հարությունյան

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023