Շիրակում 2 հրշեջ-փրկարարական ջոկատի մասնաշենք է կառուցվում /Տեսանյութ/

Տարվա կեսին Գյումրիի թիվ 2 և Ախուրյանի թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերն ամբողջությամբ պատրաստ կլինեն:

Շինարարությունն իրականացվում է ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ծանոթացել է իրականացվող շինարարության ընթացքին՝ նոր աշխատանքային տարվա օրակարգում շարունակելով պահել մարզային փրկարարական ջոկատների խնդիրները:

Նախարարի վերջին այցերը եղել են Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզային փրկարարական վարչություններ։

Անդրանիկ Փիլոյանը շրջել է ջոկատներում, Ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններում։ Նախարարը ներկա է գտնվել մարտական հաշվարկների կանչի վայր մեկնելու գործընթացին։

Նրան զեկուցվել են առկա խնդիրները. հիմնականում տեխնիկայի համալրման վերաբերյալ հարցեր են բարձրացվել:

Նախարարը վստահեցրել է, որ կարճ ժամանակում խնդիրներին լուծումներ կտրվեն:

Անդրանիկ Փիլոյանը կարևորել է փրկարարների ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացումը։ Նրա հանձնարարությամբ հաճախակի մարզական ստուգարքներ կանցկացվեն։

Նախարարն ընդգծել է՝ պահանջում է, որպեսզի բոլորը պարտականությունները բարեխղճորեն և ազնվորեն կատարեն՝ նպաստելով համակարգի զարգացմանը

«Մեր երկրից կապիտալը փախչում է». տնտեսագետ Արմեն Աշոտյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին Կեղծիքից՝ ճշմարտություն. ինչու՞ սուտը պետք է վերանա քաղաքական դաշտից. (Տեսանյութ) Վթար Հրազդանում. տրակտորին բախված մարդատարի վարորդն ու 11–ամյա ուղևորը հիվանդանոցում են Ճանապարհային ոստիկանների «թիրախում» կին վարորդներն էին (տեսանյութ) Նիդերլադներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում է ռազմագերիներ. դեսպան «Ռուս խաղաղապահները Իջևանի շուկայում գնումներ են անում» (լուսանկարներ) Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են Թշնամու զինվորները տեղում գնդակահարեցին Նաիրիին, մյուս վիրավորներին, ապա՝ գերեվարվածների աչքի առաջ 200 զոհերի վրա բենզին լցրեցին, այրեցին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ուշադրություն. Ձյուն, բուք, մերկասառույց. ԱԻՆ-ը հորդորում է Ողբերգական ավտովթար. կա 7 զոհ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է` ով է Շուշին ադրբեջանական համարող կինը «Ես վերադառնում եմ Արցախ, մասնակցությունս ունենալու գերեվարված ծննդավայրս ու երկրամասս հետ բերելու». Վահան Բադասյան Ստեղծված ներքաղաքական ծանրագույն վիճակից դուրս գալու համար բոլոր հնարավորությունները սպառված են. Սենոր Հասրաթյան Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում «Այսպես երկար չի կարող շարունակվել. Առաջիկա օրերին նա կարծում եմ կփորձի մեծացնել ճնշումը նաև բանակի վրա». Էդուարդ Շարմազանով Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղերձը Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է բուք ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
website by Sargssyan