ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է եղանակային պայմանների փոփոխություններն ավտոճանապարհներին

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են, Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ է և տեղ-տեղ մերկասառույց) բեռնատարների համար դժվարանցանելի է, իսկ այլ տրանսպորտային միջոցների համար՝ բաց։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մերկասառույց) տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ավելին...

Խոշոր վթար՝ Երևանի կենտրոնում Համացանցում տարածվում է Աշոտ Փաշինյանի լուսանկարը Սու-34 ռուսական կործանիչի օդային հարվածի արդյունքում զոհվել են 47 թուրք զինծառայողներ «Օնիկ Գասպարյանն ամեն ինչ անում է ճիշտ եւ օրինական». Ռուբեն Հայրապետյան. Aravot.am Սյունիքի մարզում պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի` բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով․ Արման Թաթոյան Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է հայրենիք Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին «Սիսա՛կ, իմպիչմենտ հայտարարիր դավաճանին». ծիծակներով ու ձվերով ակցիա` պատգամավորի շենքի մոտ Նախարարությունը վերսկսում է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման առաջին և երկրորդ դրամաշնորհային ծրագրերը ՊՆ-ն՝ սահմանային իրավիճակի մասին Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան. (Տեսանյութ) Մարտին ՌԴ–ից Հայաստան և հակառակ ուղղությամբ 30 թռիչք է նախատեսված. ցանկ «Ռեալն» անօրինական վճարում է կատարել Ռոնալդոյին Զելենսկին պաշտոնից ազատել է Սաակաշվիլիին Արցախում թանկարժեք պետական ծառայողական ավտոմեքենաներից մեկը վաճառվել է. Գինը հայտնի է ԱՄՆ-ը Սիրիայի և Իրաքի սահմանին Avenger ԶՀՀ է տեղադրել Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել Տարադրամի փոխարժեքը․ եվրոյի փոխարժեքը նվազել է Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց Կներեք, ես սովոր չեմ այսպես արտահայտվելու, բայց այս անգամ ստիպված էի, քանզի սա արդեն չափն անցնում է. Սենոր Հասրաթյան
website by Sargssyan