Ողբերգական դեպք. հայտնաբերվել է կնոջ դի

Երեկ՝ հունվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Արավուս գյուղի վարչական ներկայացուցիչ Արգամ Հովսեփյանը ահազանգել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ Արավուս գյուղի «Քարաղբյուր» կոչվող տարածքում դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, ոստիկանության Գորիսի բաժնի պետ Սերգո Մարկոսյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նախորդ օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում նույն գյուղի բնակիչ, 72-ամյա Նուրվարդ Ն.-ն դուրս է եկել տնից և չի վերադարձել, ինչն էլ անհանգստություն է առաջացրել հարազատների ու համագյուղացիների մոտ և նրանք սկսել են կատարել որոնողական աշխատանքներ:

Արդյունքում նշված վայրում այրված թփերի մոտ հայտնաբերվել է մարմնի տարբեր հատվածներում տարբեր աստիճանի ջերմային այրվածքներով Նուրվարդ Ն.-ի դին:

Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Համացանցում տարածվում է Աշոտ Փաշինյանի լուսանկարը Սու-34 ռուսական կործանիչի օդային հարվածի արդյունքում զոհվել են 47 թուրք զինծառայողներ «Օնիկ Գասպարյանն ամեն ինչ անում է ճիշտ եւ օրինական». Ռուբեն Հայրապետյան. Aravot.am Սյունիքի մարզում պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի` բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով․ Արման Թաթոյան Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է հայրենիք Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին «Սիսա՛կ, իմպիչմենտ հայտարարիր դավաճանին». ծիծակներով ու ձվերով ակցիա` պատգամավորի շենքի մոտ Նախարարությունը վերսկսում է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման առաջին և երկրորդ դրամաշնորհային ծրագրերը ՊՆ-ն՝ սահմանային իրավիճակի մասին Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան. (Տեսանյութ) Մարտին ՌԴ–ից Հայաստան և հակառակ ուղղությամբ 30 թռիչք է նախատեսված. ցանկ «Ռեալն» անօրինական վճարում է կատարել Ռոնալդոյին Զելենսկին պաշտոնից ազատել է Սաակաշվիլիին Արցախում թանկարժեք պետական ծառայողական ավտոմեքենաներից մեկը վաճառվել է. Գինը հայտնի է ԱՄՆ-ը Սիրիայի և Իրաքի սահմանին Avenger ԶՀՀ է տեղադրել Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել Տարադրամի փոխարժեքը․ եվրոյի փոխարժեքը նվազել է Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց Կներեք, ես սովոր չեմ այսպես արտահայտվելու, բայց այս անգամ ստիպված էի, քանզի սա արդեն չափն անցնում է. Սենոր Հասրաթյան 8 օր, 8% cashback «Մերի» խանութ-սրահներում IDBank-ի Visa քարտերով
website by Sargssyan