Yerevan, 29.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


ԱՍԱԼԱ-ն հայտարարություն է տարածել

Society

Հայ ժողովրդի ներկայիս դիմագրաված դժնդակ եւ օրհասական պայմանները, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադրման 46-ամյակը հպարտ վերհիշումնրից եւ հերոսական վկայակոչումներից  հարկադրաբար տեղափոխում են լրջագույն տագնապների, անձկագին մտորումների եւ ստեղծված իրավիճակից արժանապատիվ ելքեր որոնելու հարթություն:

Թուրք-ազերիական թշնամական ճամբարի կողմից Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների դեմ շղթայազերծված վերջին պատերազմում հայոց պետականության պարտությունը, ամենավերջին օղակը եւ տրամաբանական ավարտն էր ընկրկումների ու ձախողումների շղթայի, որը սկիզբ առավ Հայաստանի Հանրապետության վերանկախացումով եւ շարունակվում է առ այսօր:

Չարհամարհելով վերջին պատերազմի անբարենպաստ արդյունքի ձեւավորման մեջ ժամանակակից սպառազինությունների ծանրակշիռ դերակատարությունը,  այդուհանդերձ անվարան կարելի է պնդել, որ մենք պատերազմում նախապես էինք պարտվել:

Պարտվել էինք, որովհետեւ երեսուն տարի շարունակ տապալեցինք կրթությունը, ոտնահարեցինք գիտությունը, խաթարեցինք մշակույթը, աղավաղեցինք արժեքները, թալանեցինք ազգային հարստությունը, եւ ամենակարեւորը՝ արհամարհեցինք ու նվաստացրինք մարդուն՝ ՀԱՅ ՄԱՐԴՈՒՆ, արժանապատիվ, ամուր եւ կենսունակ հասարակության ու պետության կերտման ամենառաջնային բջիջը:

Մինչդեռ դասագրքային ճշմարտություն է այն, որ նվաստացված ու արհամարհված անհատների հանրագումարը չի վերաճի ԱԶԳԻ, լավագույն դեպքում կդառնա անդիմագիծ ու անողնաշար խառնամբոխ, հետեւաբար՝ ձեռնածության եւ ներքին ու արտաքին չարկամ ուժերի կողմից տարաբնույթ օգտագործման հեշտորեն ենթարկվող անկամ հավաքականություն:

Հարյուրամյակներ հետո, Արցախյան առաջին հերոսամարտով ազատագրված մեր պատմական հայրենիքի մի հատվածը, շուրջ երկուսուկես տասնամյակ հետո անփառունակ կորցրինք՝ ո՛չ այն պատճառով, որ հավատացինք «ո՛չ մի թիզ հող» սկզբունքին, այլ՝ չկիրառեցինք «ո՛չ մի կոպեկ թալան», «ո՛չ մի նվաստացված մարդ», «ո՛չ մի անտեսված արժեք», «ո՛չ ոք՝ օրենքից վեր» եւ պետականակերտման համար «ո՛չ մի կորցրած պահ ու առիթ» սկզբունքները:

Առկա իրավիճակը, անտարակույս, փաստում է, որ տվյալ պատմաքաղաքական փուլում Հայաստանի Հանրապետության ղեկավարումը ստանձնած վարչախումբը՝ պատերազմի արդյունքի ձեւավորման մեջ իր ունեցած ահռելի պատասխանատվությանը զուգահեռ, փաստացի հիմքերի վրա պետք է ստանա իրավաքաղաքական գնահատական, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ համաբովանդակ ու բազմաբնույթ անվտանգության համակարգերի ապահովման իր առաքելությունն ու գործառույթները, որ պետական կենսագործման իմաստավորումն է, գործնականորեն զիջել եւ փոխանցել է օտար ուժի հայեցողությանն ու տնօրինմանը:

Միջազգային առումով եւ տարածաշրջանային մակարդակով Հայաստանի Հանրապետության հեղինակության եւ դերակատարության համար այս վարկաբեկիչ իրողությունը մեր պետականությունը նվաստացնող հանգամանք է, անկախ այն իրողությունից, որ այդ օտար ուժը, թեկուզ տարակուսանքով, հաճախ ռազմավարական դաշնակից է անվանվում:

Վերոնշյալ դատողության համար հիմք է ծառայում այն իրողությունը, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ փաստացի հրաժարվել է Արցախի Հանրապետության եւ նրա բնակչության անվտանգության երաշխավորի իր ստանձնած հանձնառությունից ու պարտավորությունից, եւ հանցավոր անգործություն է դրսեւորում Հայաստանի միջազգայնորեն ճանչցված սահմանների անձեռնմխելիությունն ու հուսալի պաշտպանությունը ապահովելու հացում:

Տվյալ պարագայում, Հայաստանի Հանրապետությունն  ինքնակամ, թէ հարկադրուած հրաժարվում կամ դադարեցնում է համահայկական իղձերի, նպատակների եւ շահերի արտահայտիչը եւ պաշտպանը հանդիսանալու իր առաքելությունն ու պարտավորությունը՝ համահայկական իրականության մեջ առաջացնելով նոր իրողութիւններ, որոնք, ըստ ամենայնի, պետք է հաշվի առնվեն:

Հատկապես, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանական եւ իշխանամերձ շրջանակների կողմից քարոզվում ու շեշտադրվում են գաղափարախոսական եւ տնտեսական քաղաքականության բանաձեւեր, որոնք մեղմ որակումով, հակադրվում են համահայկական շահերի ու նպատակների պաշտպանության եւ հետապնդման հայեցակարգի հիմնադրույթներին:

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը, Հայաստանի վերանկախացման հետ, կարեւորելով պետականակերտման, ազգային ու պետական անվտանգության ապահովման եւ պետության հզորացման գործընթացի անխափան եւ անվտանգ իրականացման առաջնահերթ  անհրաժեշտությունը նաեւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության դերակատարության անփոխարինելիությունը համահայկական շահերի պաշտպանության եւ առաջ մղման գործում, ընդառաջելով իրեն հասցեագրված պաշտոնական դիմումներին, համաձայնեց «մարտավարական դադար» տալ ազգային - ազատագրական զինյալ պայքարի իր գործունեությանը:

ՀԱՀԳԲ հույս ունեցավ, որ հզոր Հայաստանն, իր ամուր պետականությամբ, համահայկական շահերի պաշտպանության հիմնական եւ անփոխարինելի կռվանն ու գրավականը պիտի հանդիսանա:

Ըստ այդմ, իրերի ներկա դրությամբ, արձանագրելով Հայաստանի Հանրապետության ինքնուրույն դերակատարության կրճատումը եւ ինքնիշխանության սահմանափակումը, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը կոչված է վերանայման ենթարկելու «մարտավարական դադար»-ի իր որդեգրած վարքագիծը, մշակելով աշխարհաքաղաքական եւ ուժերի հարաբերակցության ներկա իրողութուններից բխող ողջամիտ գործունեության մի նոր մարտավարություն, որը համահունչ եւ համարժեք պիտի լինի պատմականորեն համահայկական շահերի պաշտպանի իրեն ամրագրված առաքելությանը:

Այս ուղերձն ուղղված է ի գիտություն՝ մասնավորապես նախ այսպես կոչված դաշնակիցներին եւ բարեկամներին, ապա թշնամիներին:

Հարգանք, խոնարհում եւ հավերժ փառք՝ Արցախյան պատերազմի եւ ազատամարտի մեր բյուրավոր նահատակներին:

Ազատություն բոլոր գերեվարված հայորդիներին:

Մխիթարություն եւ սփոփանք նահատակների ընտանիքներին եւ հարազատներին:

Կեցցեն՛ Հայաստանի եւ Արցախի ինքնիշխան Հանրապետությունները:

Կեցցե՛ ազգային - ազատագրական նորագույն զինյալ պայքարը:

Կեցցե՛ Ամբողջական Հայաստանը:

Հաղթանակը մերն է:

 Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ

Բովանդակ Հայաստանի Քաղաքական Ղեկավարություն

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia