Ցավալի դեպք Հայաստանում. 3 զինվորական վիրավոր են

Shasmhyan.com-ը գրում է.   Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում УАЗ մակնիշի ավտոմեքենան Քաջարան քաղաքի վարչական տարածքի՝ ժողովրդին հայտնի «Արջի» արձանի հարևանությամբ, ճանապարհին առկա ձյան ու մերկասառույցի պատճառով՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 60 մետր սահելով, հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեքենայում գտնվող 50-ամյա Կարեն Կարապետյանը, 42-ամյա Համբարձում Թովմասյանը և 61-ամյա Ռոման Արծրունովը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափովել «Կապան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 58 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են մեքենան և սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ 

Ավելին՝ այստեղ

 
 

 

Մարտի 6-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը «Ընտրեցին խնդրի լուծման այն տարբերակը, որը վնաս է քաղաքացուն». «Փաստ» ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկանդալային բացահայտում, ինչո՞ւ պարտվեցինք պատերազմում 600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածը. ո՞րն է իրականությունը. «Ժողովուրդ» «Կի­սա»-նե­րի պերճանքն ու թշվառությունը. բացառիկ «հրա­շա­գործության» ծանր հետևանքները․ «Փաստ» Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ մինչ Աբովյանի թիվ 1 դպրոցում դասադուլ է, մարզպետը դեսպան է ընդունում Արջն իր ահից է գո­ռում. ո՞րն է նման պահ­ված­քի իրա­կան պատ­ճա­ռը․ «Փաստ» «168 ժամ»․ Նիկոլ Փաշինյանի ու իշխանությունների քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են և համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին «Պետականության կործանում՝ ժողովրդի անվան տակ. առաջնորդվում են մարտնչող տգիտությամբ ու լկտիությամբ». «Փաստ» «Հրապարակ»․Հերթը բանկերինն է Ի՞նչի համար են «տրանսպորտային» ծախսերը. «Փաստ» Ներդրումային իմիտացիա. «Փաստ» Գոր­ծըն­թա­ցը ժամանակավորապես սա­ռեց­ված է.«Փաստ» WhatsApp-ում կհայտնվեն ինքնաոչնչացող լուսանկարներ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Թուրքիայում արտադրվել է առաջին բեռնատար ԱԹՍ-ն Ինձ տեսնում եմ ավելի շատ մեդիաոլորտում աշխատելիս. Վահագն Թեւոսյանը վայր կդնի մանդատը Պատերազմի պատճառներից մեկը. ինչո՞ւ պարտվեցինք (սկանդալային բացահայտում) Խոշոր վթար՝ Երևանի կենտրոնում
website by Sargssyan