Հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորումը գլխավոր առաջնահերթություններից է. Տիգրան Ավինյան

Հունվարի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ խորհրդակցություն: Իր խոսքում փոխվարչապետը նշել է. 

«Հարգելի՛ գործընկերներ, այսօր քննարկելու ենք հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման վերաբերյալ հարցերը, որոնք առավել սուր կերպով արտահայտվեցին պատերազմի արդյունքում: Հարկ է ամբողջովին պարզաբանել ոլորտում ստեղծված ներկայիս վիճակը՝ նկատի ունենալով, թե ինչ փուլերով ու ընթացակարգերով է տեղի ունենում պրոթեզավորման գործընթացը: Պետք է անդրադառնանք առկա հիմնական խնդիրներին, այդ թվում՝ ընթացիկ կարիքների ու կարողությունների գնահատմանը, պրոթեզավորման հատուկ ընթացակարգի սահմանմանը, շահառուների նույնականացմանը և լրացուցիչ միջոցների ներգրավման հարցերին:

Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորումը մեր գլխավոր առաջնահերթություններից է և այդ գործը պետք է իրականացնենք ամենաբարձր մակարդակով: Դա նվազագույնն է, որ կարող ենք անել հայրենիքի պաշտպանության համար ոչինչ չխնայած մեր զինծառայողների համար: Այս տեսանկյունից կարևորում եմ մեր կարողությունների ճիշտ գնահատումը՝ տեղի հնարավորությունների մասին ամբողջական պատկերացում կազմելու համար: Պետք է նաև հասկանանք, թե ինչպիսի փորձի պակաս ունենք` պրոթեզավորման գործընթացում արտերկրի լավագույն փորձն ու գիտելիքը օգտագործելու համար: Առանձնապես ցանկանում եմ շեշտել համակարգված աշխատելու հանգամանքը, երբ գործընթացում ներգրավված բոլոր մարմինները պիտի առաջնորդվեն ամենայն պատասխանատվությամբ, իսկ գտնված լուծումները պիտի համապատասխանեն ամենաբարձր ստանդարտներին: Վերջում, ամենակարևորը՝ հաշմանդամություն ստացած մեր զինծառայողներին պետք է ցուցաբերվի բացառիկ անհատական մոտեցում՝ հիմնված անհատական կարիքների առավելագույնս ճշգրիտ գնահատման վրա, և պետք է լուծենք նաև հետագա սպասարկման բոլոր հնարավոր խնդիրները»:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են պրոթեզավորման գործընթացում իրավիճակի ներկայիս ընդհանուր պատկերն ու ամենօրյա ռեժիմով թվերի ճշգրտման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Օրակարգի հարցերի առանձին խումբ են ներկայացրել պատերազմի ժամանակ վիրավորում (վնասվածք) ստացած անձանց  պրոթեզավորման գործընթացի կազմակերպման, այդ թվում՝ կարիքների գնահատման և լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման հետ կապված խնդիրները: Մանրամասն անդրադարձ է կատարվել գործընթացում տեղական՝ հայաստանյան հնարավորությունների օգտագործմանը՝ միջազգային լավագույն փորձի ներգրավման համատեքստում: 

Տիգրան Ավինյանը սահմանել է աշխատանքների իրականացման երկու կարևորագույն սկզբունք. բարձր ստանդարտների ներդրում և, ըստ կարիքի, առաջնահերթության ու թիրախայնության, պրոթեզավորման ենթակա անձանց հերթականության սահմանում: Ամփոփելով՝ փոխվարչապետն ընդգծել է պրոթեզի հետագա սպասարկման անհրաժեշտությունը՝ որպես առանցքային հանձնառություն:

Նշյալ հարցերով գերատեսչություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ:

IDBank-ը պատերազմական գործողությունների մասնակից իր հաճախորդներին խնդրում է մինչև մարտի 31-ը դիմել Բանկ Կոշտ հայտարարություն Խաչիկ Ասրյանից. արտահերթը կրկին օրակարգում է. (Տեսանյութ) Անթույլատրելի և անընդունելի է նման ուժի սպառնալիք ցուցադրելը. Վանեցյանը՝ ոստիկանական ուժերի, լուսաձայնային նռնակների, դիպուկահարների մասին Կասեցվել է գարեջրի արտադրության առանձին գործառույթն ու հացի արտադրամասի գործունեությունը Հայոց բանակը մեր ներկա ու ապագա լինելիության կռվանն է․ հայտարարություն «Թավշյաները» Հայ ժողովրդին տարաբնույթ բաժանումների ենթարկեցին, պառակտեցին ու տարան պարտության. ո՞վ կարող է Հային ու Հայաստանը դուրս բերել այս ճահճից Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2021-2022թթ. դրամաշնորհային ծրագիրը Ինչպիսի՞ն կլիներ Բարբի տիկնիկը, եթե իրական մարդ լիներ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՐՏԻ). Փոխհ­րաձ­գու­թյուն քրե­ա­կան աշ­խար­հի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մի­ջև. «Փաստ» Աչքի են ընկնում գործընկեր և դաշնակից երկրների հետ հարաբերությունները փչացնելու յուրահատուկ տաղանդով. «Փաստ» Աղանդ­նե­րը զգա­լի դեր են խա­ղա­ցել 2018 թվա­կա­նի թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան ժա­մա­նակ․ «Փաստ» ԱՄՆ-ում ցան­կա­նում են ավե­լի ակ­տիվ մաս­նակ­ցել․ «Փաստ» Կոշտ հայտարարություն Խաչիկ Ասրյանից. արտահերթը կրկին օրակարգում է «Անհեռատես և չկշռադատված քաղաքականությամբ կառավարող ուժն ավելի է արագացնում տնտեսության անկումը». «Փաստ» Երբ ուղեղի փոխարեն ստամոքսն է մտածում․ «Փաստ» Ինչո՞ւ չեն կատարվում պայմանագրային պարտավորությունները. «Փաստ» Կրթա­կան նոր չա­փո­րո­շի­չով որ­քա՞ն դա­սա­ժամ կհատ­կաց­վի հա­յոց լեզ­վին և մյուս առար­կա­նե­րին․ «Փաստ» «2018 թվականից մինչև հիմա տեղի ունեցողը հատուկ օպերացիա էր՝ միտված մեզ թուլացնելուն». «Փաստ» Նի­կոլ Փա­շի­նյա­նի «ռենտ­գե­նի» պա­տաս­խան­նե­րը. «Փաստ» Իսկ մեզ ընդհանրապես բանակ պե՞տք է... «Փաստ»
website by Sargssyan