Ընտրությունները կեղծելու թեզը, որը շրջանառվում է դաշտում՝ խիստ չափազանցված է. Հովիկ Աղաջանյան
ՔաղաքականԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղաջանյանը շարունակում է պնդել, որ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ահաբեկչական պատերազմի ժամանակ հայկական կողմը չի պարտվել: Հակառակը՝ Թուրքիան և Ադրբեջանը թեև պատերազմի ընթացքում կարողացել են որոշ չափով վնաս հասցնել Ացախին, սական իրենց հիմնական նպատակին չեն հասել: Ավելին, ըստ նրա, այսօր արդեն Արցախում տեղակայված են ռուս խաղաղպահ ուժեր, ինչը բավականին լուրջ երաշխիք է թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի համար: «Այս ամենը թույլ է տալիս ասել, որ ավելի նպատակահարմար կլինի որ ներկա իշխանությունը կազմակերպի ընտրությունները: Ինչ վերաբերում է այն վարկածին, թե իշխանությունները կարող է կեղծիք թույլ տալ, չի համապատասխանում իրականությանը:Ուստի ընտրությունները կեղծելու թեզը, որը շրջանառվում է դաշտում՝ խիստ չափազանցված է»,- Orer.am-ին ասաց Հ. Աղաջանյանը: Խոսելով խորհրդարանական երկու խմբակցությունների դիրքորոշման մասին, որոնք դեմ են, որ ընտրությունները կազմակրպվեն ներկայիս իշխանությունների կողմից, պատգամավորը նշեց, որ ինքը չի կարող իր խմբակցության անունից որևէ հայտարարություն անել, սակայն ինքն անձամբ դեմ է, ընդդիմության այդ պնդմանը: «Նույնիսկ ծիծաղել է, երբ ասում են, որ հարթակում կանգնած ուժերը Վազգեն Մանուկյանի դեմքով եթե գան, ապա կարող են արդար ընտրություններ կազմակերպել: Բացի այդ խորհրդարանական ուժերը ԿԸՀ-ում ունեն իրենց ներկայացուցիչները և կարող են ընտրությունների արդյունքները համեմատել տեղերում ստացած իրենց քվեների հետ: Այդ դեպքում կտեսնեք, որ որևէ հարց էլ չի լինի»,- ասաց Հ.Աղաջանյանը:
Արմինե Գրիգորյան