Շամպայն «Սովետական». ոչ այնքան նրբահամ, բայց կարևորը՝ էժան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ավագ սերնդի մարդիկ շատ լավ են հիշում, թե ինչ ուտեստներ են ավանդաբար եղել Նոր տարվա սեղանին խորհրդային մարդկանց համար: Իհարկե, դա մանդարինն է, մայրաքաղաքային աղցանը, լիմոնադը, Հայաստանում՝ հաստատապես տոլման, և այլն: Իսկ ինչ վերաբերում է ալկոհոլային խմիչքներին, ապա անկասկած Ամանորի ամենատարածված խմիչքներից մեկը եղել է «Սովետական շամպայնը»: 1924 թվականին ԽՍՀՄ-ում չոր օրենքի չեղարկումից հետո խնդիր էր առաջացել բնակչության համար մատչելի և համեղ ըմպելիք ստեղծել: Պետք էր այնպիսի խմիչք, որը կարող էր սպառվել բոլորի կողմից` անկախ եկամուտներից: Ուստի կառավարության ղեկավարներից մեկի՝ Ալեքսեյ Ռիկովի նախաձեռնությամբ որոշվել է հանձնարարել գինեգործներին՝ լուծել այդ խնդրը:

Անհրաժեշտ է եղել ստեղծել էժանագին, համեղ փրփրուն գինու բաղադրատոմս: Դա արել է շամպայնի և փրփրուն գինիների հայտնի խորհրդային մասնագետ Անտոն Միխայլովիչ Ֆլորով-Բագրեևը, որը ահռելի ավանդ ունի ԽՍՀՄ-ում գինեգործության զարգացման գործում: Նա իր ոլորտի գործունեության մեջ մեծ փորձ է ունեցել, քանի որ այցելել էր շատ երկրներ և պարզել արտասահմանյան շատ գինիների պատրաստման գաղտնիքները: Ֆլորով-Բագրեևը նաև աշխատել էր Աբրաու-Դյուրսոյում փրփրուն գինիների արտադրությունում՝ որպես առաջատար գինեգործ: Գինեգործը իր ամբողջ գիտելիքներն է ներդրել կուսակցության առաջադրած խնդիրը լուծելու համար: Նա ստեղծել է շամպայն ստանալու սարք, որը կոչվում էր «Ֆլորով-Բագրեևի համակարգի ակրատոֆոր»: Դրանում խմիչքի ստացման համար խաղողահյութը խմորվում էր 28 օր, այնուհետև սառեցվում, և միայն դրանից հետո էր պատրաստի շամպայնը շշալցվում:

Ամբողջ գործընթացի տևողությունը ոչ ավելի է, քան մեկ ամիս: Բայց այս շամպայնի ստացման եղանակը ուներ իր թերությունը: Նման երկարատև խմորման ընթացքում շամպայնի նուրբ բույրն ու համը այն չէր ստացվում, ինչ պետք էր: Բայց, մյուս կողմից, պատրաստի արտադրանքը էժան էր, ինչը և պլանավորված էր իրականացնել: Այսպիսով, խնդիրը լուծվել էր: Արդյունքում, 1937 թվականին հայտնվել է «Սովետական շամպայնի» առաջին խմբաքանակը, իսկ զանգվածային արտադրությունը սկսվել է միայն երկու տարի անց: Ներկայումս էլ հետխորհրդային տարածքներում շամպայն հիմնականում պատրաստվում է ըստ նույն տեխնոլոգիական գործընթացի, ինչպես պատրաստվել է «Սովետական շամպայնը», բայց, իհարկե, ներկայումս այն տարբեր անուններ ունի: «Սովետական շամպայնն» իր արժանի տեղն է զբաղեցրել գինեգործության պատմության մեջ և իրավամբ կարող է համարվել հետխորհրդային երկրների մշակույթի մի մասը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բանակի հաջորդ քայլը Վարդենյաց լեռնանցքը և Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց են Ովքե՞ր չեն միացել զինվորականների հայտարարությանը. Yerevan.today Օդապարիկ. ինչպե՞ս մարդն սկսեց «թռչել»․ «Փաստ» Արմեն Սարգսյանն ունի ընդամենը 2 քայլի հնարավորություն ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՓԵՏՐՎԱՐԻ)․Ակցիա իրականացնող ուսանողները տոնել են իրենց հաղթանակը․ «Փաստ» ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի հայտարարությունը Հայ ժողովրդի բոլոր ժամանակների մեծագույն ավանտյուրիստը...«Փաստ» «Իսկանդերյան հեղափոխություն»․ «Փաստ» Փետրվարի 27-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը Արարատ Միրզոյանը կորել է «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Օնիկ Գասպարյանն ապտակել է Արայիկ Հարությունյանին «Թևակոխել ենք մի փուլ, որը մեր երկրի համար շրջադարձային է լինելու, այլ հարց է, թե այդ շրջադարձը մեզ ուր է տանելու»․ «Փաստ» Չենք կարող մեզ թույլ տալ՝ պոլիտեխնիկում ունենալ ոչ բանիմաց, շրիշակից ցածր մակարդակ ու կառավարման ոչ պատշաճ հմտություններ ունեցող ղեկավար․ «Փաստ» Չենք կարող մեզ թույլ տալ՝ պոլիտեխնիկում ունենալ ոչ բանիմաց, շրիշակից ցածր մակարդակ ու կառավարման ոչ պատշաճ հմտություններ ունեցող ղեկավար․ «Փաստ» Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ինչ-որ բան անելու պարզապես ունակ չեն․ «Փաստ»
website by Sargssyan