Վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, ապա նրան տեղափոխել ԲԿ
Հասարակություն
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ հունվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 19:40-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 39-ամյա Արեւշատ Ղ.-ն իր վարած Nissan X-terra մակնիշի ավտոմեքենայով Եղվարդի խճուղում՝ Դավիթաշենի փոքրիկ կամրջի հարեւանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Կայքի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, նա ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին եւ տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է Երեւանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը: