Հասարակությունը ֆեյսբուքում բավական պասիվացել է. Սամվել Մարտիրոսյան

Պարզվում է, Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ահաբեկչական պատերազմի ժամանակ հայկական կողմի պարտության հետանքով խախտվել է ոչ միայն երկրի արտանքին և ներքին իմմունային համակարգը, այլև տեղեկատվական դաշտինը, քանի որ ֆեյքնյուզի ֆաբրիկաներից բացի հայկական տեղեկատվական դաշտը սկսել է օգտվել նաև անհայտ ծագում ունեցող տելեգրամյան և այլ ալիքների տարածած կասկածելի ծագում ունեցող տեղեկություններից: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն անդրադառնալով հայկական տեղեկատվական դաշտի անվտանգությանը, Orer.am-ի հետ զրույցում նշեց, ո որ ներկա պահին հայկական օն-լայն տիրույթում տրաֆիկի լուրջ անկում կա, որն արդեն մեկ ամիս է նույն մակարդակի վրա է: «Ո՛չ միայն կայքերի դիտողականությունն է բավականին ընկել, այլև՝ ֆեյսբուք սոցիալական ցանցինը: Եվ տպավորությունն այնպիսին է, որ շատերը փորձում են այսկերպ փախչել իրականությունից, քանի որ սուտն այնքան շատ է, որ իրենք չեն կարողանում հասկանալ, թե ո՞րն է իրականությունը: Այս ընթացքում կտրուկ ավելացել է թիք-թոքից օգտվողների թիվը, ինչը նշանակում է, որ մարդիկ հեռացել են տեղեկատվական դաշտից և չեն ցանկանում ոչինչ լսել: Դրան զուգահեռ կա նաև գերքաղաքականացված մասսա, որը այնքան էլ շատ չէ: Ուշագրավ է, սակայն, որ այս ամենի ֆոնին հայկական մեդիա տիրույթում բավականին ակտիվացել են ադրբեջանական ֆեյքերը և բավականին ուշադիր հետևում են հայկական լրատվական դաշտին: Կա նաև մեկ այլ հետաքրքիր դիտարկում, որ մեդիադաշտի սպառումը պայմանավորված է նաև սիմպատիանեներով: Եթե տվյալ պահին կա որևէ քաղաքական գործիչ, որը հանրության ուշադրության կենտոնում է հայտվում, ապա դրանով պայմանավորված սկսում է մեդիասպառումն աճել, բայց այսօր դա ևս չկա»,- ասաց Ս. Մարտիրոսյանը: Խոսելով սոցիալական ցանցերի միջոցով հասարակական կարծիքի ձևավորման վրա ազդելու ներկա մակարդակի մասին փորձագետը նշեց, որ, օրինակ՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի ալգորիթմն այնպիսին է, որ նույնաբովանդակ նյութերը նույն շրջանակներին է ցուցադրում: Եվ այդ պատճառով հնարավոր չէ հասկանալ, թե իրականում որքա՞ն է այս կամ այն անձի իրական ռեյտինգը: Դա է պատճառը, որ շատ հաճախ թվում է, թե հասարակությունն այս կամ այն անձի կամ երևույթի մասին ինչ-որ կարծիք ունի, բայց իրականությունը բոլորվին այլ է լինում: Ս. Մարտիրոսյանի դիտարկամբ, այնուամենայնիվ, շարունակում են պահանջարկ ունենալ լուրջ վերլուծական նյութերը, որոնք, ցավոք, դաշտում գրեթե չկան:

 
Արմինե Գրիգորյան
 
 
 
Մարտի 6-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը «Ընտրեցին խնդրի լուծման այն տարբերակը, որը վնաս է քաղաքացուն». «Փաստ» ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկանդալային բացահայտում, ինչո՞ւ պարտվեցինք պատերազմում 600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածը. ո՞րն է իրականությունը. «Ժողովուրդ» «Կի­սա»-նե­րի պերճանքն ու թշվառությունը. բացառիկ «հրա­շա­գործության» ծանր հետևանքները․ «Փաստ» Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ մինչ Աբովյանի թիվ 1 դպրոցում դասադուլ է, մարզպետը դեսպան է ընդունում Արջն իր ահից է գո­ռում. ո՞րն է նման պահ­ված­քի իրա­կան պատ­ճա­ռը․ «Փաստ» «168 ժամ»․ Նիկոլ Փաշինյանի ու իշխանությունների քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են և համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին «Պետականության կործանում՝ ժողովրդի անվան տակ. առաջնորդվում են մարտնչող տգիտությամբ ու լկտիությամբ». «Փաստ» «Հրապարակ»․Հերթը բանկերինն է Ի՞նչի համար են «տրանսպորտային» ծախսերը. «Փաստ» Ներդրումային իմիտացիա. «Փաստ» Գոր­ծըն­թա­ցը ժամանակավորապես սա­ռեց­ված է.«Փաստ» WhatsApp-ում կհայտնվեն ինքնաոչնչացող լուսանկարներ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Թուրքիայում արտադրվել է առաջին բեռնատար ԱԹՍ-ն Ինձ տեսնում եմ ավելի շատ մեդիաոլորտում աշխատելիս. Վահագն Թեւոսյանը վայր կդնի մանդատը Պատերազմի պատճառներից մեկը. ինչո՞ւ պարտվեցինք (սկանդալային բացահայտում) Խոշոր վթար՝ Երևանի կենտրոնում
website by Sargssyan