Սպանված հայտնաբերված բնակիչները հրաժարվել էին լքել գյուղը

Հադրութի Ազոխ գյուղի բնակիչներ, երեկ իերնց տան բակերում սպանված հայտնաբերված 55-ամյա Սերժիկ Ավագյանը և 80-ամյա Յուրիկ Առուշանյանը հրաժարվել էին լքել իրենց տունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Հադրութի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը:

«55-ամյա Սերժիկ Ավագյանի ընտանիքը եկել էր Հայաստան, Գյումրիում են ժամանակավոր ապաստանել, ինքը հրաժարվել էր գալ, թաքնվել էր նկուղում, իսկ 80-ամյա Յուրիկ Առուշանյանը ամուսնացած չէր, քրոջ հետ էր բնակվում, ինչ արել են, չի համաձայնել դուրս գալ գյուղից»,-ասել է նա` նշելով, որ դեռ չգիտեն ինչ հանգամանքներում են բնակիչները մահացել:

Կամո Պետրոսյանի խոսքերով, Դրախտիկ գյուղում մահացած հայտնաբերված 50-ամյա Մարինե Հայրապետյանը առաջին կարգի հաշմանդամ է եղել, նա նույնպես հրաժարվել է դուրս գալ:

«Բնակիչների դիերը դատաբժշկական փորձաքննության կենթարկվեն, որից հետո կհուղարկավորվեն կամ Երեւանում, կամ Ստեփանակերտում»,-ասել է նա:

Արմեն Աշոտյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին Կեղծիքից՝ ճշմարտություն. ինչու՞ սուտը պետք է վերանա քաղաքական դաշտից. (Տեսանյութ) Վթար Հրազդանում. տրակտորին բախված մարդատարի վարորդն ու 11–ամյա ուղևորը հիվանդանոցում են Ճանապարհային ոստիկանների «թիրախում» կին վարորդներն էին (տեսանյութ) Նիդերլադներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում է ռազմագերիներ. դեսպան «Ռուս խաղաղապահները Իջևանի շուկայում գնումներ են անում» (լուսանկարներ) Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են Թշնամու զինվորները տեղում գնդակահարեցին Նաիրիին, մյուս վիրավորներին, ապա՝ գերեվարվածների աչքի առաջ 200 զոհերի վրա բենզին լցրեցին, այրեցին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ուշադրություն. Ձյուն, բուք, մերկասառույց. ԱԻՆ-ը հորդորում է Ողբերգական ավտովթար. կա 7 զոհ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է` ով է Շուշին ադրբեջանական համարող կինը «Ես վերադառնում եմ Արցախ, մասնակցությունս ունենալու գերեվարված ծննդավայրս ու երկրամասս հետ բերելու». Վահան Բադասյան Ստեղծված ներքաղաքական ծանրագույն վիճակից դուրս գալու համար բոլոր հնարավորությունները սպառված են. Սենոր Հասրաթյան Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում «Այսպես երկար չի կարող շարունակվել. Առաջիկա օրերին նա կարծում եմ կփորձի մեծացնել ճնշումը նաև բանակի վրա». Էդուարդ Շարմազանով Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղերձը Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է բուք ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Խաչիկ Ասրյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց օրվա առթիվ
website by Sargssyan