Օդի ջերմաստիճանը կբարձրանա, սակայն ձմեռը չի շտապում հեռանալ. եղանակը Հայաստանում
ՀասարակությունԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետության տարածքում եղանակը մի փոքր կմեղմանա, սակայն ձմեռը չի շտապում հեռանալ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Հանրապետության տարածքում հունվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 5-8 մ/վ։
Ինչ վերաբերում է մայրաքաղաք Երևանին, ապա հունվարի 24-28-ն այստեղ սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևանում այսօր ջերմաստիճանը կշարունակի մնալ բացասականի սահմանում`ցերեկը կլինի -4...-6 աստիճան, գիշերը` -15...-17։