Որդին վիրավոր հայտնվել է չեզոք գոտում. մայրը մինչ օրս փնտրում է իր զինվորին
SocietyՄայրը՝ Ազգուշ Աթոյանը փնտրում է իր 18 ամյա որդուն՝ Անդրանիկ Աթոյանին: Նա իր ծառայթյունն անցկացրել է Հադրութում: Երեք ամսվա ծառայող է եղել, երբ պատերազմը սկսվեց: ArmLife.am-ի հետ զրույցում մայրը պատﬔց, որ վերջին անգամ որդու հետ խոսել է նոյմբերի 6-ին. «Ասաց, որ լավ ենք, թշնամու զորքը գալիս են ﬔր վրա, ինչքան զենք ունենք՝ օգտագործեցինք»: Զինվորի մայրը պատմում է, որ որդին իր ամուսնուն ասել է՝ Շուշիում է, բայց թե որ հատվածում՝ գաղտնիք է:
Անդրանիկ Աթոյանի մայրը փորձել է որդ մասին տեղեկթյոին ստանալ նոյեմբերի 10-ին, զանգահարել է այն հեռախոսահամարին, որից իր հետ կապ է հասատատել որդին. «Ինձ պատասխանեց իր ծառայակից ընկերը, ասաց, որ վիրավոր եմ, ձեր որդին լավ է: Մի րշ համարով էլ կապ եմ հաստատել փոխգնդապետի հետ, նա էլ ասաց, որ ըստ զինվորների կողﬕց իրեն փոխանցած տեղեկթյունների՝ իմ որդին վիրավոր է, ﬓացել է չեզոք գոտում, Կարﬕր խաչի աշխատողները կգան՝ կհանեն»: Սակայն նոյեմբերի 12-ին զինվորի հայրը ﬔկնել է Արցախ՝ որդու մասին տեղեկթյուններ ստանալու նպատակով, սակայն ոչինչ չի կարողացել պարզել
Մորը՝ որդու ծառայակից ընկերները փոխանցել են, որ նոյեմբերի 7-ին Անդրանիկը ոտքից է վիրավորվել. «Նոյեմբերի 7-ին իրենք թուրքերի հետ խոսացել են, թուրքերը ձայն են տվել, թե հայ են, բայց խաբել են»,-նշում է մայրը՝ հույս ունենալով, որ իր որդին նույնպես գերի է, թեև պատկան մարﬕնները ոչ ﬕ կարգի ստույգ տեղեկթյուն Անդրանիկի ընտանքիքին ﬕնչ օրս չեն հայտնել: