Ուսապարկից ինչ-որ մեկին պաշտոնի նշանակելը կատաստրոֆա է. Արամ Նավասարդյան

«Գելափ Ինթերնեյշնլ» ընկերության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ դեսպան նշանակելու մասին տեղեկությանը, որը հասարակության շրջանում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել, կարծում է, որ վերջին շրջանի իրադարձությունների ֆոնին այլևս հնարավոր չէ զարմանա որևէ նշանակման առիթով: Երբ դիտարկում ենք, թե Նիկոլ Փաշինյանի և իր ապաշնորհ թիմի պատճառով ինչ է կատարվում մեր երկրում, այդ ֆոնին զարմանալի չէ ցանկացած նման որոշում: Ու թեև մի մասի կարծիքով Փաշինյանը կամաց-կամաց փորձում է իր թիմը տեղափոխել երկրից դուրս և ապահով պաշտոնների նշանակել, սակայն երբ կարդային քաղաքականությունը դիտարկում ենք վերջին երկուսուկես տարիների տեսանկյունից, ապա կարող ենք ասել, որ Մակունցի նշանակումը Փաշինյանի հերթական խայտառակ քայլերից մեկն է»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Ա.Նավասարդյանը: Նրա դիտարկամամբ՝ Փաշինյանը իր գործունեության ընթացքում ապացուցել է, որ փայլուն կերպով կարողանում է կազմաքանդել ցանկացած կայացած կառույց: Ու թեև արտաքին գերատեսչությունը այդ առումով դեռ մնացել էր կանգուն, ուստի ներկայում ցանկություն է առաջացել նաև կազմաքանդել այս կառույցը: «Մակունցի նշանակումով, ստացվում է, որ Արտաքին գործերի նախարարությունում ևս մասնագետներ չկան և նա է անձամբ Փաշինյանի համար այն վստահելի մարդը, որը պետք է ստանձնի այդ կարևորագույն պաշտոնը: Ստացվում է, որ ոչ թե մասնագիտական ունակություններն են հաշվի առնվում, այլ՝անվստահության գործոնը: Այսինքն՝ մենք չունենք պետական ինստիտուտներ: Ինչ վերաբերում է նախկիններ ներկաներ դիսկուրսին, ապա ներկաներն իրենց անփորձության պատճառով ավելի վատ են աշխատում, քան նախկինները: Ուստի, սեփական ուսապարկից պահեստապետին ինչ-որ կարևորագույն պաշտոնի նշանակելը խոսում է այն մասին, որ երկրում ոչ թե անիշխանություն է, այլ՝ կատաստրոֆա»,- ասաց Ա. Նավասարդյանը:

Արմինե Գրիգորյան

 
 
 
 
 
 
 
 
Արսեն Թորոսյանի հայրը պաշտոն է ստացել Շրջակա միջավայրի նախարարությունում. News.am Ձյուն է տեղում. ԱԻՆ-ը տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանը ելույթի ժամանակ արտասվեց (տեսանյութ) Առավել հաճախ ի՞նչ անուններ են ստացել նորածինները՝ 2020 թվականին Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը Լույս չի լինի Երևանում և 3 մարզերում Մենք գլորվում ենք դեպի քաոս. Ազատ Արշակյան Նիկոլ Փաշինյանի երեք հենարանները Օնիկ Գասպարյանի աղջիկը գրառում է կատարել Նախկին զինվորականը՝ Մանե Գևորգյանի հայտարարության մասին ՌԴ-ն հրաժարվել է Հայ-ռուսական համալսարանի գործունեության համաձայնագրից` կնքված 2015թ.-ին Ես կոչ եմ անում բանակին հանգիստ թողնել և պայքարը տանել քաղաքական եղանակներով. Սարգիս Քլոյան Ռուսաստանը տագնապով հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին. Մատվիենկո Իրական քաղաքական մեծամասնությունը գտնվում է այս երկու բևեռների մեջտեղում. Զոհրաբ Գևորգյան Հանրապետության նախագահի հայտարարությունը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Հանրապետության նախագահի կայացրած որոշման մասին Մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր՝ որպես իշխանություն սիրված լինելն է եղել Արայիկ Հարությունյանի աշխատասենյակում հոկտեմբերի 7-ին հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանին․ Սեյրան Օհանյանը մանրամասներ է հայտնում ԳՇ այդ հայտարարությունը բացարձակապես ապօրինի է. Փաշինյան Դիպուկահարներ՝ կառավարության շենքի տանիքին Փաշինյանը դիմեց հանրությանը. հանրահավաքը մեկնարկել է (ուղիղ)
website by Sargssyan