Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»


«Սպառնալիքները վերացական չեն. այս իշխանությունները համարժեք չեն գնահատում իրավիճակը»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Ցանկացած զորավարժություն մի քանի նպատակ է հետապնդում: Կոնկրետ մեր սահմանների մոտ Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈՒերի ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժությունները սկզբունքորեն չեն բացառում մեր սահմանին մոտ զորքեր կենտրոնացնելու նպատակը: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով փետրվարի 1-ից 12-ը Կարսում Թուրքիայի կողմից անցկացվելիք զորավարժություններին:

«2020 թ. սեպտեմբերի 27-ից առաջ Թուրքիան Ադրբեջանի հետ մի շարք զորավարժություններ էր անցկացնում՝ Ադրբեջանի տարածք բերելով և՛ զինտեխնիկա, և՛ զինանձնակազմ: Ես որևէ վտանգավոր զարգացում չեմ բացառում:Ես առարկայական սպառնալիքների մասին եմ ասում, և այդ սպառնալիքները վերացական չեն: Էրդողանի և իր անդրօվկիանոսյան տերերի՝ Մեծ Բրիտանիայի և, մասնավորապես, այդ երկրի արտաքին հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի մտքերն Իլհամ Ալիևի շուրթերին են, երբ Ալիևը հայտարարում է, որ «Երևանը, Զանգեզուրը և Սևանը ադրբեջանական հողեր են»»,- ասաց փորձագետը՝ այս փուլում կարևորելով մեր բանակի վերակազմավորման խնդիրը:

«Բայց ՀՀ-ում գործող իշխանությունների օրոք բանակը չի վերակազմավորվի: Այս իշխանությունները համարժեք չեն գնահատում իրավիճակը: Առավել ևս, որ բանակը վերազինելու կամային ու մասնագիտական որակներ չունեն: Ունակ չեն Հայաստանը ավելի մեծ սպառնալիքներին դիմագրավելուն պատրաստել:Այս իշխանությունները ժամ առաջ պետք է հեռացվեն, որ Հայաստանը պատրաստ լինի վատթարագույնին, ներառյալ՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈւ-երի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու և որոշակի տարածքային նկրտումների համար ռազմական գործողությունների դեմն առնելուն: Իրավիճակը ճիշտ չգնահատող, իսկ ավելի խիստ՝ այլ երկրների աշխարհաքաղաքական, ազգային և պետական շահերը սպասարկող իշխանությունները ժամ առաջ պետք է հեռանան, հակառակ դեպքում այն անդառնալի ավարտը, որը կարող է սպառնալ մեր երկրին, իրականություն կդառնա: Մենք այս օրինակն արդեն տեսանք Արցախում: Ժողովուրդն սկզբունքորեն չէր սպասում նման զարգացման, մինչդեռ փորձագետներն ավելի քան երկու տարի բարձրաձայնում էին այն վտանգի մասին, որ Փաշինյան Նիկոլը երկիրը պարտության է տանում, իսկ Արցախը՝ ամբողջովին հանձնելուն:

Ի դեպ, ծրագիրը դեռ մասնակի է իրականացվել, որովհետև Արցախում հայություն է մնացել, ռուս խաղաղապահներ և ռուսական ԶՈւ-երի ստորաբաժանումներ կան: Ծրագրով Արցախն ամբողջովին պետք է հայաթափվեր: Էլ չեմ ասում, որ Հայաստանից տարածքներ պետք է պոկվեն: Այս պահին հենց այդ գործընթացն է: Միակ ելքը իրավիճակին անհամարժեք իշխանությունների հեռացումն է, որի համար ժողովուրդը պետք է համարժեք ընկալի իրավիճակը»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Հայկ Նահապետյանի հետ զրույցում անդրադարձանք նաև ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցի այն դիտարկմանը, ըստ որի, «ՊՆ նախարարը փաստացի դուրս է մնացել ռազմական գործողությունների պլանավորման և վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են գերագույն հրամանատարին և ԶՈւ ԳՇ պետին»:

«Դավիթ Տոնոյանը ավելի լավ է հիշի, թե իր ո՞ր որոշմամբ Ադրբեջանին և Թուրքիային հնարավորություն տվեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի և ՀՀ ԶՈՒ-երի նկատմամբ ունենալ ռազմավարական առավելություն: Խոսքը անօդաչու գրոհային սարքերի կիրառմանը խոչընդոտող, կանխարգելող կամ հարվածող համապատասխան զինտեխնիկա ձեռք չբերելու մասին է: Կա տեսանյութ, որտեղ նա հեգնախառն ու բարձր տրամադրությամբ ասում է՝ մեզ պետք չեն ԱԹՍ-եր: Երկրորդ՝ թող հիշի, թե ինչպես էին «Պատրոն Դավոյի» հետ գնում այն զինատեսակները, որոնք չկարողացան չեզոքացնել հակառակորդի ռազմավարական առավելությունները՝ ի դեմս գրոհային ԱԹՍ-երի: Մյուս կողմից՝ այնուամենայնիվ, ԳՇ պետն իր ենթական էր: Պատերազմից հետո հրաժարականն ու նման մտքեր արտահայտելը նվազագույնը պատիվ չի բերում որևիցե բարձրաստիճան նախկին զինվորականի, էլ չեմ ասում՝ ՊՆ նախարարին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ