Համաշխարհային տնտեսությունը 2020 թվականին կրճատվել է 4.3 տոկոսով. ՄԱԿ

Կորոնավիրուսի համավարակի հետևանքները համաշխարհային տնտեսության համար 2,5 անգամ ավելի վատն են, քան 2009 թվականի ճգնաժամի ժամանակ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանում երկուշաբթի ներկայացված «Համաշխարհային տնտեսական իրավիճակն ու հեռանկարները» զեկույցում:

«2020 թվականին համաշխարհային տնտեսությունը կրճատվել է 4.3 տոկոսով, ինչն ավելի քան 2.5 անգամ ավելին է, քան 2009 թվականի համաշխարհային ճգնաժամի ժամանակ: 2021 թվականին ակնկալվող համեստ վերականգնումը 4.7 տոկոսով դժվար թե փոխհատուցի 2020 թվականի կորուստները»,- ասվում է փաստաթղթում:

«Ներկայիս աննախադեպ ճգնաժամի խորությունն ու ծանրությունը նախանշում են դանդաղ և ցավոտ վերականգնում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր տնտեսագետ, գլխավոր քարտուղարի՝ տնտեսական զարգացման հարցերով օգնական Էլիոթ Հարիսը:  

Վերջինս կարծիք է հայտնել, որ «վերականգնման երկարաժամկետ փուլ թևակոխելու համար երկրներին անհրաժեշտ է «սկսել երկարաժամկետ ներդրումներ զարգացնել, որոնք ճանապարհ կհարթեն առավել կայուն վերականգնման համար»:

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 99 մլն-ը, իսկ մահացածներինը՝ 2.1 մլն-ը:

Արսեն Թորոսյանի հայրը պաշտոն է ստացել Շրջակա միջավայրի նախարարությունում. News.am Ձյուն է տեղում. ԱԻՆ-ը տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանը ելույթի ժամանակ արտասվեց (տեսանյութ) Առավել հաճախ ի՞նչ անուններ են ստացել նորածինները՝ 2020 թվականին Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը Լույս չի լինի Երևանում և 3 մարզերում Մենք գլորվում ենք դեպի քաոս. Ազատ Արշակյան Նիկոլ Փաշինյանի երեք հենարանները Օնիկ Գասպարյանի աղջիկը գրառում է կատարել Նախկին զինվորականը՝ Մանե Գևորգյանի հայտարարության մասին ՌԴ-ն հրաժարվել է Հայ-ռուսական համալսարանի գործունեության համաձայնագրից` կնքված 2015թ.-ին Ես կոչ եմ անում բանակին հանգիստ թողնել և պայքարը տանել քաղաքական եղանակներով. Սարգիս Քլոյան Ռուսաստանը տագնապով հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին. Մատվիենկո Իրական քաղաքական մեծամասնությունը գտնվում է այս երկու բևեռների մեջտեղում. Զոհրաբ Գևորգյան Հանրապետության նախագահի հայտարարությունը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Հանրապետության նախագահի կայացրած որոշման մասին Մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր՝ որպես իշխանություն սիրված լինելն է եղել Արայիկ Հարությունյանի աշխատասենյակում հոկտեմբերի 7-ին հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանին․ Սեյրան Օհանյանը մանրամասներ է հայտնում ԳՇ այդ հայտարարությունը բացարձակապես ապօրինի է. Փաշինյան Դիպուկահարներ՝ կառավարության շենքի տանիքին Փաշինյանը դիմեց հանրությանը. հանրահավաքը մեկնարկել է (ուղիղ)
website by Sargssyan