Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Ու՞մ է սպասվում գլխապտույտ հաջողություն ու ֆինանսական մեծ վերելք 2021 թվականին

Lifestyle

2021թ. տարվա հովանավոր Սպիտակ Ցուլը բարեհաճ կլինի նրանց հանդեպ, ովքեր պատրաստ են շատ ուժ ներդնել աշխատանքի համար։

Խոյ. Խոյերն ինքնին հակասութուն են։ Մի կողմից նրանց էներգիան բավարարում է գումար վաստակելու եւ խնայելու համար, մյուս կողմից եթե նրանց հանկարծ ինչ-որ բան հարկավոր լինի, նրանք պատրաստ են հանել իրենց ու հարեւանի վերջին շապիկը, միայն թե ստանան ամենը։ Եթե 2020-ի հովանավորը՝ Առնետը, հանդուրժողական է այսպիսի անսպասելի ծախսերի հանդեպ, 2021-ի հովանավոր Ցուլը նման բան թույլ չի տա։ Ստիպված կլինեք սովորել խիստ կարգապահության ու ծրագրելու։ Փոխարենը հաջողությունը կարող է բիզնես բերել, որը կնախաձեռնեք «պարզապես փորձելու» համար։ Անշարժ գույքի, տարածքների, փոխառությունների հատ կապված ցանկացած գործարք ավելի լավ է հետաձգել։

Ցուլ. Ցուլը վաղուց արդեն ֆինանսապես պաշտպանված կլիներ, եթե սովորեր սկսածն ավարտին հասցնել։ Ցուլերը սուր միտք ունեցող, տաղանդավոր գործարարներ են, սակայն նրանց չի բավականացնում համբերությունն ու համառությունը։ Փորձեք գոնե կես տարով հրաժարվել սովորական հաճույքներից եւ կենտրոնանալ ֆինանսական կապիտալ վաստակելու վրա։ Հաջող գործարքների համար առավել լավ շրջան կլինի ամռան կեսերը։ Բացի այդ՝ հարկավոր է շատ ուշադիր լինել մտերիմ ընկերների հետ գործընկերության հարցում։ Բացառված չէ, որ նրանցից մեկի անփութությունը կարող է ֆինանսական մեծ սխալի գին ունենալ, որի հետեւանքները ստիպված կլինեք երկար հաղթահարել։

Երկվորյակներ. Երկվորյակներին բնորոշ է ժամանակից շուտ խուճապ բարձրացնել։ Բիզնեսի համար մի կողմից լավ է ամբողջ ընթացքում պատրաստ լինել ամեն ինչի, մյուս կողմից լրջորեն կանգնեցնում է հեռուն գնացող պրոցեսները. եթե երկարաժամկետ ֆինանսական ծրագիր եք կազմել, խուճապի մատնվելը վերջին գործն է։ Գործարար միջավայրում պատահում են տարբեր բաներ, կարեւոր է ճիշտ գուշակել ուղղությունն ու սովորել դիմացկուն լինել։

Գրասենյակային աշխատանքով զբաղված Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս չփորձել գերազանցել իրենց, ավելի լավ է փորձել եկամտի այլընտարանքային աղբյուրներ որոնել։ Ցանկացած ոլորտ, որը կփորձեք, գուցեեւ ձեզ չհարստացնի, բայց կօգնի լավ վաստակել։

Խեցգետին. Զգուշավոր եւ տնտեսող Խեցգետինն՝ ի դեմս տարվա հովանավորի, իսկական ընկերոջ կգտնի, ամենուր նրան հաջողություն կժպտա։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նույնիսկ կարող են ստանալ վաղուց մոռացված գումարը եւ կկարողանան հաջողությամբ ներդնել այն։ Խեցգետինները կկարողանան բազմաթիվ օգտակար գնումներ կատարել, վերանորոգում անել եւ կահույք գնել։ Սակայն այս դեպքում կարեւոր է, որ Խեցգետինները չտարվեն այս ամենով. ֆինանսական հոսք զգալով՝ կենանդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկություն կունենան շատ մեծ գումար վաստակել, ինչն արդար Ցուլը չի սիրում։ Չափից շատ ջանքեր մի գործադրեք. օգնեք մտերիմներին եւ այդ գումարը ներդրեք երեխաների տաղանդի զարգացման համար։

Առյուծ. Առյուծը սովոր չէ իրեն սահմանափակել, նրանք առաջնորդվում են «ուզում ես ապրել հարուստի նման, մտածիր ու գործիր հարուստի նման» նշանաբանով։ Ըստ ամենայնի՝ այդ փիլիսոփայությունը հաջող է, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գրեթե միշտ գումար ունեն։ 2021-ը բացառություն չի լինի։ Առյուծները կարող են նոր բիզնես սկսել կամ աշխատանքում լուրջ առաջխաղացում ունենալ, ինչը կօգնի լրջորեն բարելավել կենսամակարդակը։ Առյուծները վաստակած գումարը կծախսեն կա՛մ շքեղ նվերի, կամ էկզոտիկ ճամփորդության վրա։ Միակ բանը, որի հետ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պետք է զգույշ լինեն, ազարտային խաղերն են։

Կույս. Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների շարքում միլիոնատերերն ամենաշատն են։ Պատճառը ռացիոնալությունն է, շրջահայացությունն ու համակարգվածությունը։ Նրանք խելամիտ են վարվում եկամտի հետ, կարողանում են սակարկել, գումար վաստակել եւ խնայողություններ անել։ Նույնիսկ եթե Կույսերը խաղթեն վիճակախաղում, նրանք կապրեն նույն համեստությամբ, ինչպես նախկինում։ Եվ այդ փիլիսոփայությունը դուր է գալիս տարվա հովանավորին։ Ինչ էլ ձեռնարկեն Կույսերը, նրանց հաջողություն է սպասվելու։ Բացի այդ՝ ամռան ավարտին ծրագիր կհայտնվի, որը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին թույլ կտա ներդրում կատարել, իսկ տարվա ավարտին՝ մեծ եկամուտներ ստանալ։

Կշեռք. Կշեռքները հիանալիորեն կարողանում են ցույց տալ, որ բարեկեցիկ վիճակում են. երբեք չես հասկանա՝ նրանք հարուստ են, թե աղքատ, ինչից էլ միշտ հարց է առաջանում՝ նրան այդքան ձգտում են իրականություն դարձնել նոր նախագիծը, քանի որ ուտելու ոչինչ չունեն, թե այդքան ոգեւերոված են գաղափարով։ Նրանք միշտ առատաձեն են եւ պատրաստ տալ վերջինը, եթե դրա կարիքը լինի։ Դա նրանց համար կարող է բացասական լինել 2021-ին։ Կգտնվեն մարդիկ, որոնք կորոշեն օգտագործել դա, այդ պատճատով Կշեռքները ստիպված կլինեն սովորել ավելի խիստ լինել։ Ցլի տարում հարկավոր է ավելի շատ վստահել ինտուիացիային, որի հուշումները միշտ ճիշտ կլինեն։

Կարիճ. Կարիճները լավ գործարարներ են, իսկ գումարը նրանց համար ընդամենը նպատակին հասնելու միջոց է։ Հենց նրանք միջոցներ ունենան, անմիջապես շրջանառության մեջ են դնում։ Նրանք վստահ են, որ եկամուտ միշտ էլ կստանան, նույնիսկ եթե շրջապատում մարդիկ դրա արդյունքում սնանկանում են։ Այս վստահությունը 2021-ին կարող է բազմաթիվ տհաճություններ պատճառել, երբ Կարիճները որոշեն մեծ գումար ռիսկի ենթարկել։ Կարող է նաեւ պատահել, որ Կարիճները ստիպված լինեն փոխառություններ վերցնել։ Սակայն տարվա արդյունքներով՝ նրանք, միեւնույն է, լավ վիճակում կլինեն։

Աղեղնավոր. 2021-ին Աղեղնավորները կբացահայտեն իրենց պահուստային ուժերը, որոնք կարող են օգնել լրջորեն առաջ գնալ։ Նորարարական որեւէ գաղափար կամ նոր բիզների նախագիծ նրանց թույլ կտա արագորեն գումար վաստակել դրանով եւ լավ պարգեւավճար ստանալ։ Սեղնավորներին կարող են խանգարել միայն իմպուլսիվությունը եւ հետեւողականության բացակայությունը։ Այդ պատաճառով ցանկացած նախագիծ սկսելուց առաջ ավելի լավ է ծրագիր կազմել եւ հետեւել դրան։ Սա հնարավորություն կտա չտրվել տրամադրությանը եւ սխալ քայլեր չանել։ Փորձեք հրաժարվել ավելորդ ծախսերից։ Իրերի մեծ մասը, ինչի վրա գումար եք ծախսում, ձեզ անհրաժեշտ չէ։

Այծեղջյուր. Վերջին տարիների ընթացքում այնքան եք շտապել հասնել ձեր նպատակներին, որ բոլորովին մոռացել եք ընթացիկ խնդիրների լուծման մասին։ Ցլի տարին ժամանակ է, երբ հարկավոր է լրջորեն զբաղվել դրանով։

Վերանորոգման մասին վաղեմի երազանք, մուշտակի գնում, ատամների բուժում կամ նոր մեքենա. համարձակորեն լուծեք այդ խնդիրները 2021-ին։ Ընդ որում, ձեր էներգետիկ տրամադրվածությունը թույլ կտա արագորեն լուծել դրանք։ Փորձեք կրճատել ժամանցին ուղղված ծախսերը։ Խոսքն ավելի շատ ոչ թե անիմաստ ծախսերի, այլ էներգիան վատնելու մասին է։ Հարկավոր է ուժ ու իմաստություն կուտակել հաջորդ տարվա համար։ Ձեզ նոր ֆինանսական բարձունքներ են սպասվում։

Ջրհոս. Ջրհոսների կյանքում առատությունն ուղղակիորեն կապված է մարդկանց հետ լավ կոմունիկացիաների հետ, քանի որ նրանց միջոցով կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գումար են ստանում։ Եթե Ջրհոսը կարողանում է գործնական կապեր հաստատել, ընկերություն անել, հեշտությամբ հարթել կոնֆլիկտները, գումար կունենա։ Իսկ եթե չի սիրում համաձայնության գալ, միայնակ չի կարողանա հաղթահարել։ 2021-ին այդ միտումն առավել ակնհայտ կդառնա։

Սակայն տարվա հովանավորը հանդուրժողական է ծայրահեղությունների նկատմամբ եւ այս նշանի ներկայացուցիչներին հնարավորություն կտա փոխել կարծիքը։

Ավելին՝ այստեղ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023