Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ


Իմ հետևում կանգնած որևէ անձ չկա. Արտակ Թովմասյան

Քաղաքական

Մոտ մեկուկես ամիս առաջ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը հայտարարեց քաղաքականություն մուտք գործելու մասին, համագործակցության հրավիրելով բոլոր այն անհատներին, որոնք պատրաստ են աշխատել հանուն մեր երկրի հզորացման և շենացման:

Այսօր Ա. Թովմասյանը ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ ներկայացրեց քաղաքականությամբ զբաղվելու որոշման մանրամասները, նշելով, որ ստեղծված իրավիճակում արժանապատիվ հայ ժողովուրդը գտնվում է տագնապային իրավիճակում: Ուստի յուրաքանչյուր հայ, որը հասկանում է, թե ինչ է պատիվը, արժանապատվությունը և ինչ պետք է անել հայրենիքին սատարելու, հայրենիքը ցնցումներից զրերծ պահելու համար, այսօր պարտավոր է ոտքի կանգնել, միավորել իր համախոհներին և իր հնարավորությունների չափով սատարել մեր երկրի հզորացմանը:

Ի դեպ, Թովմասյանի՝ քաղաքականություն մուտք գործելու հայտ ներկայացնելուց հետո բարեգործական հիմնադրամի ղեկավարին սկսեցին ասոցացնել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի հետ: Նման սին փորձերից հետո, նրան փորձեցին վերագրել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի կնոջ՝ Ա. Հակոբանի հետ համագործակցելու վարկածը: Այս և այսօրինակ լուրերի մասին հարցին ի պատասխան, Թովմասյանը նշեց, որ անցած 30 տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանում, որի շրջանակներում առնչվել է բոլոր ղեկավարների հետ, ինչը նորմալ է, իսկ այն ինչ շատ հաճախ շրջանառվում է տարբեր հարթակներում, այդ թվում՝ լրատվամիջոցներում, զուրկ է տրամաբանությունից:

«Հաճախ շատ բաներ փորձում են իրար կապել առանց տրամաբանության: Եվ եթե սկսում ես վերլուծել, հասկանում ես, որ ամեն ինչ ներկայացվում է այլ կերպ և անտեսվում է կարևորը՝ սովորական վերլուծական մոտեցումը: Իմ կարծիքով՝ դրա պատճառն այն է, որ մարդիկ գուցե լավ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվել 44-օր տևած պատերազմի ընթացքում, կամ ինչ է կատարվում հիմա: Այնպես որ, նման խոսակցություններն ընդհանրապես որևէ հիմք չունեն, ինչ վերաբերում է իմ հետևում կանգնած որևէ անձի, ապա հստակ հայտարարում եմ, որ չկա որևէ քաղաքական ուժ կամ անձ, որը որևէ հարցում ուղղորդի ինձ: Հակառակը, ինձ ճանաչող բոլոր մարդիկ զարմանում են իմ այս որոշման առիթով, քանի որ տնտեսությունից հասկացող, գիտակից մարդը պետք է կամիկաձե լինի, որ քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացնի: Մեկ բան հստակ է՝ այսօրվա իշխանությունների յուրաքանչյուր օր ավել մնալը վտագ է ներկայացնում երկրի համար»,- ասաց Ա. Թովմասյանը:

Խոսելով ընդդիմության կողմից հունվարի 28-ին կազմակերպվելիք հանրահավաքին մասնակցելու մասին, նա նշեց, որ պատրաստվում է մասնակցել, քանի որ անկախ ամեն ինչից իրենք մշտապես նշել են Հայոց բանակի օրը: Բացի այդ, կազմակերպել են մի շարք միջոցառումներ, օգնելու համար պատերազմի ժամանակ վիրավորում ստացած անձանց բուժման գործընթացը կազմակերպելուն աջակցելու նպատակով:

Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, ապա Ա. Թովմասյանի տեղեկացմամբ ինքը և իր համախոհները ակտիվ բանակցություններ են վարում սփյուռքում գտնվող կայացած հայերի, հասարակական կազմակերպությունների հետ, և շատերը ցանկություն են հայտնում իրենց թիմի հետ ակտիվ համագործակցելու:

«Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի թիմակիցների ընտրության հարցում չսխալվենք, ինչը բավականին լուրջ և ծավալուն աշխատանք է: Մենք պետք է իրենց ասպարեզներում հաջողված անձանց ներգրավենք մեր շարքեր: Ուստի, մենք շատ մանրամասն ենք ուսումնասիրում բոլոր նրանց, որոնք ցանկություն են հայտնում համագործակցել մեզ հետ»,- ասաց Ա. Թովմասյանը:

Խոսելով Փաշինյանի թիմին իշխանություից հեռացնելու մասին, նա նշեց, որ կողմ է, որ փոփոխությունները տեղի ունենան օրենքի շրջանակներում, իսկ եթե լինեն արտահերթ ընտրություններ, ապա իրենց թիմն անպայման կմասնակցի ընտրություններին:

 

Մելանյա Կարապետյան

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային