Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Օդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ


Իշխանությունները դատական համակարգը ուզում են վերածել իրենց քաղաքական կցորդի․«Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Դատական համակարգը իշխանության երեք ճյուղերից մեկն է, որից առանձնահատուկ հանրային և հասարակական մեծ ակնկալիքներ կան։ Եվ պատահական չէ, որ Հայաստանում դատաիրավական բարեփոխումների հարցը միշտ ակտուալ է եղել, այլ հարց է, թե դա ինչպես է ներկայացվել կամ իրականացվել։ Խնդիրն այն է, որ դատական համակարգին է վերապահված արդարադատության իրականացումը, սակայն շատ հաճախ դատարանների կողմից կայացվող որոշումները թերի են և ոչ հիմնավոր, իսկ որոշ դեպքերում էլ գոհացուցիչ չեն հանրային ընդհանուր ընկալման համար։ Այդ է պատճառը, որ հասարակությունը բավական զգայուն է արդար որոշումների պակասի հարցում։ Դրա ցուցիչներից մեկն էլ ՄԻԵԴ-ի կողմից բեկանվող որոշումներն ու վճիռներն են, որոնցով պետությունն անարդար որոշումների ու վճիռների ընդունման համար պետք է փոխհատուցում տրամադրի։

Մյուս կարևոր հարցը դատական համակարգի անկախության և ինքնուրույնության ապահովման խնդիրն է, որն անընդհատ գտնվում է ոլորտի գործունեության բարելավում նախատեսող քննարկումների կիզակետում։ Բայց նկատի ունենանք, որ դատական բարեփոխումների անվան տակ կարող են այլ նկատառումներ թաքնված լինել, որի դեպքում հարցը դիտարկվում է ոչ թե հանրության, այլ նեղ քաղաքական շրջանակների շահերից ու նկատառումներից ելնելով։ Հենց այս պատկերն է գործող իշխանությունների կողմից առաջ քաշվող դատական «բարեփոխումների» հայեցակարգի դեպքում։ Ընդ որում, դրա հիմքում դրված է դատարանները քաղաքական իշխանությունից կախվածության մեջ գցելու ու վերահսկելի դարձնելու նպատակը։ Հենց այստեղ են աչքի զարնում դատական համակարգում նախատեսվող փոփոխությունների համատեքստում իշխանությունների կողմից առաջ քաշվող հիմնավորումները։

Օրերս Նիկոլ Փաշինյանը, արդարադատության նախարարություն կատարած այցի ժամանակ խոսելով դատական բարեփոխումների ընթացքի մասին, նշել է. «Վերջին շրջանում մենք ականատես ենք եղել դատական համակարգի քաղաքականացման փորձերի, ինչը, իհարկե, անթույլատրելի է և խարխլում է դատական համակարգի և արդարադատության գաղափարն ինքնին»։ Սա ապշելու հայտարարություն է, քանի որ փաստացի իր ողջ պաշտոնավարման ընթացքում դատական իշխանությունը քաղաքականացրած, այն ամբողջովին կամակատար դարձնելու ապարդյուն փորձեր արած Փաշինյանը դրանում մեղադրում է ուրիշներին։ Այստեղ տեղին է հիշեցնել նույն Փաշինյանի հետևյալ արտահայտությունը. «Ինչի ՀՀ-ում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարողա չանի՞»։ Ու այս հարցում վերջինս ոչ միայն չի սահմանափակվել դատական իշխանության նկատմամբ ճնշումներով, այլև անցել է օրենքների և երկրի գլխավոր օրենսդրական ակտի՝ սահմանադրության ոտնահարման ճանապարհով։ Բավական է հիշել, թե ինչպես երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու մոլուցքից ելնելով՝ Փաշինյանը նախաձեռնեց դատարանների շրջափակումը և նրանց գործունեության խաթարումը։

Դրան գումարվեցին ՍԴ-ի նկատմամբ ճնշումներն ու իշխանությանը ոչ հաճո, իսկ իրականում՝ անկախ դատավորների թիրախավորումը։ Հենց այս հարցում է, որ ՍԴ մի շարք դատավորների լիազորությունները դադարեցնելու համար իշխող խմբակցությունը ոտնահարեց Սահմանադրությունն ու փոփոխություններ իրականացրեց անցումային դրույթներում։ Այսպես ժամանակը լիովին տեսանելի դարձրեց, որ իշխանություններին դատական բարեփոխումների անվան տակ անհրաժեշտ է միայն հլու կամակատար, կախյալ ու աչառու դատական համակարգ, ինչը Փաշինյանը կարող է ծառայեցնել իր իշխանությունը պահելու, իրեն հաճո որոշումներ ընդունել տալու նպատակին։ Ու այս նպատակադրումից է բխում նաև իշխանությանը անխոնջ ծառայություն մատուցելու երդում տված Գագիկ Ջհանգիրյանի ու Դավիթ Խաչատուրյանի նշանակումը ԲԴԽ անդամների պաշտոնում։

Չէ՞ որ ԲԴԽ անդամների միջոցով իշխանությունները կարող են դատարաններին ու դատավորներին պահել իրենց վերահսկողության տակ։ Հատկանշական է նաև հակակոռուպցիոն դատարանի ստեղծման հարցը։ Կոռուպցիոն գործերը միշտ էլ դատարաններում քննարկման առարկա են դարձել, սակայն հարցն այն է, թե ինչո՞վ է պայմանավորված դրա համար առանձին դատարան ստեղծելու, նոր հաստիքներ բացելու, պետության վրա լրացուցիչ բեռ ավելացնելու անհրաժեշտությունը, եթե հատկապես կալանքների հարցում քաղաքական հեռահար նպատակներ չունես։ Իրականում իշխանությունները հակակոռուպցիոն դատարանի միջոցով փորձելու են իրենց քաղաքական հարցերը լուծել, այսինքն՝ ընդդիմադիրների վրա գործեր կարել ու լռեցնել նրանց ձայնը։ Իսկ այս ամենի արդյունքում մենք կտեսնենք, թե ինչպես է դատական համակարգը ոչ միայն զրկվում ինքնուրույնությունից, այլև վերածվում իշխանությունների քաղաքական կցորդի։ Այս ամենն այն դեպքում, եթե Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, ինչը շատ կասկածելի է..․

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ ՍարգսյանԸնդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար Մեդիատասովչիկների կամ մեդիասվաղչիների մասին Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԾաղկաձորի Մուլտի Ռեսթ հյուրանոցում տեղի կունենա Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումը․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՀաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Նիկոլի անդոների կողմից նետված թուրքական թեզերը մի քննարկեք. Էդուարդ ՇարմազանովՀայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկԱպրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են