ԵԽԽՎ-ն իր զեկույցում հայ գերիների մասով ևս կարտահայտվի. Տաթևիկ Հայրապետյան
ՔաղաքականՕրերս ԵԽԽՎ-ում մեկնարկեց ձմեռային նստաշրջանը, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Orer.am-ի հետ զրույցում խոսելով լիագումար նիստի ժամանակ ներկայացված հայ գերիների վերադարձի անհիմն ձգձգման մասին հարցն օրակարգ ընդունելու առաջարկը մերժելու մասին, նշեց, որ պատվիրակությունը մերժել է հարցը հրատապ կարգով օրագարգ մտցնել, քանի որ այդ հարցի մասին համապարփակ զեկույց է պատրաստվում, ուստի այն նիստի օրակարգում ներառելու անհրաժեշտությունը հրատապ էր:
«Այդուհանդերձ, հարցը լայն քննարկման արժանացավ քաղաքական շրջանակներում, բացի այդ, հայկական պատվիրակության անդամներն իրենց ելույթներում խոսել են այդ խնդրի կարևորության մասին, նշելով, որ հայ գերիների կյանքը փաստացի վտանգված է, որը նաև իր անդրադարձն ունեցավ տարբեր պատվիրակությունների ներկայացուցիչների կողմից: Նշեմ նաև, որ մեր աշխատանքները շարունակվել են և՛ քաղաքական խմբերում, և՛ հանձնաժողովի լիագումար նիստերում և տարբեր այլ հարթակներում»,- ասաց Տ. Հայրապետյանը:
Խոսելով հարցը օրակարգ չնեռառելու կապակցությամբ հայաստանյան քաղաքական շրջանակների կողմից բուռն քննարկման առարկա դառնալու, ինչպես նաև սուր քննադատության ենթարկելու մասին, պատգամավորը նշեց, որ քննադատորղները, հավանաբար լավ ծանոթ չեն ԵԽԽՎ գործելաոճին:
«ԵԽԽՎ-ն ելնելով իր ներքին ընթացակարգերից չէր կարող արտահերթ նիստ հրավիրել: Ավելին, երկար ժամանակ է վեհաժողովն աշխատում էր օն-լայն տարբերակով և բավական դադարից հետո առաջին անգամն էր նման նիստ գումարում: Ինչ վերաբերում է մեր պատվիրակության գործունեությանը, ապա մենք աշխատում ենք և՛ բաց, և՛ փակ հարթակներում, և, կարծում եմ, առաջիկայում, երբ հրապարակվի զեկույցը մենք ականատես կլինիենք բավականին ուշագրավ գնահատականների»,- ասաց Տ. Հայրապետյանը:
Արմինե Գրիգորյան