ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (ՀՈՒՆՎԱՐԻ 28)․ Պատմական որոշում, որով ազդարարվել է ազգային բանակի ստեղծման սկիզբը․ «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ
Հայաստան՝ Հայաստանի զինված ուժերի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1885 - ծնվել է բանաստեղծ ու հասարակական գործիչ Վահան Տերյանը:
1892 - ծնվել է բանաստեղծ, ուսուցիչ, խմբագիր Արմեն Տորյանը:
1897- թուրք-քրդական հրոսակախմբերը հարձակվել են Խլաթ գավառի Սոխորդ գյուղի վրա: Աղբյուր Սերոբը կազմակերպել է հայերի դիմադրությունը:
1905 - ծնվել է ամերիկահայ գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանը:
1920- օսմանյան խորհրդարանը ընդունել է «Ազգային ուխտը» («Թուրքիայի անկախության հռչակագիրը»), որը բացառում էր միացյալ, անկախ Հայաստանի ստեղծումը հայերի պատմական հայրենիքում:
1928 - ծնվել է քանդակագործ Արարատ Հովսեփյանը:
1992-Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Շուշիի մոտ խփվել է ադրբեջանական ավիաընկերության Ми-8 ուղղաթիռը, որը Աղդամից զորք էր տեղափոխում շրջափակված Շուշի: Ըստ տարբեր տվյալների, զոհվել է 30-ից 47 անձ: -Հայաստանի կառավարությունն ընդունել է «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որը ազդարարել է ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Այդ որոշումով նորաստեղծ նախարարության ենթակայությանն են հանձնվել գոյություն ունեցող որոշ գնդեր։
2011– ստեղծվել է «Լիտոպեդիա» հայկական բանասիրության ինտերնետային հանրագիտարանը:
2015-Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դերասան Վարդան Պետրոսյանը, մեղավոր ճանաչվելով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, դատապարտվել է 5 տարվա ազատազրկման:
2019-վերաքննիչ դատարանը մերժել է նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը:
ԱՇԽԱՐՀ
98 -Հռոմի կայսր է դարձել Մարկ Ուլպի Տրայանը:
814 –վախճանվել է ֆրանկների թագավոր Կառլոս Մեծը:
1495 -Հռոմի պապը Ֆրանսիայի թագավոր Կարլ 8-րդին որպես պատանդ է հանձնել իր որդուն՝ Չեզարե Բորջիային:
1596 –նավարկության ժամանակ դիզենտերիա հիվանդությունից վախճանվել է անգլիացի ծովակալ, ծովահեն Ֆրենսիս Դրեյքը:
1611 -ծնվել է լեհ աստղագետ, սելենոգրաֆիայի հիմնադիր Յան Հեվելինը:
1706 -ծնվել է անգլիացի տպագրիչ և հրատարակիչ Ջոն Բասկերվիլը, որը հանդիսանում է իր անունը կրող նոր տիպի շրիֆտի ստեղծողը:
1820– Ֆադեյ Բելինսհաուզենը և Միխայիլ Լազարևը ռուսական նավերով հայտնագործել են Անտարկտիդա մայրցամաքը:
1853– ծնվել է ռուս փիլիսոփա, աստվածաբան, բանաստեղծ, հրապարակախոս, գրաքննադատ Վլադիմիր Սոլովյովը:
1874 - ծնվել է ռուսաստանցի ռեժիսոր Վսևոլոդ Մեյերխոլդը:
1887 - ծնվել է լեհ-ամերիկյան դաշնակահար Արթուր Ռուբինշտեյնը:
1900 -Լեյնցինգ քաղաքում հիմնադրվել է գերմանական ֆուտբոլային միությունը՝ Բունդեսլիգան:
1911 - ծնվել է խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ Մստիսլավ Կելդիշը:
1918 -Էստոնիան և Լատվիան հայտարարել են իրենց անկախությունը Ռուսաստանից:
1939 - վախճանվել է իռլանդացի բանաստեղծ Ուիլ յամ Բաթլեր Եյթսը:
1955– ծնվել է Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլա Սարկոզին:
1985– աշխարհահռչակ երգիչների կողմից կազմված «USA for Africa» խումբը ձայնագրել է «We Are the World» երգը:
1986– վթարի հետևանքով պայթել է ՆԱՍԱին պատկանող «Չելենջեր» ամերիկյան Սփեյս շաթլը:
1996– վախճանվել է ազգությամբ հրեա, ռուս բանաստեղծ, էսսեիստ, դրամատուրգ, թարգմանիչ Իոսիֆ Բրոդսկին:
1999 -Մոսկվայում կայացել է «Միսս համագործակցություն» գեղեցկության մրցույթի եզրափակիչը:.
2002– վախճանվել է շվեդ նշանավոր գրող, մանկագիր, արձակագիր և սցենարիստ Աստրիդ Լինդգրենը («Պեպպի Երկարագուլպան», «Կարլսոնը, որ բնակվում է տանիքում»):
2009 -Մոսկվա է ժամանել Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն: Սա ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Կուբայի առաջնորդի առաջին պաշտոնական այցն էր Ռուսաստան:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում