«Անցանկալի» համայնքապետերը կառավարության դեմ կոնտր քայլ են ներկայացրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Տարեվերջին կառավարությունը հանրային քննարկման դրեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է համայնքների խոշորացում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերում: 186 համայնքից որոշել են ստանալ 11-ը։ Խնդիրն այն է, որ նախագիծը հանրային քննարկման է դրվել ռազմական դրության պայմաններում, ավելին՝ վերջնաժամկետ են սահմանել  խոշորացման այս փուլն ավարտել մարտ-ապրիլ ամիսներին։ ՀՀ Սահմանադրությամբ եւ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով ռազմական դրության ժամանակ արգելվում է հանրաքվե անցկացնելը: Բայց խոշորացումն իշխանության համար հրատապ է, որ հասցնեն անցանկալի համայնքապետերից ազատվել եւ խոշորացումից հետո նոր ընտրություններ անցկացնել։ 

Մեր տեղեկություններով, մի շարք համայնքապետեր, մասնավորապես Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, Նոր Հաճնի համայնքապետ Գագիկ Մաթեւոսյանը դիմել են Սահմանադրական դատարան եւ վիճարկում են ռազմական դրության պայմաններում հանրաքվեի անցկացումը սահմանափակող դրույթը։ Այսինքն՝ նրանք ուզում են, որ մինչ խոշորացումը հարցը դրվի հանրաքվեի, եւ համայնքի բնակչությունը հայտնի իր կարծիքը՝ ուզո՞ւմ է գնալ խոշորացման, թե՞ ոչ։ ՍԴ-ն նախադեպային որոշում է կայացրել՝ հայցը վարույթ ընդունելով, այն կքննվի մայիսին։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Մահացել է Գևորգ Գրիգորյանի հայրը ԶՈւ գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Ովքեր կազատվեն զինվորական ծառայությունից. «Ժամանակ» Պատերազմում խոսելու ունակությունը կորցրած զինվորը թղթի վրա սա գրեց. ՖՈՏՈ Ինչպես են ռուս խաղաղապահներն ականազերծում Մարտակերտի տարածքը /Տեսանյութ/ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Արցախից նոր հաղորդագրություն է եկել Խաչիկ Ասրյան. Փաշինյա՛ն Նիկոլ, Հայ ազգը սև կամ սպիտակ չի կարող լինել. Հայ ազգը Եռագո՛ւյն է և վե՛րջ ՏԵՍԱՆՅՈՒԹ` Սոսի Խանիկյանի վրաերթի դեպքից Լույս չի լինի Երևանում և 6 մարզերում Սկանդալային բացահայտումներ՝ առևանգված հայկական ինքնաթիռից. Yerevan.Today «Ժողովուրդ». Արման Բոշյանին հատուկ առաջադրանք է տրվել. ինչպես լեզու գտնել անկախ պատգամավորների հետ «Հրապարակ»․ Թեկուզ ավելի մեծ հանրահա­վաք կազմակերպի, թեկուզ 100 հազար մարդ գնա, միևնույն է, ոչինչ չի փոխվելու․ լուծումը արտահերթ ընտրությունն է՝ Փաշինյանի գնալուց հետո․ ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. Փաշինյանը թիմակիցներին նամակ է ուղարկել. «Ժողովուրդ» «Հայաստանի Հանրապետություն». Հայաստանում ներդրվում է «Միասնական հայտ» համակարգը «Հրապարակ»․Ինքը թիմի պատանդն է,թիմը՝իր «Հրապարակ»․Նիկոլ Փաշինյանը ինչով է փակել նախագահի բերանը «Հրապարակ»․Էդմոն Մարուքյանը Փաշինյանի մոտ կպնդի՞ ԳՇ պետի վերաբերյան պահանջը «Հրապարակ»․Ի՞նչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը
website by Sargssyan