Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը
КультураՄոսկվայում, 88 տարեկան հասակում, մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը, ով նախկինում վարակվել էր կորոնավիրուսով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա կինը՝ դերասանուհի Իրինա Կուպչենկոն:
Հունվարի 28-ին Լանովոյի վիճակը կտրուկ վատացել է, մինչդեռ մեկ օր առաջ բժիշկները պնդել են, որ նրա վիճակը կայուն է: Դերասանը միացված է եղել թոքերի արհեստական օդափոխման համակարգին և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք, հետագայում նա կլինիկական մահ է տարել:
Հունվարի 2-ին հայտնի դարձավ, որ Վասիլի Լանովոյն ու նրա կինը՝ դերասանուհի Իրինա Կուպչենկոն, վարակվել են կորոնավիրուսով: Դերասանն իրեն լավ էր զգում, բայց տարիքի պատճառով նրան հոսպիտալացրել են: Դրանից հետո բժիշկները պնդել են, որ նրա թոքերի միայն 5 տոկոսն է վնասվել և մի քանի օրից նա դուրս կգրվի: