«2020 թվականի մեր բնական աճի ցուցանիշն ամենացածրը կլինի»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ակնհայտ է, որ մեր երկրին բաժին հասած գործոններն ու դրանց հետևանքով ունեցած մարդկային կորուստներն իրենց հետքն են թողնելու նաև դեմոգրաֆիկ իրավիճակի վրա: Այդուհանդերձ, մինչև հատկապես պատերազմի հետևանքներին անդրադառնալը, ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը մտովի ավելի վաղ ժամանակահատված է գնում: «Մեր ժողովրդագրական խնդիրները դեռ մոտ 30 տարի առաջ են սկսվել, մինչդեռ անկախացումից առաջ բավականին դինամիկ զարգացող ժողովրդագրական իրավիճակ ունեինք: Մեր բնակչության թիվը բնական աճի հաշվին բավականին աճել էր խորհրդային տարիներին, բայց 1991 թվականից հետո այդ ամենը խաթարվեց՝ հաշվի առնելով 1992 թ.-ից սկսված արտագաղթը:

Իրականում մեզ մոտ արտագաղթը երբեք կանգ չի առել, և, ըստ վերջին տվյալների, Հայաստանից արտագաղթել է մոտ 1 մլն 115 հազար մարդ: Մեզ փրկում էր մի հանգամանք՝ այս տարիներին բնական աճի բարձր ցուցանիշ ենք ունեցել: Եվ եթե այդ բնական աճը չլիներ, այսօր հանրապետությունում կապրեր ոչ թե 2 մլն 967 հազար մարդ, այլ մոտ երկուսուկես միլիոն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Մարկոսյանը՝ նշելով, որ, ցավոք, մեզ մոտ հետևողական ժողովրդագրական քաղաքականություն չի եղել, ռազմավարություններն իրականություն չեն դարձել: «Միայն 2014 թ. որոշում կայացվեց, ըստ որի, 2014 թ. հունվարի 1-ից չորրորդ երեխայի միանվագ նպաստը դարձավ մեկ միլիոն դրամ, 5-րդինը՝ մեկուկես միլիոն: Մինչդեռ 2012 թվականից գյուղական բնակավայրերում մեկ կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվն ավելի քիչ է, քան քաղաքային բնակավայրերում: Նման իրավիճակ աշխարհում գոյություն չունի, քանի որ պատմականորեն գյուղերում ավելի շատ երեխաներ են ունենում: Սա վկայում է այն մասին, որ մենք գյուղերում լուրջ խնդիրներ ունենք, որոնք վերացված չեն:

Գյուղերի զարգացման քաղաքականություն մեզ մոտ ես այդպես էլ չեմ տեսել, ինչը խնդիր է. գյուղերից բնակչության ավելի մեծ արտահոսք է եղել, և խոսքը միայն արտագաղթի մասին չէ: Ներքին տեղաշարժերի արդյունքում մարդիկ եկել են Երևան կամ երևանամերձ շրջաններ: Այսինքն, մենք տարաբնակեցման լուրջ խնդիր ունենք: Այս խնդիրներին գումարենք նաև պատերազմի հետևանքներից մեկը. այն անվտանգության շերտը, որը կար, այսօր չկա: Այսինքն, այսօր սահմանամերձ գոտի են դարձել նաև Սյունիքից մինչև Վարդենիս ընկած շրջանները, մինչդեռ մինչ այս Տավուշը ու Սյունիքի նախիջևանյան հատվածն էին սահմանամերձ: Հիմա ավելի երկար սահման ունենք, ինչի առումով լուծման կարիք ունեցող խնդիրներ կան, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական: Բացի այդ, մենք անվտանգային մեծ խնդիր ունենք, և այդ խնդիրն այսօր պետք է այնպես լուծվի, որ մարդը հանգիստ իր գործով զբաղվի ու չմտածի այդ խնդրի մասին»,-ասաց նա՝ շեշտելով, որ, ընդհանուր առմամբ, թե՛ կորոնավիրուսը, թե՛ պատերազմն իրենց ազդեցությունն ունեցել են ժողովրդագրական իրավիճակի վրա:

Ընդգծելով, որ 2019 թվականը ժողովրդագրական իրավիճակի բարելավման քաղաքականության և աշխատանքների առումով բավականին լավ մեկնարկ էր ունեցել, մի քանի ծրագրեր ու որոշումներ էին կյանքի կոչվել, Ա. Մարկոսյանը միևնույն ժամանակ նկատեց. «Ցավոք, 2020թ. հուլիսից մինչ օրս աշխատանքներն այդքան էլ ակտիվ չեն: Այսօր հետազոտություններ կատարելու կարիք կա՝ հասկանալու, թե ինչ փոխվեց ժողովրդագրական գործընթացներում: Դա կօգնի համարժեք ծրագրեր իրականացնել և գոնե պահել առկա իրավիճակը: 2020թ. առաջին 11 ամիսներին 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվը մոտ 427-ով աճել էր: Բայց, ցավոք, մահերի մեծ աճ ունենք, որը կապված է կորոնավիրուսի և Արցախյան 44օրյա պատերազմի հետ. 2020թ. առաջին 11 ամիսներին նախորդ տարվա համեմատ մահերը մոտ 7200-ով աճել են, ինչի հետևանքով 2020 թ.-ի մեր բնական աճի ցուցանիշն ամենացածրը կլինի բոլոր ժողովրդագրական դիտարկումների մեջ: 2020 թ.-ի բնական աճի ցուցանիշը 2019թ. համեմատ մոտ 4 անգամ ցածր կլինի: Այն երևի կլինի 1992 թվականից մինչ այսօր ամենացածր ցուցանիշը»:

Արտակ Մարկոսյանը շեշտեց՝ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվել, որովհետև խնդիրները և՛ անվտանգային են, և՛ սոցիալական, և՛ տնտեսական: «Պետք է հասկանալ և քաղաքականության մշակման նոր ծրագրեր բերել. այսօր ամենամեծ խնդիրը 3-րդ, 4-րդ երեխաների ծնունդը խրախուսելն է: Հիմնական քաղաքականությունը պետք է նշվածին միտված լինի: Ցավոք, այս պահին աշխատանքներ չեն իրականացվում, բայց հուսով եմ՝ առաջիկա ժամանակահատվածում կփորձենք ակտիվացնել քաղաքականությունը, որովհետև այն շատ կարևոր է՝ հաշվի առնելով նաև վերջին իրադարձությունները: Այո, այսօր սոցիալական ճնշում կա. այսքան զոհեր, վիրավորներ ունենք, բացի այդ, մեր հայրենակիցները փախստականի կարգավիճակ ունեն:

Բավականին գումարներ ենք ծախսում Արցախի մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար, բայց, կարծում եմ, միջոցներ կգտնվեն նաև վերոնշյալ խնդրի համար. ժողովրդագրական զարգացումը շատ կարևոր է մեր երկրի համար, որովհետև եթե այն չլինի, առաջիկա տասնամյակներում բավականին լուրջ խնդիրներ կունենանք»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ-ում ոստիկանները փնտրում են հայ երիտասարդի սպանության գործով հետախուզվող ադրբեջանցիներին Արմավիրում ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ Բաղրամյան պողոտայից դանակով զինված հարբած տղամարդ է բերման ենթարկվել. Ռիա Նովոստի Լույս չի լինի Երևանում և 6 մարզերում Դոլարն ու եվրոն էժանացել են Հռոմի պապը կանխատեսել է համաշխարհային նոր ջրհեղեղ «Ասում էի՝ պապ մի գնա բանակ, ո՞նց առանց քեզ ապրենք, ասում էր՝ չեմ գնա, խաբեց, գնաց». Վահան Տոնոյանը Իսրայելական պաշտպանական համակարգը խոցել է Երևանի կողմից՝ Բաքվի ուղղությամբ արձակած ռուսական հրթիռները (տեսանյութ) Ադրբեջանը ներակայացրել է պատերազմում մահացած զինծառայողների նոր անուններ Խաչերի օրհնություն և հանձնում զինծառայողներին՝ «Թովմասյան» հիմնադրամի հովանավորությամբ (տեսանյութ) Սերժ Սարգսյանն առաջիկայում հրապարակայնորեն կրկին կանդրադառնա հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է զոհված զինծառայողի մասունք Գոհար Ավետիսյանի անակնկալը հայրիկին. Տեսանյութ Իրավիճակը ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական մասում Ադրբեջանը գերիների դիմաց նոր ճանապարհ է ուզում. Մանրամասներ «Երկրի անկայուն վիճակի պատճառով բանակցությունները դադարել են»․ անհետ կորածի հարազատ Նախագահը հրամանագիրը չի ստորագրել, որ այն ուժի մեջ մտնի. նա դավադիր իշխող ուժի հետ նորից գնաց գործարքի. սահմանադրագետ Արմեն Սարգսյանը փաստացի ազատեց գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին Գերագույն շտաբի պետի պաշտոնից. Վարուժան Ավետիքյան Եթե մեր քայլերը չվերաիմաստավորենք, ապա կկորցնենք պետությունն ու պետականությունը. Սուրեն Պետրոսյան Արցախում քրեական գործ է հարուցվել
website by Sargssyan