Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի թիմերը, գոնե այս պահին չունեն հասարակական վստահության բավարար ռեսուրս. Սուրեն Սուրենյանց

Analysis

Հունվարի վերջին «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը հայտարարել էր, որ իր ղեկավարած կուսակցությունը հեռանում է «Հայրենիքի փրկության շարժումից»: Որպես հիմնական փաստարկ նա նշել էր, որ շարժումը, իրականում ղեկավարվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից և ընդդիմության քայլերի որոշման գործընթացում շարժմանը միացած կուսակցությունները մասնակցություն չունեն:

Այլ կերպ ասած՝ շարժումը վերածվել էր ընդամենը կատարողների խմբի, ինչը, փաստորեն, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության համար անընդունելի ձևաչափ էր: Ս. Սուրենյանցի այս հայտարարությունից որոշ ժամանակ անց Ռ. Քոչարյանը հայտարարեց իր՝ մեծ քաղաքականություն վերադառնալու մասին: Կարճ ասած, նա որոշեց ընդհատակից դուրս գալ և բաց խաղաքարտերով գործել:

Orer.am-ի հետ զրույցում, հարցին, թե՝ արդյո՞ք Ս. Սուրենյանցի հայտարարությունը ստիպեց Ռ. Քոչարյանին, իր՝ քաղաքականություն վերադառնալու մասին բաց տեքստով հանդես գալ, թե՞ իրականում «Հայրենիքի փրկության շարժումն» էր իրեն սպառել, քաղաքական գործիչը պատասխանեց, որ երկու գործոններն էլ իրենց դերակատարությունն ունեցել են:

«Իմ հրապարակային հայտարարություններից հետո այլևս անիմաստ էր թաքցնել, որ իրականում Ռոբերտ Քոչարյանն է կանգնած 17-ի ձևաչափի հետևում, քանի որ դա հերքելը շատ դժվար կլիներ: Բայց, պետք է հաշվի առնել, որ Քոչարյանը փորձառու գործիչ է և ինքն էլ էր հասկացել, որ բլից-կրիգային զարգացումներ ենթադրող ձևաչափն իրեն սպառել է: Եվ այս իրավիճակում բավականին ռացիոնալ լուծում գտավ, հայտարարելով խորհրդարանական հնարավոր արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին: Սա, կարելի է ասել, Քոչարյանի ամբողջ քաղաքական գործունեության ընթացքում կայացրած ամենառացիոնալ որոշումն էր: Այսինքն՝ նա ոչ թե գնաց արկածախնդրությունը գեներացնելու ճանապարհով, այլ որոշեց հրապարակային քաղաքական գործունեություն իրականացնել, ըստ էության մի կողմից փաստացի ամրագրելով «Փրկության շարժման» քաղաքական մահը, մյուս կողմից՝ քաղաքական հայտ ներկայացրեց այն հաշվարկով, որ ընդդիմադիր դաշտում կդառնա կոնսոլիդացնող կենտրոն շատ ուժերի համար»,- ասաց Ս. Սուրենյանցը:

Խոսելով արտահերթ ընտրությունների անցկացման պահանջի դե ֆակտո փոշիացման մասին, քաղաքական գործիչը նշեց, որ Փաշինյանի իշխանությունը մինչև 2023 թվականը երակարձգվել չի կարող, քանի որ դասական իմաստով, հայաստանյան իշխանություն այլևս գոյություն չունի:

«Ըստ էության այս իշխանությունը երկրի ներսում չի կարողանում վերահսկել իրավիճակը, ինչը ակնհայտ է կյանքի բոլոր ոլորտներում: Այլ խնդիր է, որ, այսպես կոչված՝ հարթակային ընդդիմությունը չի կարողանում այս իշխանությանը հեռացնել իշխանությունից: Բայց, սրանից փակուղին է ավելի խորանում, ոչ թե՝ վերանում: Հետևաբար, արտահերթ ընտրություններն, ըստ էության, այլընտրանք չունեն: Մյուս կողմից, ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն անկեղծորեն ձգտում է խորհրդարանական ընտրությունների անցկացմանը և չեմ էլ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանն անկեղծորեն մտածում է, որ արտահերթ ընտրություններում իշխանությունը վերադարձնելու մեծ շանս ունի: Պարզապես, արտահերթ ընտրությունների անցկացումը դարձավ այն գաղափարը, որի շահարկմամբ Փաշինյանը փորձում է երկարաձգել իր իշխանությունը, իսկ Քոչարյանը՝ ընդդիմադիր դաշտում փորձում է ստանձնել առաջնահերթությունը: Ավելի պատկերավոր եթե ասենք, ապա ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի թիմերը, գոնե այս պահին չունեն հասարակական վստահության այն ռեսուրսը, որ կարողանան խորհրդարանական ընտրություններով լուծել իրենց խնդիրները»,- ասաց Ս. Սուրենյանցը:

Ինչ վերաբերում է քաղաքական երրորդ բևեռ ձևավորելու հնարավորության մասին, քաղաքական գործիչը նշեց, որ դա պետք է իրականացնեին խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, բայց հետևելով իրադարձություններին, պարզ է դառնում, որ նրանցից որևէ մեկը առանձնապես չի ձգտում երրորդ բևեռի հայտ ներկայացնել:

«Հետևաբար այդ առաքելությունը պետք է իրենց վրա փորձեն վերցնել ավելի փոքր կուսակցությունները, այդ թվում՝ մեր կուսակցությունը, որոնք իսկապես առնչություն չեն ունեցել ո՛չ Փաշինյանի, ո՛չ հին իշխանական համակարգերի հետ: Կստացվի, թե՝ ոչ, շատ դժվար է ասել: Համենայն դեպս, պետք է անդադար և հետևողական կերպով այդ ուղղությամբ աշխատել, որովհետև եթե մենք Հայաստանի քաղաքացու ընտրությունը թողենք Հոկտեմբերի 27-ից Նոյեմբերի 9-ի միջակայքում, ըստ էության, կանգնելու ենք Հայաստանի Հանրապետության կորստի վտանգի առջև»,- ասաց Ս. Սուրենյանցը:

Արմինե Գրիգորյան
 

 

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer