ԱՄՆ-ն գործընկեր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար «էներգետիկ անվտանգությանը» առնչվող նոր նախագիծ է նախաձեռնել. RT

Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը (USAID) նախատեսում է մի շարք գործընկեր երկրներում գործարկել ծրագիր, որը վերաբերում է «տարածաշրջանային էներգիայի մատակարարման անվտանգության, հուսալիության և արդյունավետության բարելավմանը»: Այս մասին գրում է RT-ն, որի տրամադրության տակ է հայտնվել այն փաստաթուղթը, որում ներկայացված են ծրագրի վերաբերյալ որոշ մանրամասներ: 

Նշվում է՝ «Ներդրումներ էներգետիկ ակտիվների զարգացման գործում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներդրումներ իրականացնել էներգետիկայի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ «ջերմության և էլեկտրաէներգիայի արտադրության օբյեկտներում, էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման ցանցերում, ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքներում»: Առաջարկվում է նաև հատուկ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքային առաջարկներին, որոնք զգալի ներդրումներ են պահանջում:

Բացի այդ, ըստ ծրագրի՝ կապալառուները պետք է որոշեն էներգետիկ ոլորտում ներդրումային նախագծերի ծավալը հետևյալ երկրներում ՝ Ադրբեջան, Ալբանիա, Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Վրաստան, Կոսովո, Մոլդովա, Հյուսիսային Մակեդոնիա, Սերբիա և Ուկրաինա:

Շեշտվում է նաև, որ այս ծրագիրը պետք է օգնի ամերիկյան բիզնեսի և տեխնոլոգիաների համար շուկաների բացման գործում: 

«Գործողությունները պետք է ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցեն գործակալության նպատակներին՝ նվազեցնելով կախվածությունն էներգետիկ ռեսուրսների ներկրումից, դրանով իսկ սահմանափակելով օտարերկրյա կառավարությունների կամ այլ դերակատարների վնասակար ազդեցությունը ներքին գործերին, ինչպես նաև ավելացնելով ազգային ինքնաբավությունը և դրական ազդեցություն ունենալով էներգիայի մատակարարման անվտանգության վրա», - ասվում է փաստաթղթում: 

Միևնույն ժամանակ, USAID-ում նշել են, որ եվրոպական և եվրասիական տարածաշրջանների գործընկեր երկրները Ռուսաստանից հիմնականում կախվածություն ունեն այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է նավթի և գազի ներկրմանը:

«Հետևաբար, այդ պետությունների էներգետիկ ոլորտում կատարվելիք ներդրումները, ըստ ամերիկացի փորձագետների, ուղղակիորեն կազդեն մատակարարումների անվտանգության և հուսալիության բարձրացման վրա, ինչպես նաև կնվազեցնեն քաղաքական միջամտությունների նկատմամբ խոցելիությունը»,- հստակեցրել են գործակալությունից:

Հիշեցնենք՝ 2020 թվականին Միացյալ Նահանգները հայտարարել էր Եվրամիության և գործընկեր պետությունների միջև համագործակցության ընդլայնման ծրագրերի մասին՝ եվրոպական շուկայում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու և վառելիքի մատակարարումները դիվերսիֆիկացնելու համար:

Բացի այդ, ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ իրենք վերահսկելու են «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության ավարտը, և անհրաժեշտության դեպքում, կքննարկեն պատժամիջոցների կիրառման հարցը:

 
ՌԴ-ում ոստիկանները փնտրում են հայ երիտասարդի սպանության գործով հետախուզվող ադրբեջանցիներին Արմավիրում ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ Բաղրամյան պողոտայից դանակով զինված հարբած տղամարդ է բերման ենթարկվել. Ռիա Նովոստի Լույս չի լինի Երևանում և 6 մարզերում Դոլարն ու եվրոն էժանացել են Հռոմի պապը կանխատեսել է համաշխարհային նոր ջրհեղեղ «Ասում էի՝ պապ մի գնա բանակ, ո՞նց առանց քեզ ապրենք, ասում էր՝ չեմ գնա, խաբեց, գնաց». Վահան Տոնոյանը Իսրայելական պաշտպանական համակարգը խոցել է Երևանի կողմից՝ Բաքվի ուղղությամբ արձակած ռուսական հրթիռները (տեսանյութ) Ադրբեջանը ներակայացրել է պատերազմում մահացած զինծառայողների նոր անուններ Խաչերի օրհնություն և հանձնում զինծառայողներին՝ «Թովմասյան» հիմնադրամի հովանավորությամբ (տեսանյութ) Սերժ Սարգսյանն առաջիկայում հրապարակայնորեն կրկին կանդրադառնա հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է զոհված զինծառայողի մասունք Գոհար Ավետիսյանի անակնկալը հայրիկին. Տեսանյութ Իրավիճակը ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական մասում Ադրբեջանը գերիների դիմաց նոր ճանապարհ է ուզում. Մանրամասներ «Երկրի անկայուն վիճակի պատճառով բանակցությունները դադարել են»․ անհետ կորածի հարազատ Նախագահը հրամանագիրը չի ստորագրել, որ այն ուժի մեջ մտնի. նա դավադիր իշխող ուժի հետ նորից գնաց գործարքի. սահմանադրագետ Արմեն Սարգսյանը փաստացի ազատեց գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին Գերագույն շտաբի պետի պաշտոնից. Վարուժան Ավետիքյան Եթե մեր քայլերը չվերաիմաստավորենք, ապա կկորցնենք պետությունն ու պետականությունը. Սուրեն Պետրոսյան Արցախում քրեական գործ է հարուցվել
website by Sargssyan