Հայաստանի պետական ջազ-նվագախումբը «Ռետրո ջազ» համերգին կհնչեցնի 20-րդ դարի գոհարները

Հայաստանի պետական ջազ-նվագախումբը փետրվարի 19-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում հանդես կգա «Ռետրո ջազ» խորագրով համերգով։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ սպասվում է երաժշտական ճանապարհորդություն դեպի 20-րդ դարի առաջին կես՝ մեծ ջազ-նվագախմբերի ոսկե ժամանակաշրջան: Կհնչեն Դյուկ Էլինգտոնի, Գլեն Միլլերի, Թոմի Դորսիի, Քաունթ Բեյսիի, Արտեմի Այվազյանի ստեղծագործությունները:

«Մեկ համերգի ծրագրում, իհարկե, շատ դժվար է տեղավորել ռետրո ջազի գոհարները, քանի որ դրանց ծավալը բավականին մեծ է, սակայն նվագախումբը փորձել է մեկտեղել ամենանշանավոր անունները։ Հատուկ անդրադարձ կա նաև Արտեմի Այվազյանի հիմնադրած հայաստանյան ջազ-նվագախմբին, որի շարունակողն է մեր նվագախումբը։ Մշակվել է հետաքրքիր ծրագիր, որը անդրադառնում է թե՛ համաշխարհային, թե՛ հայաստանյան ջազայինժառանգությանը»,- նշում է Արմեն Հյուսնունցը։
 
 Համերգների ընթացքում երաժշտության լեզվով հետադարձ հայացք կուղղվի անցյալին․ նորը, ժամանակակիցը հայտնաբերելու, հնի վերագնահատման շնորհիվ այն իմաստավորելու եզակի հնարավորություն է:

Նվագախումբը գրեթե մեկամյա համավարակային դադարից հետո այս համերգներով վերսկսում է թեմատիկ համերգների շարքն իր բազային՝ Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում։ Մինչ այդ նաև փորձել են հանդիսատեսի հետ կապը պահել առցանց ելույթների միջոցով՝ հանդես գալով փոքր կազմերով և պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։ Այժմ ստեղծվել է մեծ կազմով հանդես գալու հնարավորություն, և քրտնաջան աշխատելով ու փորձեր իրականացնելով՝ կազմել են այս համերգի ծրագիրը։

Ջազ-նվագախումբն անցած աշնանը սկավառակ է ձայնագրել, որն առաջիկայում կներկայացվի ունկնդրի դատին
Ակնայում (Աղդամ) ականի պայթյունից ադրբեջանցի պաշտոնյան ծանր վիրավորումներ է ստացել Անհետ կորածների ընտանիքների զգալի մասը սոցիալապես ծայրահեղ ծանր, ընչազուրկ վիճակում է գտնվում․ Արմինե Ֆանյան Նրանք իշխանության են գալիս անօրինությամբ և այդուհետ իրենց իշխանությունը պահում, տակավին՝ անօրինությամբ. Սենոր Հասրաթյան Եթե փաստի առջեւ կանգնեն բոլորը, հայրիկս կգա. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Սա ոչ իմ պայքարն է, ոչ Օնիկ Գասպարյանի համար է, սա Հայրենիքի փրկության պայքար է․ Է.Շարմազանով Կարծում եմ` Ռուսաստանը ընդմիշտ է եկել Լեռնային Ղարաբաղ. Զատուլին Միայն արդար ընտրությունները Նիկոլին ու իր լակոտակրատիային կուղարկեն պատմության աղբանոցը. (Տեսանյութ) Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Վազգեն Մանուկյանին. Գեղամ Մանուկյան Տեսչական մարմինները զգուշացնում են Նոր տեղեկություններ՝ Հայաստանի «կորած» ինքնաթիռի մասին Սա վերջին հարցն էր վարչապետին Հզոր Հայաստան կառուցելու բոլոր ճանապարհներն անցնում են տնտեսությունով, իսկ տնտեսության հզորացման երաշխավորը միմիայն դուք եք. Նաիրի Սարգսյան Կան փակ ավտոճանապարհներ․ ԱԻՆ Կորոնավիրուսով հիվանդացության աճ է գրանցվում. նախարար Արմավիրի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել Եթե հավելյալ պարզաբանումների կարիք լինի, դրանք կարվեն․ Տիգրան Ավինյան Դիպուկահարներ` Ազգային ժողովում (տեսանյութ) Միայն արդար ընտրությունները Նիկոլին ու իր լակոտակրատիային կուղարկեն պատմության աղբանոցը Մահացել է Գևորգ Գրիգորյանի հայրը ԶՈւ գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել
website by Sargssyan