Գործարքները շուրջ 27 հազարով նվազել են, գները՝ աճել. անշարժ գույքի շուկան՝ 2020-ին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախորդ տարվա բացասական գործոններն, ըստ էության, չէին կարող շրջանցել նաև անշարժ գույքի շուկան: Դեռ միայն համավարակի գործոնը հաշվի առնելով՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համար փորձագետները կանխատեսում էին անկում նաև այս ոլորտում: Կադաստրի պետական կոմիտեն հրապարակել է անշարժ գույքի շուկայի 2020 թ. ցուցանիշները, որոնցից պարզ է դառնում, որ այս շուկայում գրեթե բոլոր գործարքները նվազել են: Մի մասում՝ քիչ, մյուսում՝ ավելի շատ, բայց ընդհանուր շուկայում, ըստ էության, անկում կա, ինչը չենք կարող ասել գների մասին: Այսպես, ընդհանուր առմամբ, 2020 թ. ընթացքում անշարժ գույքի 158 659 գործարք է կատարվել, մինչդեռ 2019 թվականին գործարքների թիվը 186 061 էր:

Ստացվում է, որ 2020 թ.-ին 2019 թ.-ի համեմատ 27 402-ով պակաս գործարքներ են եղել: Միայն մայրաքաղաքում նախորդ տարվա համեմատ գործարքները նվազել են շուրջ 20 տոկոսով: Ինչ վերաբերում է Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներին ըստ տեսակների, ապա այս առումով ամենամեծ՝ 38 տոկոսը բաժին է հասել օտարումներին: Եվ սա այն դեպքում, երբ վարձակալության գործարքներին 100 տոկոսանոց սանդղակից 6,7 տոկոս է բաժին հասել, օրինականացման գործարքներին՝ 1,5, առաջնային գրանցմանը՝ 17,1, գրավադրմանը՝ 14,7, իսկ վերագրանցման գործարքներին՝ 7,2 տոկոս: Այդուհանդերձ, գրեթե բոլոր գործարքները 2020 թ.-ին 2019 թ. համեմատ նվազել են: Մասնավորապես, օտարման գործարքները նվազել են 15,3 տոկոսով, առուվաճառքի գործարքները՝ 10,4, նվիրատվությունները՝ 23,9, վարձակալությունը՝ 12,1, գրավադրումը՝ 22,5, ժառանգությունը՝ 16,7 տոկոսով:

Դրական դինամիկա կա միայն օրինականացման գործարքների դեպքում, որտեղ 2019 թ. համեմատ 2020 թ.-ին գործարքներն ավելացել են 12,8 տոկոսով: Ինչ վերաբերում է գործարքներին՝ արդեն ըստ գույքի տեսակների, նշենք, որ 2020 թ.ին ամենաշատը հողի գործարքներ են կատարվել: 100 տոկոսանոց սանդղակից հողի գործարքներին բաժին է հասել 38, 3 տոկոսը, բնակարաններին՝ 26,2, բնակելի տներին՝ 21,3, ավտոտնակներին՝ 3,6 տոկոս: Իսկ ամենաքիչ գործարքները եղել են արտադրական նշանակության շինությունների դեպքում՝ կազմելով 2,4 տոկոս: Միևնույն ժամանակ նկատենք, որ 2019 թ.-ի համեմատ 2020 թ.-ին բնակարանների գործարքները նվազել են 25,4 տոկոսով. նախորդ տարի 2019-ի համեմատ բնակարանների գործարքները նվազել են շուրջ 14 հազարով:

Նույն ժամանակահատվածում անհատական բնակելի տների գործարքները նվազել են 15,4 տոկոսով (թվով՝ 6169), ավտոտնակների գործարքները նվազել են 12 տոկոսով (թվով՝ 775), իսկ հողի գործարքները նվազել են 6,2 տոկսով (թվով՝ 4046): Խոսուն է նաև գյուղատնտեսական նշանակության հողերի գործարքների ցուցանիշը. այստեղ էլ 8,4 տոկոս նվազում կա: Գյուղատնտեսական հողերի նկատմամբ 2020 թ.-ին 3289-ով ավելի քիչ գործարք է կատարվել: Ընդհանուր առմամբ, մարզերում գործարքները 2019 թ.-ի համեմատ 2020 թ.ին նվազել են 11,8 տոկոսով: Այլ կերպ ասած՝ նախորդ տարի գործարքները մարզերում նվազել են ավելի քան 14 հազարով:

Առանձին դիտարկելով հանրապետության տարածքում կատարված օտարման գործարքների բաշխվածությունն ըստ գույքի տեսակների՝ նկատենք, որ 2020 թ.-ին ամենաշատը հողի և բնակարանի օտարման գործարքներ են եղել: Երրորդ տեղում բնակելի տներն են: Ինչ վերաբերում է օտարման գործարքի տեսակներին, ապա այս պարագայում առաջին տեղում առուվաճառքն է, որի գործարքները 76,6 տոկոս են կազմել: 2020 թ.-ին ՀՀ-ում, ընդհանուր առմամբ, առուվաճառքի 46 159 գործարք է եղել, մինչդեռ 2019 թ.-ին այդ թիվը 51508 էր: Ստացվում է, որ 2020 թ.-ին առուվաճառքի գործարքները 5349-ով նվազել են: Միայն Երևանում այդ ցուցանիշը նվազել է 22 տոկոսով: Մարզերի քաղաքային բնակավայրերում առուվաճառքի գործարքները նվազել են 12,3 տոկոսով, գյուղական բնակավայրերում՝աճել 1,1 տոկոսով: Առուվաճառքի գործարքների ամենամեծ մասնաբաժինը կրկին հողերին է բաժին հասել, երկրորդում բնակարաններն են, երրորդում՝ տները:

2020 թ. 2019 թ.-ի համեմատ ՀՀ-ում բնակարանների առուվաճառքը նվազել է 4817-ով, տներինը՝ 682, իսկ ավտոտնակներինը՝ 340-ով: Հասարակական նշանակության շինությունների առուվաճառքը նվազել է 341-ով, հողերի դեպքում առուվաճառքի գործարքները 2019 թ. համեմատ 852-ով ավելացել են: Դիտարկելով բազմաբնակարանային շենքերի բնակարանների գների ուսումնասիրությունները՝ նկատենք, որ պաշտոնական տվյալներով Երևանում բազմաբնակարանային շենքերի բնակարանների շուկայական միջին գները 1 մետր քառակուսի մակերեսի հաշվարկով 2019 թ.-ի համեմատ 2020 թ.-ին աճել են 7,5 տոկոսով: Իսկ մարզերի քաղաքներում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները 1 մետր քառակուսի մակերեսի հաշվարկով աճել են 3 տոկոսով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անհետ կորածների ընտանիքների զգալի մասը սոցիալապես ծայրահեղ ծանր, ընչազուրկ վիճակում է գտնվում․ Արմինե Ֆանյան Նրանք իշխանության են գալիս անօրինությամբ և այդուհետ իրենց իշխանությունը պահում, տակավին՝ անօրինությամբ. Սենոր Հասրաթյան Եթե փաստի առջեւ կանգնեն բոլորը, հայրիկս կգա. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Սա ոչ իմ պայքարն է, ոչ Օնիկ Գասպարյանի համար է, սա Հայրենիքի փրկության պայքար է․ Է.Շարմազանով Կարծում եմ` Ռուսաստանը ընդմիշտ է եկել Լեռնային Ղարաբաղ. Զատուլին Միայն արդար ընտրությունները Նիկոլին ու իր լակոտակրատիային կուղարկեն պատմության աղբանոցը. (Տեսանյութ) Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Վազգեն Մանուկյանին. Գեղամ Մանուկյան Տեսչական մարմինները զգուշացնում են Նոր տեղեկություններ՝ Հայաստանի «կորած» ինքնաթիռի մասին Սա վերջին հարցն էր վարչապետին Հզոր Հայաստան կառուցելու բոլոր ճանապարհներն անցնում են տնտեսությունով, իսկ տնտեսության հզորացման երաշխավորը միմիայն դուք եք. Նաիրի Սարգսյան Կան փակ ավտոճանապարհներ․ ԱԻՆ Կորոնավիրուսով հիվանդացության աճ է գրանցվում. նախարար Արմավիրի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել Եթե հավելյալ պարզաբանումների կարիք լինի, դրանք կարվեն․ Տիգրան Ավինյան Դիպուկահարներ` Ազգային ժողովում (տեսանյութ) Միայն արդար ընտրությունները Նիկոլին ու իր լակոտակրատիային կուղարկեն պատմության աղբանոցը Մահացել է Գևորգ Գրիգորյանի հայրը ԶՈւ գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
website by Sargssyan