Այս տեմպերով ներքին և արտաքին թուրքերը շատ շուտով կհանդիպեն, օրինակ, Հանրապետության հրապարակում. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խայտառակ կապիտուլյացիայի արդյունքում առաջացած լրջագույն սպառնալիքների շարքում՝ Հայաստանի պետականության վերացում, անմիջական անվտանգային մարտահրավերներ, տնտեսական կոլապս, տարածքային կորուստներ և այլն, կխոսեմ մեկի՝ Արցախի կարգավիճակի խնդրի մասին։

Ինչպես հայտնի է, Արցախի կարգավիճակի հարցը ներառված չէր նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, թեպետ հենց սա է Արցախյան շարժման և պայքարի արմատը ու վերջնական լուծման կարոտ հիմնական խնդիրը։

Միջազգային հանրության կողմից քաղաքական մակարդակում ներկայումս առաջ է մղվում Արցախի կարգավիճակի հարցի «ժամանակավոր սառեցման» գաղափարը։

44-օրյա պատերազմի արդյունքում Արցախյան հարցը սառեցված հակամարտությունից վերածվում է սառեցված կարգավիճակի։
Սակայն այս սառեցումը փաստացի թվացյալ է։

Իրականում, օգտվելով Հայաստանում գահին դեռևս թառած թրքաբարո դուրսպրծուկների գոյությունից, Ադրբեջանը քայլ առ քայլ, սողացող կերպով իր օգտին է լուծում Արցախի կարգավիճակի հարցը։

Բացառապես այս տրամաբանության մեջ են վերջին զարգացումները, կապված Արցախի Պաշտպանության բանակի ապագայի, Հայաստանից պաշտոնական այցերը կամ Արցախ օտարերկրացիների այցելության նոր կարգի հետ։

Ադրբեջանին հաջողվում է շերտ առ շերտ զատել Արցախի սուբյեկտայնության վերջին բաղադրիչները։

Արցախի տարածքային հսկայական կորուստներից պատերազմից հետո սկիզբ են առել Արցախի ֆունկցիոնալ կորուստները։

Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռանկյան մեջ վիժվածքի և իր ոհմակի գոյության հետևանքով Հայաստանի անկյունը ձգտում է 0 աստիճանի։

Փաստացի պատերազմը շարունակվում է, այս անգամ՝ առանց հայկական դիմադրության։

Քանզի դավաճան սրիկան մեր ժողովրդի դեմ երկրի ներսում երկրորդ ֆրոնտ է բացել, որ մենք չկարողանանք կենտրոնանալ դրսի ճակատի վրա։

Մինչև ե՞րբ ենք հանդուրժելու այս ներքին թուրքերին։ Չէ՞ որ այս տեմպերով ներքին և արտաքին թուրքերը շատ շուտով կհանդիպեն, օրինակ, Հանրապետության հրապարակում»:

Վարչապետի աթոռին սոսնձված էակը լավ է հասկանում, որ իր իշխանությանը շատ քիչ ժամանակ է մնացել Մանուել Մանուկյանը հայտարարություն է տարածել Դիտե՛ք և արտահայտվեք, թե ինչպե՞ս հանգուցալուծել այս իրավիճակը. Էդմոն Մարուքյան «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը Կեղծիքից՝ ճշմարտություն. ինչու՞ սուտը պետք է վերանա քաղաքական դաշտից Հայ ձյուդոիստի գերազանց հաղթանակը ադրբեջանցու նկատմամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատու Սարգիս Հովհաննիսյանը՝ ընդդիմության հանրահավաքին Միջազգային աղմկոտ սկանդալ է սպասվում Զգուշացում բոլոր նրանց համար, ովքեր օգտվում են Ֆեյսբուքից Ռուս խաղաղապահները մարտի 8-ին ընդառաջ ծաղիկներ են նվիրել արցախցի կանանց «Փաշինյանի վերջին քայլերը ցույց են տալիս՝ արդար ընտրություն նա չի կարողանալու կազմակերպել».Վանեցյան Խաչիկ Ասրյանը չեղարկելու է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը «Ալյանսը» պատրաստվում է հանրահավաքի «Սամոյին փրթել-գցել են…». Երևանում տեղի ունեցած սարսափելի սպանության նոր մանրամասները Քանի դեռ անհետ կորած զինծառայողներ կան, փրկարարների պատերազմը չի ավարտվել. Արցախի ԱԻՊԾ տնօրեն Ալիև. Մենք Հայաստանին կպարտադրենք Հայ հայտնիներ, որոնց հարազատները զոհվել են պատերազմում Կրկին գնաճ. որ ապրանքներն են թանկացել Ինչ իրավիճակ է ՊՆ-ի դիմաց ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկանդալային բացահայտում, ինչո՞ւ պարտվեցինք պատերազմում
website by Sargssyan