Հունարենի համաշխարհային օրը Հայաստանում

Փետրվարի 9-ը հունարենի համաշխարհային օրն է: Այդ օրը մի շարք երկրներում, որտեղ կա հունական սփյուռք, և որտեղ դասավանդվում է հունարեն, կազմակերպվում են միջոցառումներ՝ նվիրված լեզվին։ Հայաստանում ևս օրը նշվում է մեծ խանդավառությամբ:

Հայաստանի հունական համայնքի միությունն Ալավերդու հունական համայնքի երգչախմբի հետ (խմբավար՝ Գոհար Ավլաստիմովա) պատրաստել է փոքրիկ համերգ-տեսագրություն, որի ընթացքում երեխաները երգում են հունարենով և պոնտիերենով (տեսագրության հղումը՝ https://bit.ly/2YWBUeB )։

Հունարենի համաշխարհային օրը նշվում է 2017 թվականի փետրվարի 9-ից՝ ի նշանավորումն հույն մեծ բանաստեղծ, Հունաստանի ազգային օրհներգի հեղինակ Դիոնիսոս Սոլոմոսի, ում հիշատակի օրն է:

Նշենք, որ Ալավերդու հունական երգչախմբի սաների պոնտական մոտիվներով տարազները պատրաստվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության նախագծեր և միջոցառումներ» անվանակարգի դրամաշնորհային ծրագրի շրջանակում` Ալավերդու հունական համայնքի ստեղծագործական գործունեությունը խթանելու և աշխուժացնելու նպատակով։ Հիմնական բնութագրական շեշտադրումներն արված են աղջիկների տարազի գլխազարդերի, գոգնոցների և տղաների անթև բաճկոնի ու կտորե գոտիների ձևավորման միջոցով։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՌԴ-ում ոստիկանները փնտրում են հայ երիտասարդի սպանության գործով հետախուզվող ադրբեջանցիներին Արմավիրում ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ Բաղրամյան պողոտայից դանակով զինված հարբած տղամարդ է բերման ենթարկվել. Ռիա Նովոստի Լույս չի լինի Երևանում և 6 մարզերում Դոլարն ու եվրոն էժանացել են Հռոմի պապը կանխատեսել է համաշխարհային նոր ջրհեղեղ «Ասում էի՝ պապ մի գնա բանակ, ո՞նց առանց քեզ ապրենք, ասում էր՝ չեմ գնա, խաբեց, գնաց». Վահան Տոնոյանը Իսրայելական պաշտպանական համակարգը խոցել է Երևանի կողմից՝ Բաքվի ուղղությամբ արձակած ռուսական հրթիռները (տեսանյութ) Ադրբեջանը ներակայացրել է պատերազմում մահացած զինծառայողների նոր անուններ Խաչերի օրհնություն և հանձնում զինծառայողներին՝ «Թովմասյան» հիմնադրամի հովանավորությամբ (տեսանյութ) Սերժ Սարգսյանն առաջիկայում հրապարակայնորեն կրկին կանդրադառնա հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է զոհված զինծառայողի մասունք Գոհար Ավետիսյանի անակնկալը հայրիկին. Տեսանյութ Իրավիճակը ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական մասում Ադրբեջանը գերիների դիմաց նոր ճանապարհ է ուզում. Մանրամասներ «Երկրի անկայուն վիճակի պատճառով բանակցությունները դադարել են»․ անհետ կորածի հարազատ Նախագահը հրամանագիրը չի ստորագրել, որ այն ուժի մեջ մտնի. նա դավադիր իշխող ուժի հետ նորից գնաց գործարքի. սահմանադրագետ Արմեն Սարգսյանը փաստացի ազատեց գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին Գերագույն շտաբի պետի պաշտոնից. Վարուժան Ավետիքյան Եթե մեր քայլերը չվերաիմաստավորենք, ապա կկորցնենք պետությունն ու պետականությունը. Սուրեն Պետրոսյան Արցախում քրեական գործ է հարուցվել
website by Sargssyan