Մայրը որդու ծնունդն է շնորհավորում՝ հպարտությամբ, բայց արցունքներով. Հուզիչ տեսանյութ

Հովիկ Սարդարյանի ծննդյան տարեդարձը նշում են առանց նրա: Հավաքվածները լուռ հպարտությամբ են խոսում Հովիկի մասին: Հովիկը հերոս էր. իրենց կողքին ապրող անվախ տղա, որը պիտի անմահանար ու դառնար պատմության մի մասնիկը:

Ամեն ինչ սկսվել է մանկությունից: Հովիկի հերոսները ոչ թե հեքիաթից են եղել, այլ իրական պատմությունից: Մոնթե, Նժդեհ ու Վազգեն Սարգսյան. Հովիկ Սարդարյանը նրանց մասին խոսել է, փորձել նմանվել ու շարունակել նրանց կիսատ թողածը:

Հովիկը ծառայել է Դիլիջանում: Պատերազմի ժամանակ նրանց տեղափոխել են Ջրական (Ջաբրայիլ): Ընտանիքին տեղյակ է պահել ճանապարհից:

«Ամսի 6-ին զանգեց, ասաց՝ գնում ենք Արցախ: Այնքան ուրախ էր գնում, կարծես՝ պատերազմ չէր գնում: Վերջին անգամ զանգել է հոկտեմբերի 11-ին: Հարցրեց՝ հեռուստատեսությամբ ի՞նչ են ասում պատերազմի մասին: Հետո էլ ասաց՝ ինչ լինում է, թող լինի, միայն թե վերջում մեր օգտին լինի: Դրանք իր վերջին խոսքերն էին»,-պատմում է Հովիկ Սարդարյանի ավագ եղբայրը՝ Ալբերտ Սարդարյանը:

Իր քաջությամբ Հովիկն անմրցելի էր: Ավագ եղբայրը խոստովանում է՝ Հովիկն իրենից քաջ էր; Մարտի դաշտում էլ՝ ծանրությունն իր վրա է վերցրել, որ գոնե կարողանա պաշտպանել նորակոչիկներին:

«Քաջությամբ՝ ես իրենից ավելի թույլ եմ: Ինքն ինձնից քաջ էր: Ամսի 10-ին իրենց մի մասին իջեցրել են Խնձորեսկ, Հովիկը հրաժարվել է իջնել: Ասել է՝ տեսեք՝ ինչ վիճակ է այստեղ: Եթե ես էլ գնամ, ավելի վատ կլինի: Տղաներն էլ նորակոչիկ են: Տղաները պատմում են, որ սնարյադների վրա գրել է՝ «Դիլիջանի տղաներից» ու ուղարկում թշնամուն», - պատմում է Ալբերտը:

Հովիկին ճանաչողները պատերազմի սկզբից էլ կանխազգում էին՝ Հովիկը տեղում հանգիստ նստել չի կարող:

«Երբ պատերազմը սկսվեց, երբ իմացա, որ Հովիկը գնալու է, սրտումս վախ կար. գիտեի, որ նա կյանքը կտար հայրենիքի համար: Կարծես՝ երկար տարիներ սպասեր սրան: Իր խոսքերի մեջ կար այդ ծարավը՝ հայրենիքի համար ինչ-որ բան անելու»,- ասում է Հովիկի ընկերը:

Մի բուռ դարձած մայրը որդու ծնունդն է շնորհավորում՝ հպարտությամբ, բայց արցունքներով: Հավաքվածներն էլ կիսաձայն շշնջում են՝  ծնունդդ շնորհավոր, հերոս:

Սա Հովիկի պատերազմն էր. նրա հնարավորությունը՝ դառնալ մերօրյա հերոս՝ մեր կողքին ապրող ու արարող: Մեկը, ում միշտ ցանկացել է նմանվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Հրապարակ».Սկզբում ԳՇ-ն ,ապա ոստիկանները «Հրապարակ»․ Հաջակցություն բանակի պահանջներին՝ ռազմական ինքնաթիռները թռիչք իրականացրին Երևանի օդային տարածքում «Հրապարակ».Աբսուրդ հայտարարությունները շարունակվում են «Հրապարակ».ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը «տրեվոգ» է տվել Շտապ. ՀՀ ՊՆ ն հանդես եկավ շատ կարեւոր հայտարարությամբ «Քո հետևից կգան». Փաշինյանը՝ քաղաքացուն (սկանդալային տեսանյութ) Երեւանը հեղաշրջման եզրին. Մարտ 16-ի Մոսկովյան պայմանագրի ավարտը եւ զենքի արտահանման ֆիասկոն Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահանջը Ես ենթադրում էի, որ ռուսական կողմը այդ հայտարարությունը կհերքի. Ստյոպա Սաֆարյան «Թուրքիայի պաշտոնական հայտարարություններին լուրջ վերաբերվեք. Պատմությունը կրկնվում է» ՀՐԱՏԱՊ. Այս պահին ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում են. դուռը ներսից կողպել են պահանջում են հրաժարական տա Էրդողանն ու Ալիևը սրան ոնց ուզում` տշում են. Շարմազանովը` Փաշինյանի մասին Ինչո՞ւ են լռում իշխանությունների գրպանային իրավապաշտպանները Լայն խորհրդակցություններ սկսելու առաջարկին այլընտրանք չկա. Բորիս Նավասարդյան Դավաճան Նիկոլի հանրահավաքի մասնակիցների թիվը (կոլաժ) Պուտինը եւ Փաշինյանը քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը Քաղաքական երրորդ բևեռի ձևավորման հարցը՝ օրվա հրամայական Ձեթն ու շաքարավազը թանկ են՝ խառը կանաչի, սոխ կերեք, օգտակար է. (տեսանյութ) Թշնամուն պետք է առանց բանակ Հայաստան․ Վարդան Ոսկանյան «Նա մսխել է մարդկանց սերը եւ հավատը». Արմեն Աշոտյան
website by Sargssyan