Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան


Ո՞ւր է Նիկոլի հեծանիվը. «իմքայլականներն» անարգում են ժողովրդի արժանապատվությունը․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջերս Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման արդյունքում «Իմ քայլ ը» խմբակցության կողմից տարածված հայտնի հայտարարությունից հետո, թե հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, իշխանական ներկայացուցիչները, դրանց թվում՝ նաև խորհրդարանում ծվարածները, սկսել են մի տեսակ ակտիվանալ։ Իհարկե, ոչ բոլորը, հիմնականում այն մի քանի «մահապարտները», որոնք նետվում են հրապարակ՝ պայքարելու հանուն իշխանության: Սակայն երբեմն ամեն ինչ վերածվում է անհեթեթության: Դիտավորյալ, թե ոչ, այլ հարց է: Սակայն փաստը մնում է փաստ, որ «իմքայլականները» ակնհայտ ուզում են բոլորիս համոզել, որ առանձնապես մեծ բան չի եղել, կմոռացվի...

Օրինակ՝ այլ կերպ չես բնութագրի այն հանգամանքը, որ այս փուլում, երբ Փաշինյանի վարկանիշը շեշտակի անկում է ապրում, ավելին՝ հասել է իր համար պատմական «հակառեկորդի» ու շարունակում է ընկնել, իշխանական պատգամավորները արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը բացառելու նպատակով շարունակում են պնդել, թե իշխող ուժը հիմա էլ է վայելում հանրության լայն շրջանակների վստահությունը։ Ավելին, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր խոսքում չի բացառում, որ «Իմ քայլի» վարկանիշն իջել է, սակայն պնդում է, որ Նիկոլ Փաշինյանն ունի ամենաբարձր վարկանիշը։ Դա քիչ չէ, հետո էլ իշխանության անսասանությունը ի ցույց դնելու համար Սիմոնյանը հայտարարում է, թե դժվար վիճակից «Իմ քայլը» խմբակցությունը կարողացավ դուրս գալ ընդամենը 3-4 պատգամավոր կորցնելով։

Չէ, պատկերացնո՞ւմ եք, պատերազմի պատճառ դարձած, հսկայական տարածքների կորստի, հինգ հազարից ավելի զոհերի, հազարավոր մարդկանց հաշմանդամության, բազմահազար ընտանիքների ունեզրկման, հայրենազրկման պատճառ դարձած իշխանությանը հուզում է միայն իրենց խմբակցության ունեցած «կորուստը»։ Հիմա՝ վարկանիշի մասին: Հիշո՞ւմ եք՝ ժամանակին մի երկու անգամ Նիկոլ Փաշինյանը ցուցադրաբար հեծանիվով աշխատանքի գնաց: Ճիշտ է, մի քանի թիկնապահներ ևս հեծանիվով ուղեկցում էին, բայց, դե, փաստ է, որ մարդը հեծանիվով էր անցնում փողոցներում: Իսկ այսօ՞ր: Փաշինյանն այսօր անվտանգության տասնյակ աշխատակիցների ու հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ է աշխատանքի գնում, ճանապարհներ են փակվում, որ նրան ուղեկցող շարասյունը հրապարակից կեցավայր կամ հակառակ ուղղությամբ երթևեկի:

Նույնիսկ որևէ նախարարություն այցելելիս են ոստիկանական պատնեշ ապահովում, որպեսզի «հպարտ քաղաքացիները» հնարավորություն չունենան մոտենալ նրան և ամոթանք տալ ժողովրդի շահերը գետնով տալու համար։ Եվ ընդհանրապես, «ամենաբարձր վարկանիշ» ունեցող Փաշինյանը ամեն կերպ խուսափում է հանրության հետ շփումներից, իսկ երբ անհրաժեշտություն է առաջանում ցույց տալ, որ ինքը շփվում է մարդկանց հետ, ապա դրա համար պատահական մարդկանց փոխարեն նախապատրաստվում են բացառապես իշխանության աջակիցները, որպեսզի ուղիղ եթերում չհայտնվեն կողմնակի մարդիկ, որի արդյունքում էլ Փաշինյանը կհայտնվի անհարմար իրավիճակում։ Սա՝ մեղմ ասած:

Այ, հենց սա է Փաշինյանի վարկանիշի իրական պատկերը։ Եվ ստացվում է, որ Փաշինյանին հռչակելով ամենաբարձր վարկանիշն ունեցող գործիչ՝ «քայլողները» ոչ միայն ծաղրում են ժողովրդին, այլև անարգում ու վիրավորում են քաղաքացիների արժանապատվությունը։ Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով: Ուղղակի անհնար է, որ հայ ժողովրդի մեծամասնությունն այդքան ոչ հայրենասեր, ինտելեկտուալ ցածր մակարդակ ունեցող ու իրականությունից կտրված լինի, այդքան անհայրենիք լինի, որ շարունակի սատարել ստի, խաբեության, պարտության, կապիտուլ յացիայի ու բոլոր առումներով ձախողումների խորհրդանիշ Փաշինյանին։ Ընդհակառակը, տեսնելով երկրում առկա բարձիթողի իրավիճակը և հակառակորդի՝ օրեցօր ավելացող ախորժակը, նույնիսկ հասարակության այն հատվածը, որը ժամանակին մեծ հույսեր էր կապում Փաշինյանի հետ, լիովին հիասթափված է։

Սակայն այստեղ կա մի կարևոր հոգեբանական գործոն ևս. իշխանությունները ոչ միայն կրկին մանիպուլ յացիաների են դիմում, ոչ միայն փորձում են ազդել հանրային տրամադրությունների վրա, ոչ միայն փորձում են մարդկանց ուղեղներից ջնջել պատերազմի ծանր հետևանքները, այլև սկսել են նույնիսկ իրենք հավատալ իրենց իսկ հորինած հեքիաթներին։ Նրանց թվում է, թե ինչպես այսքան ժամանակ կարողացել են «ջրից չոր դուրս գալ», այս անգամ ևս իրենց մոտ ստացվելու է։ Բայց փորձը ցույց է տալիս, որ ժողովրդի ցասման պոռթկումը կարող է այնքան հանկարծակի ու միանգամից լինել, որ իրենք այդպես էլ չհասցնեն ուշքի գալ։ Առավել ևս, որ իրենք քաղաքական ուղիների համար որևէ տեղ չեն թողել: Գոնե պետք է պատմության դասերը սերտել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»